Ելք 27:1-21

27  «Ակացիայի փայտից մի զոհասեղան պատրաստիր՝ հինգ կանգուն երկարությամբ և հինգ կանգուն լայնությամբ։ Զոհասեղանը+ քառակուսի պետք է լինի, ու նրա բարձրությունը՝ երեք կանգուն։ 2  Նրա չորս անկյուններին եղջյուրներ+ պատրաստիր։ Եղջյուրները դրանից պետք է դուրս գան, և այն պղնձով+ պատիր։  Ամաններ պատրաստիր դրա ճարպոտ մոխիրը հավաքելու համար, նաև թիեր, գավաթներ, եղաններ ու կրակամաններ։ Դրա բոլոր պատկանելիքները պղնձից պատրաստիր+։  Դրա համար վանդակ՝ պղնձե ցանց+ պատրաստիր և չորս անկյուններին պղնձե չորս օղակներ պատրաստիր։  Ցանցը դիր զոհասեղանի մեջ՝ եզրակալի տակ. այն մոտավորապես զոհասեղանի մեջտեղում պիտի լինի+։  Զոհասեղանի համար ձողեր պատրաստիր։ Ձողերը ակացիայի փայտից պետք է լինեն, և դրանք պղնձով պիտի պատես+։  Ձողերը պետք է անցկացվեն օղակների միջով և զոհասեղանը տանելիս պետք է լինեն դրա երկու կողմերում+։  Այն տախտակներից պատրաստիր՝ սնամեջ արկղի տեսքով։ Այն պետք է պատրաստված լինի ճիշտ այնպես, ինչպես քեզ ցույց տրվեց լեռան վրա+։  Խորանի համար գավիթ+ շինիր։ Դեպի Նեգև՝ դեպի հարավ նայող կողմում, գավիթը պետք է ունենա ոլորված բարձրորակ կտավից առագաստներ+. մի կողմի երկարությունը հարյուր կանգուն պիտի լինի։ 10  Գավիթի քսան սյուներն ու դրանց քսան ակոսավոր պատվանդանները պղնձից պետք է լինեն, իսկ սյուների սեպերն ու ամրակները՝ արծաթից+։ 11  Հյուսիսային կողմում դրա երկարությունը նույնպես այդքան պիտի լինի. առագաստների երկարությունը հարյուր կանգուն պիտի լինի։ Գավիթի քսան սյուներն ու դրանց քսան ակոսավոր պատվանդանները պղնձից պետք է լինեն, իսկ սյուների սեպերն ու ամրակները՝ արծաթից+։ 12  Արևմտյան կողմում գավիթի լայնքով առագաստների երկարությունը հիսուն կանգուն պետք է լինի, դրանք տասը սյուն պետք է ունենան՝ տասը ակոսավոր պատվանդաններով+։ 13  Արևելյան, այսինքն՝ դեպի արևածագը նայող կողմում, գավիթի լայնությունը հիսուն կանգուն պետք է լինի+։ 14  Մի կողմում առագաստները տասնհինգ կանգուն պետք է լինեն և պետք է ունենան երեք սյուներ՝ երեք ակոսավոր պատվանդաններով+։ 15  Մյուս կողմում էլ առագաստները տասնհինգ կանգուն պետք է լինեն և պետք է ունենան երեք սյուներ՝ երեք ակոսավոր պատվանդաններով+։ 16  Գավիթի դարպասի համար քսան կանգուն երկարությամբ վարագույր պետք է լինի՝ կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից, որդան կարմրով ներկված մանվածքից, ոլորված բարձրորակ կտավից գործված. դա ջուլհակի աշխատանքն է+։ Այն չորս սյուներ պետք է ունենա՝ չորս ակոսավոր պատվանդաններով+։ 17  Գավիթի շուրջբոլորը եղող բոլոր սյուները պետք է արծաթե ամրակներ ունենան. դրանց սեպերը արծաթից պետք է լինեն, իսկ դրանց ակոսավոր պատվանդանները՝ պղնձից+։ 18  Գավիթի երկարությունը հարյուր կանգուն+ պետք է լինի, լայնությունը՝ հիսուն կանգուն, իսկ ոլորված բարձրորակ կտավից պատրաստված առագաստների բարձրությունը՝ հինգ կանգուն. դրանց ակոսավոր պատվանդանները պղնձից պետք է լինեն։ 19  Խորանի բոլոր ծառայություններում գործածվող բոլոր պատկանելիքները, դրա բոլոր ցցերն ու գավիթի բոլոր ցցերը պղնձից պետք է լինեն+։ 20  Իսկ դու պատվիրիր Իսրայելի որդիներին, որ լուսակալի համար ծեծված ձիթապտղի մաքուր յուղ բերեն քեզ մոտ, որպեսզի ճրագները միշտ վառված լինեն+։ 21  Հանդիպման վրանում՝ վարագույրից դուրս+, այսինքն՝ Վկայության կողքը, Ահարոնն ու նրա որդիները պետք է հոգ տանեն, որ լուսակալը երեկոյից մինչև առավոտ վառված լինի Եհովայի առաջ+։ Իսրայելի որդիների սերունդների համար սա կանոն է դարեդար+, որը նրանք պետք է պահեն»+։

Ծանոթագրություններ