Ելք 40:1-38

40  Այնուհետև Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.  «Առաջին ամսում+՝ ամսվա առաջին օրը, կանգնեցրու խորանը, այսինքն՝ հանդիպման վրանը+։  Վկայության+ տապանակը դիր նրա մեջ և վարագույրով+ փակիր դեպի տապանակը տանող մուտքը։  Ներս տար սեղանը+ և դրա վրա դասավորիր այն ամենը, ինչ պետք է, հետո ներս տար ճրագակալը+ ու վառիր նրա ճրագները+։  Խնկի+ ոսկե սեղանը դիր վկայության տապանակի դիմաց և խորանի մուտքին կախիր վարագույրը+։  Ողջակեզի զոհասեղանը+ դիր խորանի, այսինքն՝ հանդիպման վրանի մուտքի դիմաց,  իսկ ավազանը դիր հանդիպման վրանի և զոհասեղանի միջև ու մեջը ջուր լցրու+։  Դրանց շուրջբոլորը գավիթը+ շինիր և կախիր գավիթի դարպասի վարագույրը+։  Վերցրու օծման յուղը+ և օծիր խորանն ու նրա միջի բոլոր բաները+, սրբացրու այն և դրա բոլոր պատկանելիքները. այդպես այն սուրբ կդառնա։ 10  Օծիր ողջակեզի զոհասեղանը, դրա բոլոր պատկանելիքները և սրբացրու զոհասեղանը+. այդպես այն անչափ սուրբ կդառնա+։ 11  Օծիր ավազանն իր տակդիրով և սրբացրու այն։ 12  Հետո Ահարոնին ու նրա որդիներին բեր հանդիպման վրանի մուտքի մոտ և պատվիրիր, որ ջրով լվացվեն+։ 13  Ահարոնին հագցրու սուրբ հանդերձները+, օծիր+ ու սրբացրու նրան, և նա քահանայություն կանի ինձ համար։ 14  Ապա մոտեցրու նրա որդիներին և նրանց պատմուճաններ հագցրու+։ 15  Օծիր նրանց այնպես, ինչպես նրանց հորը+, և նրանք քահանայություն կանեն ինձ համար։ Նրանց օծումը քահանայության մշտական նշան կլինի նրանց համար դարեդար, սերնդեսերունդ»+։ 16  Մովսեսն ամեն ինչ արեց այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն+։ Նա հենց այդպես արեց։ 17  Երկրորդ տարվա առաջին ամսում՝ ամսվա առաջին օրը, խորանը կանգնեցվեց+։ 18  Խորանը կանգնեցնելիս Մովսեսը ներքևում դրեց դրա ակոսավոր պատվանդանները+, կանգնեցրեց շրջանակները+, անցկացրեց ձողերը+ և կանգնեցրեց սյուները+։ 19  Հետո խորանի վրա տարածեց ծածկոցը+ և դրա վրայից գցեց ծածկը+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 20  Դրանից հետո նա վերցրեց Վկայությունը+ ու դրեց տապանակի+ մեջ, անցկացրեց տապանակի ձողերը+ և տապանակի վրա+ դրեց կափարիչը+։ 21  Ապա տապանակը խորան մտցրեց, կախեց բաժանման վարագույրը+ և փակեց դեպի վկայության տապանակը տանող մուտքը+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 22  Այնուհետև սեղանը+ դրեց հանդիպման վրանում՝ խորանի հյուսիսային կողմում՝ վարագույրից դուրս, 23  և հացերը+ շերտ-​շերտ դասավորեց դրա վրա՝ Եհովայի առաջ, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 24  Ապա ճրագակալը+ դրեց հանդիպման վրանում՝ սեղանի դիմաց՝ խորանի հարավային կողմում, 25  և Եհովայի առաջ վառեց ճրագները+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 26  Հետո հանդիպման վրանում՝ վարագույրի դիմաց, դրեց ոսկե սեղանը+՝ 27  դրա վրա անուշահոտ խունկ ծխելու համար+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 28  Վերջում կախեց խորանի մուտքի վարագույրը+։ 29  Ողջակեզի զոհասեղանը+ նա դրեց խորանի, այսինքն՝ հանդիպման վրանի մուտքի մոտ, որպեսզի դրա վրա ողջակեզ+ և հացի ընծա մատուցվի, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 30  Հետո հանդիպման վրանի և զոհասեղանի միջև դրեց ավազանը ու դրա մեջ լվացվելու համար ջուր լցրեց+։ 31  Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները այդ ջրով լվանում էին իրենց ձեռքերն ու ոտքերը։ 32  Նախքան հանդիպման վրան մտնելն ու զոհասեղանին մոտենալը նրանք լվացվում էին+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 33  Վերջում խորանի ու զոհասեղանի շուրջբոլորը նա շինեց գավիթը+ և կախեց գավիթի դարպասի վարագույրը+։ Այդպիսով՝ Մովսեսն ավարտեց աշխատանքը։ 34  Այդ ժամանակ ամպը+ ծածկեց հանդիպման վրանը, և խորանը Եհովայի փառքով լցվեց։ 35  Մովսեսը չէր կարողանում մտնել հանդիպման վրան, որովհետև ամպը+ դրա վրա էր, և խորանը լցված էր Եհովայի փառքով+։ 36  Երբ ամպը բարձրանում էր խորանի վրայից, Իսրայելի որդիները հավաքում էին ճամբարը. նրանք այդպես էին անում իրենց ճամփորդության բոլոր փուլերում+։ 37  Սակայն եթե ամպը չէր բարձրանում, նրանք ճամբարը չէին հավաքում մինչև այն օրը, երբ այն կբարձրանար+։ 38  Ցերեկը խորանի վրա Եհովայի ամպն էր, իսկ գիշերը Իսրայելի ամբողջ տան աչքի առաջ դրա վրա կրակ կար նրանց ճամփորդության բոլոր փուլերում+։

Ծանոթագրություններ