Ելք 7:1-25
7 Ուստի Եհովան ասաց Մովսեսին. «Տե՛ս, ես քեզ Աստված դարձրի փարավոնի համար+, իսկ քո եղբայր Ահարոնը քո մարգարեն կլինի+։
2 Դու կասես այն ամենը, ինչ կպատվիրեմ քեզ+, իսկ փարավոնի հետ քո եղբայր Ահարոնը կխոսի+, և նա Իսրայելի որդիներին կարձակի իր երկրից+։
3 Սակայն ես թույլ կտամ, որ փարավոնի սիրտը համառ դառնա+, և կշատացնեմ իմ նշաններն ու հրաշքները Եգիպտոսում+։
4 Փարավոնը ձեզ չի լսի+, ու ես ցույց կտամ իմ ձեռքի զորությունն ընդդեմ Եգիպտոսի և մեծ դատաստաններով+ Եգիպտոսից կհանեմ իմ զորքերը+՝ իմ ժողովրդին+՝ Իսրայելի որդիներին+։
5 Երբ ես մեկնեմ իմ ձեռքն ընդդեմ Եգիպտոսի, եգիպտացիները կիմանան, որ ես Եհովան եմ+, և Իսրայելի որդիներին կհանեմ նրանց միջից»+։
6 Մովսեսն ու Ահարոնը արեցին այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրենց+։ Նրանք հենց այդպես արեցին+։
7 Մովսեսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք, երբ նրանք խոսեցին փարավոնի հետ+։
8 Եհովան ասաց Մովսեսին ու Ահարոնին.
9 «Եթե փարավոնն ասի՝ «հօգուտ ձեզ մի հրաշք արեք»+, այդ ժամանակ Ահարոնին ասա. «Վերցրու գավազանդ+ ու նետիր փարավոնի առաջ»։ Այն մի մեծ օձ կդառնա»+։
10 Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ և արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրենց։ Ահարոնն իր գավազանը նետեց փարավոնի ու նրա ծառաների առաջ, և այն մի մեծ օձ դարձավ։
11 Սակայն փարավոնը կանչեց իմաստուններին ու կախարդներին+, և Եգիպտոսի՝ մոգությամբ զբաղվող քրմերը իրենց մոգությամբ նույն բանն արեցին+։
12 Յուրաքանչյուրն իր գավազանը նետեց, և դրանք մեծ օձեր դարձան, բայց Ահարոնի գավազանը կուլ տվեց նրանց գավազանները։
13 Այնուհանդերձ, փարավոնի սիրտը համառ դարձավ+, և նա չլսեց նրանց, ինչպես որ Եհովան ասել էր։
14 Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. «Փարավոնի սիրտը կարծրացած է+։ Նա չի ուզում արձակել ժողովրդին+։
15 Առավոտյան գնա փարավոնի մոտ։ Նա դեպի ջուրը դուրս կգա+, իսկ դու կկանգնես Նեղոս գետի ափին+, որ հանդիպես նրան։ Ձե՛ռքդ վերցրու այն գավազանը, որն օձ էր դարձել+,
16 և ասա նրան. «Եհովան՝ եբրայեցիների Աստվածը, ինձ քեզ մոտ ուղարկեց+՝ ասելով. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ անապատում ծառայի ինձ»+։ Բայց մինչև հիմա դու չես հնազանդվում։
17 Այսպես է ասում Եհովան+. «Սրանով դու կիմանաս, որ ես Եհովան եմ+. իմ ձեռքի գավազանով ես կհարվածեմ Նեղոս գետի ջրին+, և այն արյան կվերածվի+։
18 Նեղոս գետի ձկները կսատկեն+, և գետը կգարշահոտի+, ու եգիպտացիները չեն ուզենա գետից ջուր խմել»»»+։
19 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Ահարոնին ասա. «Վերցրու գավազանդ և ձեռքդ մեկնիր+ Եգիպտոսի ջրերի վրա, նրանց գետերի, Նեղոսի ջրանցքների, եղեգնաշատ լճերի+ և նրանց բոլոր ջրամբարների վրա, որպեսզի դրանց ջրերը արյան վերածվեն»։ Եվ արյուն կլինի ողջ Եգիպտոսում, ինչպես նաև փայտե ու քարե անոթներում»։
20 Մովսեսն ու Ահարոնը իսկույն արեցին այնպես+, ինչպես պատվիրել էր Եհովան+. Ահարոնը բարձրացրեց գավազանը և փարավոնի ու նրա ծառաների առաջ հարվածեց Նեղոս գետի ջրին+, և գետի ամբողջ ջուրը արյան վերածվեց+։
21 Նեղոս գետի ձկները սատկեցին+, գետը սկսեց գարշահոտել, ու եգիպտացիները չէին կարողանում ջուր խմել Նեղոս գետից+։ Ողջ Եգիպտոսում արյուն էր։
22 Այնուամենայնիվ, Եգիպտոսի՝ մոգությամբ զբաղվող քրմերը իրենց կախարդությամբ նույն բանն արեցին+, այնպես որ փարավոնի սիրտը համառ մնաց+, ու նա չլսեց նրանց, ինչպես որ Եհովան ասել էր+։
23 Փարավոնը շրջվեց ու իր տուն գնաց։ Այս բանը նրա վրա ոչ մի ազդեցություն չթողեց, և նա ուշադրություն չդարձրեց դրան+։
24 Բոլոր եգիպտացիները սկսեցին փորել Նեղոսի շրջակայքը, որ խմելու ջուր գտնեն, քանի որ գետից չէին կարողանում ջուր խմել+։
25 Այն բանից հետո, երբ Եհովան հարվածեց Նեղոս գետին, անցավ յոթ օր։