Ելք 34:1-35

34  Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Քեզ համար երկու քարե տախտակ պատրաստիր նախորդների նման+, և տախտակների վրա ես կգրեմ այն խոսքերը, որ նախորդ տախտակների վրա էին+, որոնք դու կոտրեցիր+։  Առավոտյան պատրաստ եղիր, քանի որ առավոտյան պետք է բարձրանաս Սինա լեռը ու լեռան գագաթին կանգնես իմ կողքին+։  Ոչ ոք չպետք է քեզ հետ բարձրանա, և թող ոչ ոք չերևա ամբողջ լեռան վրա+։ Ավելին, ոչ մի հոտ կամ նախիր չպետք է արածի լեռան դիմաց»+։  Ուստի Մովսեսը երկու քարե տախտակ տաշեց նախորդների նման և վաղ առավոտյան վեր կացավ ու բարձրացավ Սինա լեռը, ինչպես որ Եհովան պատվիրել էր իրեն։ Երկու քարե տախտակները նրա ձեռքում էին։  Եհովան ամպով իջավ+ և կանգնեց այնտեղ՝ նրա մոտ, ու հռչակեց Եհովայի անունը+։  Եհովան անցավ նրա երեսի առջևով ու հռչակեց. «Եհո՛վա, Եհո՛վա, ողորմա՛ծ+ ու գթառա՛տ+ Աստված, բարկանալու մեջ դանդաղ+ և սիրառատ բարությամբ+ ու ճշմարտությամբ+ լի,  որը հազարավորների հանդեպ սիրառատ բարություն է ցուցաբերում+, ներում է հանցանքը, օրինազանցությունն ու մեղքը+, բայց մեղավորներին ոչ մի դեպքում անպատիժ չի թողնում+, այլ հայրերի հանցանքի համար պատժում է որդիներին ու թոռներին մինչև երրորդ և չորրորդ սերունդը»+։  Մովսեսը շտապ ծնկի եկավ ու մինչև գետին խոնարհվեց+։  Ապա ասաց. «Ո՛վ Եհովա, եթե հաճություն եմ գտել քո աչքում, ապա խնդրում եմ, թող Եհովան գնա մեզ հետ+, որովհետև սա համառ* ժողովուրդ է+։ Ներիր մեր հանցանքն ու մեղքը+ և մեզ քո սեփականությունը դարձրու»+։ 10  Նա էլ ասաց. «Ահա ես ուխտ եմ կապում. քո այս ամբողջ ժողովրդի առաջ ես զարմանահրաշ գործեր կանեմ, որոնք երբեք չեն արվել ամբողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ+, ու ողջ ժողովուրդը, որի մեջ դու գտնվում ես, կտեսնի Եհովայի գործը, որովհետև ինչ որ քեզ կանեմ, ակնածանք կներշնչի+։ 11  Իսկ դու պահիր այն, ինչ այսօր պատվիրում եմ քեզ+։ Քո առջևից ես կքշեմ ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հեբուսացիներին+։ 12  Զգույշ եղիր, որ ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր գնալու ես+, որ չլինի թե դա ծուղակ լինի քեզ համար+։ 13  Նրանց զոհասեղանները քանդեք, նրանց սուրբ սյուները կոտրեք և նրանց սուրբ ձողերը կտրեք+։ 14  Ուրիշ աստծու առաջ չխոնարհվես+, որովհետև Եհովան, որի անունը Խանդոտ է, խանդոտ Աստված է*+։ 15  Զգույշ եղիր, որ այդ երկրի բնակիչների հետ ուխտ չկապես, որովհետև նրանք իրենց աստվածների հետ պոռնկություն կանեն*+ և իրենց աստվածներին զոհ կմատուցեն+, ու ինչ-​որ մեկը կհրավիրի քեզ, և դու կուտես նրա մատուցած զոհից+։ 16  Այդ ժամանակ ստիպված կլինես նրանց աղջիկներին քո որդիների համար վերցնել+, և նրանց աղջիկները պոռնկություն կանեն* իրենց աստվածների հետ ու քո որդիներին կստիպեն պոռնկություն անել իրենց աստվածների հետ+։ 17  Քեզ համար ձուլածո կուռք-​աստվածներ չշինես+։ 18  Նշիր Անթթխմոր հացերի տոնը+։ Յոթ օր անթթխմոր հաց կեր, ինչպես որ պատվիրել եմ քեզ։ Դա արա աբիբ+ ամսին՝ նշանակված ժամանակին, որովհետև աբիբ ամսին էր, որ դուրս եկար Եգիպտոսից։ 19  Արգանդ բացող յուրաքանչյուր առաջնեկ* իմն է+, նաև քո բոլոր անասունների՝ ցլերի ու ոչխարների արու առաջնեկները+։ 20  Էշի առաջնեկին փրկագնիր ոչխարով+, իսկ եթե չփրկագնես, ապա նրա վիզը կոտրիր։ Քո որդիների միջից ամեն առաջնեկի փրկագնիր+։ Ոչ ոք դատարկաձեռն թող չներկայանա իմ առաջ+։ 21  Վեց օր աշխատիր, իսկ յոթերորդ օրը պահիր շաբաթը+։ Շաբաթը պահիր նաև հերկման և հնձի ժամանակ+։ 22  Շաբաթների տոնը նշիր ցորենի հնձի առաջին հասած պտուղներով+ և տարվա վերջում նշիր բերքահավաքի տոնը+։ 23  Տարին երեք անգամ քո բոլոր տղամարդիկ պետք է ներկայանան+ ճշմարիտ Տիրոջ՝ Եհովայի՝ Իսրայելի Աստծու առաջ։ 24  Քո առջևից ես կքշեմ ազգերին+ և քո տարածքը ընդարձակ կդարձնեմ+, ու երբ տարին երեք անգամ գնաս քո Աստված Եհովայի երեսը տեսնելու, ոչ ոք քո երկիրը չի ցանկանա+։ 25  Ինձ մատուցվող զոհի արյունը թթխմորով պատրաստված ոչ մի բանի հետ չզոհես+։ Պասեքի տոնի ժամանակ մատուցվող զոհը չպետք է ամբողջ գիշեր մնա մինչև առավոտ+։ 26  Քո հողի առաջին հասած պտուղներից ամենալավը+ պետք է բերես քո Աստված Եհովայի տուն+։ Ուլն իր մոր կաթի մեջ չեփես»+։ 27  Եհովան շարունակեց ասել Մովսեսին. «Քեզ համար գրի առ այս խոսքերը+, որովհետև այս խոսքերի համաձայն եմ ես ուխտ կապում քեզ հետ և Իսրայելի հետ»+։ 28  Այնտեղ՝ Եհովայի մոտ, նա մնաց քառասուն օր ու քառասուն գիշեր։ Ո՛չ հաց կերավ, ո՛չ էլ ջուր խմեց+։ Եվ Նա տախտակների վրա գրեց ուխտի խոսքերը՝ Տասը խոսքերը*+։ 29  Երբ Մովսեսն իջավ Սինա լեռան վրայից, Վկայության երկու տախտակները նրա ձեռքին էին+։ Մովսեսը չգիտեր, որ Նրա հետ խոսելու պատճառով իր երեսից լույս էր ճառագում+։ 30  Երբ Ահարոնն ու Իսրայելի որդիները նայեցին Մովսեսին, տեսան, որ նրա երեսից լույս էր ճառագում, և նրանք վախեցան նրան մոտենալուց+։ 31  Մովսեսը կանչեց նրանց։ Ահարոնն ու ժողովի բոլոր տոհմապետները եկան Մովսեսի մոտ, ու նա սկսեց խոսել նրանց հետ։ 32  Դրանից հետո նրան մոտեցան Իսրայելի բոլոր որդիները, և նա սկսեց պատվիրել նրանց այն ամենը, ինչ Եհովան ասել էր իրեն Սինա լեռան վրա+։ 33  Երբ Մովսեսը ավարտում էր նրանց հետ խոսելը, քողով ծածկում էր իր երեսը+։ 34  Սակայն երբ ներկայանում էր Եհովայի առաջ՝ նրա հետ խոսելու, իր երեսից հանում էր քողը, մինչև որ դուրս կգար+։ Հետո դուրս էր գալիս ու Իսրայելի որդիներին հայտնում այն, ինչ իրեն պատվիրվել էր+։ 35  Իսրայելի որդիները տեսնում էին Մովսեսի երեսը, տեսնում էին, որ նրանից լույս է ճառագում+, և Մովսեսը դարձյալ քողով ծածկում էր իր երեսը, մինչև որ մտներ Աստծու հետ խոսելու+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «խստապարանոց»։
Կամ՝ «բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված է»։ Տե՛ս 20։5-ի ծնթ.։
Այսինքն՝ հոգևոր պոռնկություն։
Այսինքն՝ հոգևոր պոռնկություն։
Բռց.՝ «այն ամենը, որ առաջինն է արգանդ բացում»։
Այսինքն՝ պատվերի տասը խոսքերը, տասը հրահանգները, Տասնաբանյա, կամ՝ Տասը պատվիրանները։