Ելք 6:1-30
6 Եհովան ասաց Մովսեսին. «Հիմա կտեսնես, թե ես ինչ եմ անելու փարավոնին+, քանի որ իմ զորավոր ձեռքի շնորհիվ նա կարձակի նրանց, և իմ հզոր ձեռքի շնորհիվ նա կվռնդի նրանց իր երկրից»+։
2 Աստված շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. «Ես Եհովան եմ+։
3 Աբրահամին+, Իսահակին+ ու Հակոբին+ ես հայտնվել եմ որպես Ամենակարող Աստված+, բայց իմ Եհովա+ անունով ես ինձ հայտնի չեմ դարձրել+ նրանց։
4 Ես նաև իմ ուխտը հաստատեցի նրանց հետ, որպեսզի տամ Քանանի երկիրը՝ իրենց պանդխտության երկիրը, որում նրանք բնակվեցին որպես պանդուխտներ+։
5 Ես լսեցի Իսրայելի որդիների հեծեծանքը+, որոնց եգիպտացիները ստրկացրել են, և ես հիշում եմ իմ ուխտը+։
6 Ուստի Իսրայելի որդիներին ասա. «Ես Եհովան եմ, ես կհանեմ ձեզ եգիպտացիների լծի տակից և կազատեմ ստրկությունից+, կփրկեմ ձեզ մեկնած բազկով ու մեծ դատաստաններով+։
7 Ես կվերցնեմ ձեզ ու ինձ համար ժողովուրդ կդարձնեմ+, ձեզ համար Աստված կլինեմ+, և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը, որը հանում է ձեզ Եգիպտոսի լծի տակից+։
8 Ես կբերեմ ձեզ մի երկիր, որը ձեռքս բարձրացնելով երդվեցի+ տալ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։ Այն ձեզ կտամ որպես սեփականություն+։ Ես Եհովան եմ»»+։
9 Մովսեսն այս ամենը ասաց Իսրայելի որդիներին, բայց հուսահատության ու տաժանակիր ստրկության պատճառով նրանք չլսեցին Մովսեսին+։
10 Ուստի Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
11 «Գնա՛, խոսի՛ր փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի+ հետ ու ասա՛, որ նա իր երկրից արձակի Իսրայելի որդիներին»+։
12 Սակայն Մովսեսն ասաց Եհովային. «Եթե ինձ Իսրայելի որդիները չեն լսում+, փարավոնն ինչպե՞ս կլսի ինձ+, քանի որ ես ծանրալեզու*+ եմ»։
13 Բայց Եհովան շարունակեց խոսել Մովսեսի ու Ահարոնի հետ և նրանց միջոցով հրամաններ տալ Իսրայելի որդիներին ու փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին, որպեսզի Իսրայելի որդիներին հանի Եգիպտոսից+։
14 Սրանք են նրանց ազգատոհմերի գլուխները. Իսրայելի առաջնեկ Ռուբենի+ որդիներն էին Հանոքն ու Փալլուսը, Եսրոնն ու Քարմին+։ Սրանք են Ռուբենի տոհմերը+։
15 Շմավոնի որդիներն էին Համուելը, Համինը, Օհադը, Հաքինը, Սահառը և Շաուլը+՝ քանանացի կնոջ որդին։ Սրանք են Շմավոնի տոհմերը+։
16 Սրանք են Ղևիի որդիների+ անունները՝ ըստ իրենց տոհմերի+՝ Գերսոն, Կահաթ ու Մերարի+։ Ղևին ապրեց հարյուր երեսունյոթ տարի։
17 Գերսոնի որդիներն էին Լոբենն ու Սեմեին+՝ ըստ իրենց տոհմերի+։
18 Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը, Քեբրոնը և Օզիելը+։ Կահաթն ապրեց հարյուր երեսուներեք տարի։
19 Մերարիի որդիներն էին Մոողին ու Մուսին+։
Սրանք են ղևտացիների տոհմերը+՝ ըստ իրենց ծագման։
20 Ամրամը կնության առավ իր հորաքրոջը՝ Հոքաբեթին+։ Հետագայում նա նրա համար ծնեց Ահարոնին ու Մովսեսին+։ Ամրամն ապրեց հարյուր երեսունյոթ տարի։
21 Իսահառի որդիներն էին Կորխը+, Նաֆեկը և Զեքրին։
22 Օզիելի որդիներն էին Միսայելը, Ելիսաֆանը և Սեթրին+։
23 Ահարոնը կնության առավ Ամինադաբի աղջիկ ու Նաասոնի+ քույր Եղիսաբեթին։ Հետագայում նա նրա համար ծնեց Նադաբին ու Աբիուին, Եղիազարին ու Իթամարին+։
24 Կորխի որդիներն էին Ասիրը, Եղկանան և Աբիասափը+։ Սրանք են Կորխյանների տոհմերը+։
25 Ահարոնի որդի Եղիազարը+ կնության առավ Փուտիելի աղջիկներից մեկին։ Հետագայում նա նրա համար ծնեց Փենեհեսին+։
Սրանք են ղևտական տոհմերի գլուխները՝ ըստ իրենց տոհմերի+։
26 Սա է Ահարոնի ու Մովսեսի տոհմածառը։ Նրանց Եհովան ասաց+. «Եգիպտոսից հանեք Իսրայելի որդիներին՝ ըստ իրենց զորքերի»+։
27 Նրանք էին, որ խոսեցին փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի հետ, որպեսզի Իսրայելի որդիներին հանեն Եգիպտոսից+։ Սրանք են Մովսեսն ու Ահարոնը։
28 Այն օրը, երբ Եհովան խոսեց Մովսեսի հետ Եգիպտոսում+,
29 Եհովան ասաց Մովսեսին. «Ես Եհովան եմ+։ Փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին, հայտնիր այն ամենը, ինչ ասում եմ քեզ»։
30 Այդ ժամանակ Մովսեսն ասաց Եհովային. «Ես ծանրալեզու* եմ, էլ ինչպե՞ս փարավոնը կլսի ինձ»+։