Ելք 29:1-46

29  «Ահա թե ինչպես պետք է վարվես նրանց հետ, որ սրբացնես նրանց, որպեսզի ինձ համար քահանայություն անեն. վերցրու մի մատղաշ ցուլ ու երկու անարատ+ խոյ+, 2  նաև անթթխմոր հաց, յուղով պատրաստված օղակաձև անթթխմոր հացեր, ինչպես նաև անթթխմոր լավաշներ, որոնց վրա յուղ է քսված+։ Դրանք պատրաստիր բարձրորակ ցորենի ալյուրից։  Դրանք դիր զամբյուղի մեջ և զամբյուղով էլ բեր+, նաև բեր ցուլն ու երկու խոյերը։  Ահարոնին ու նրա որդիներին բեր հանդիպման վրանի մուտքի+ մոտ և պատվիրիր, որ ջրով լվացվեն+։  Հետո վերցրու հանդերձներն+ ու Ահարոնին հագցրու պատմուճանը, եփուդի անթև վերնահագուստը, եփուդը, կրծքապանակը և եփուդի գոտին+ կապիր նրա մեջքին։  Խույրը նրա գլխին դիր ու նվիրման նշանը* դիր խույրի վրա+։  Վերցրու օծման յուղը+, լցրու նրա գլխին և օծիր նրան+։  Այնուհետև նրա որդիներին մոտեցրու և նրանց պատմուճաններ հագցրու+։  Ահարոնի ու նրա որդիների մեջքին գոտիներ կապիր ու նրանց գլուխներին գլխադիրներ փաթաթիր, և քահանայությունը նրանցը կլինի. դա կանոն է դարեդար+։ Ահարոնին ու նրա որդիներին դու պետք է լիազորություն տաս*+։ 10  Ցուլը բեր հանդիպման վրանի առաջ, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը թող ցլի գլխին դնեն+։ 11  Ցուլը մորթիր Եհովայի առաջ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ+։ 12  Վերցրու ցլի արյունից+ ու մատով քսիր զոհասեղանի եղջյուրներին+, իսկ մնացած ամբողջ արյունը թափիր զոհասեղանի հիմքի մոտ+։ 13  Վերցրու աղիքները+ ծածկող ամբողջ ճարպը+, լյարդի վրայի ճարպոտ մասը+, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և դրանք այրիր* զոհասեղանի վրա+։ 14  Բայց ցլի միսը, կաշին ու թրիքը կրակով այրիր ճամբարից դուրս+։ Սա մեղքի ընծա է։ 15  Հետո վերցրու խոյերից մեկը+, և Ահարոնն ու նրա որդիներն իրենց ձեռքերը թող խոյի գլխին դնեն+։ 16  Խոյը մորթիր, վերցրու նրա արյունը և շաղ տուր զոհասեղանի բոլոր կողմերին+։ 17  Խոյը կտոր-​կտոր արա, լվա դրա աղիքներն+ ու սրունքները և կտորները դեմ-​դիմաց շարիր մինչև դրա գլուխը։ 18  Ամբողջ խոյը այրիր զոհասեղանի վրա։ Սա ողջակեզ է+ Եհովայի համար՝ հաճելի* բուրմունք+։ Սա հրկիզվող ընծա է Եհովայի համար։ 19  Ապա վերցրու մյուս խոյը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը թող խոյի գլխին դնեն+։ 20  Խոյը մորթիր և վերցրու նրա արյունից ու քսիր Ահարոնի աջ ականջի բլթակին ու նրա որդիների աջ ականջի բլթակին, նրանց աջ ձեռքի բութ մատին և նրանց աջ ոտքի բութ մատին+ և արյունը շաղ տուր զոհասեղանի բոլոր կողմերին։ 21  Վերցրու զոհասեղանի վրա եղող արյունից, նաև օծման յուղից+ և ցողիր Ահարոնի ու նրա հանդերձների, ինչպես նաև նրա որդիների ու նրանց հանդերձների վրա, որպեսզի նա և իր հանդերձները, նաև նրա որդիներն ու նրանց հանդերձները սուրբ լինեն+։ 22  Վերցրու խոյի ճարպը, դմակը+, աղիքները ծածկող ճարպը, լյարդի վրայի ճարպոտ մասը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և աջ ոտքը+, որովհետև դա ձեռնադրության խոյ+ է, 23  վերցրու նաև կլոր հաց, յուղով պատրաստված օղակաձև հաց և մի լավաշ անթթխմոր հացերի զամբյուղից, որը Եհովայի առաջ է+։ 24  Այդ ամենը դիր Ահարոնի ու նրա որդիների ձեռքերում+ և երերացրու դրանք որպես երերացնելու ընծա Եհովայի առաջ+։ 25  Դրանք վերցրու նրանց ձեռքից և զոհասեղանի վրա այրիր ողջակեզի հետ միասին որպես հաճելի բուրմունք Եհովայի առաջ+։ Սա հրկիզվող ընծա է Եհովայի համար+։ 26  Վերցրու Ահարոնի համար նախատեսված ձեռնադրության խոյի+ կուրծքը և այն երերացրու որպես երերացնելու ընծա Եհովայի առաջ, ու դա քո բաժինը պետք է լինի։ 27  Սրբացրու կուրծքը+, որ մատուցվում է որպես երերացնելու ընծա, և ոտքը, որ մատուցվում է որպես սուրբ բաժին, այսինքն՝ այն ընծան, որը երերացվել է, և այն ընծան, որը նվիրաբերվել է ձեռնադրության խոյից+, որն էլ նախատեսված է Ահարոնի ու նրա որդիների համար։ 28  Դա Ահարոնին ու նրա որդիներին է պատկանում դարեդար՝ ըստ այն կանոնի, որը պետք է կատարեն Իսրայելի որդիները, քանի որ դա սուրբ բաժին+ է. այն կլինի սուրբ բաժին, որը պետք է մատուցեն Իսրայելի որդիները։ Իրենց խաղաղության զոհերից+ դա իրենց սուրբ բաժինն է Եհովայի համար։ 29  Ահարոնի սուրբ հանդերձները+ իրենից հետո իր որդիներին պիտի պատկանեն+, որպեսզի դրանց մեջ նրանց օծեն+ և լիազորություն տան* դրանց մեջ+։ 30  Յոթ օր+ դրանք պետք է հագնի այն քահանան, որը նրան կհաջորդի իր որդիների միջից և կմտնի հանդիպման վրան՝ սուրբ վայրում ծառայություն անելու համար։ 31  Ձեռնադրության խոյը վերցրու և սուրբ վայրում եփիր դրա միսը+։ 32  Ահարոնն ու նրա որդիները հանդիպման վրանի մուտքի մոտ պետք է ուտեն+ խոյի միսն ու զամբյուղի միջի հացը։ 33  Նրանք պետք է ուտեն այն ամենը, որոնցով քավություն է արվել նրանց լիազորություն տալու* համար, որպեսզի նրանք սրբացվեն+։ Բայց կողմնակի մարդը չի կարող ուտել դրանք, որովհետև դրանք սուրբ են+։ 34  Իսկ եթե ձեռնադրության զոհի մսից ու հացից մինչև առավոտ ինչ-​որ բան մնա, ապա այդ մնացորդը կրակով այրիր+։ Այն չի կարելի ուտել, քանի որ սուրբ է։ 35  Ահարոնին ու նրա որդիներին պետք է անես այն ամենի համաձայն, ինչ պատվիրեցի քեզ+։ Քեզնից կպահանջվի յոթ օր, որ լիազորես* նրանց+։ 36  Քավության+ համար ամեն օր մատուցիր մեղքի ընծայի ցուլը, բացի դրանից, զոհասեղանը մաքրիր մեղքից՝ դրա համար քավություն անելով, և այն օծիր+, որպեսզի սրբացնես։ 37  Քեզնից կպահանջվի յոթ օր, որ զոհասեղանի համար քավություն անես. սրբացրու+ զոհասեղանը, որպեսզի այն անչափ սուրբ դառնա+։ Զոհասեղանին դիպչողը սուրբ պետք է լինի+։ 38  Ահա թե ինչ պիտի մատուցես զոհասեղանի վրա. միշտ, ամեն օր երկու հատ մեկ տարեկան խոյ մատուցիր+։ 39  Մի խոյը մատուցիր առավոտյան+, իսկ մյուսը՝ երկու երեկոների միջև*+։ 40  Առաջին խոյի հետ պետք է մատուցվի բարձրորակ ալյուր՝ արդուի մեկ տասներորդ չափով+՝ մեկ քառորդ հիմեն* ծեծված ձիթապտղի յուղով խառնած, նաև ըմպելիքի ընծա+՝ մեկ քառորդ հիմեն գինուց։ 41  Երկրորդ խոյը մատուցիր երկու երեկոների միջև։ Առավոտվա հացի ընծայի+ պես և առավոտվա ըմպելիքի ընծայի պես դրա հետ մատուցիր հացի ընծա և ըմպելիքի ընծա որպես հաճելի բուրմունք և որպես հրկիզվող ընծա Եհովայի համար։ 42  Դա մշտական+ ողջակեզ է, որ պետք է սերնդեսերունդ մատուցեք հանդիպման վրանի մուտքի մոտ՝ Եհովայի առաջ, որտեղ ես կհայտնվեմ ձեզ, որ այնտեղ խոսեմ քեզ հետ+։ 43  Այնտեղ ես կհայտնվեմ Իսրայելի որդիներին, և իմ փառքով այդ վայրը կսրբացվի+։ 44  Ես կսրբացնեմ հանդիպման վրանն ու զոհասեղանը, կսրբացնեմ+ նաև Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։ 45  Ես կբնակվեմ Իսրայելի որդիների մեջ ու նրանց Աստվածը կլինեմ+։ 46  Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը, որը հանեց նրանց Եգիպտոսից, որպեսզի բնակվի նրանց մեջ+։ Ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «սուրբ թագը, սրբության թագը»։
Տե՛ս 28։41-ի ծնթ.։
Բռց.՝ «ծխացրու»։
Բռց.՝ «հանգստացնող»։
Տե՛ս 28։41-ի ծնթ.։
Տե՛ս 28։41-ի ծնթ.։
Տե՛ս 28։41-ի ծնթ.։
Տե՛ս 12։6-ի ծնթ.։
Մեկ հիմենը հվսր է 3,67 լ.։