Եսայիա 11:1-16
11 Հեսսեի բնից մի ոստ+ դուրս կգա+, և նրա արմատներից դուրս եկած ընձյուղը+ պտղաբեր կլինի+։
2 Նրա վրա Եհովայի ոգին կլինի+՝ իմաստության+ ու հասկացողության+ ոգին, խորհրդի ու զորության ոգին+, գիտության+ ու Եհովայի հանդեպ վախի ոգին+։
3 Նա ուրախություն կգտնի Եհովայի հանդեպ վախի մեջ+։
Նա չի դատի միայն իր աչքի տեսածով և չի հանդիմանի զուտ իր ականջի լսածով+։
4 Խեղճերին արդարությամբ կդատի+ և հօգուտ երկրի հեզերի արդարամտությամբ հանդիմանություն կանի։ Իր բերանի գավազանով նա կհարվածի երկրին+ և իր շուրթերի ոգով ամբարշտին մահվան կմատնի+։
5 Արդարությունը իր մեջքի գոտին կլինի+, և հավատարմությունը՝ իր կոնքի գոտին+։
6 Գայլը ժամանակ առ ժամանակ գառան հետ կբնակվի+, ընձառյուծը ուլի հետ կպառկի։ Հորթը, առյուծը+ և պարարտ կենդանիները միասին կլինեն+, և փոքրիկ տղան կառաջնորդի նրանց։
7 Կովը արջի հետ կարածի, իսկ նրանց ձագերը միասին կպառկեն, նույնիսկ առյուծը ցլի պես հարդ կուտի+։
8 Կաթնակեր երեխան կոբրայի+ բնի վրա կխաղա, և կաթից կտրված երեխան իր ձեռքը թունավոր օձի բնին կդնի։
9 Նրանք չեն վնասի+ և ոչինչ չեն ավերի իմ ողջ սուրբ լեռան վրա+, որովհետև երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը+։
10 Այդ օրը+ Հեսսեի արմատը+ կկանգնի որպես նշանասյուն ժողովուրդների համար+։ Ազգերը կփնտրեն նրա առաջնորդությունը+, և նրա հանգստի վայրը կփառավորվի+։
11 Եվ այդ օրը Եհովան կրկին՝ երկրորդ անգամ+, իր ձեռքը կմեկնի, որպեսզի իր ժողովրդի փրկված մնացորդին հավաքի Ասորեստանից+, Եգիպտոսից+, Պաթուրեսից+, Քուշից*+, Էլամից+, Սենաարից+, Եմաթից ու ծովի կղզիներից+։
12 Նա նշանասյուն կկանգնեցնի ազգերի համար և կհավաքի Իսրայելի ցրվածներին+. Հուդայի ցիրուցան եղածներին նա կհավաքի երկրի չորս ծայրերից+։
13 Եփրեմի նախանձը կվերանա+, և Հուդայի հանդեպ թշնամանք ցուցաբերողները կկործանվեն։ Եփրեմը չի նախանձի Հուդային, և Հուդան թշնամանք չի ցուցաբերի Եփրեմի հանդեպ+։
14 Նրանք կթռչեն ու կնստեն փղշտացիների ուսին արևմուտքում+, կկողոպտեն Արևելքի որդիներին+։ Եդոմի ու Մովաբի վրա ձեռք կմեկնեն+, և Ամմոնի որդիները նրանց հպատակները կլինեն+։
15 Եհովան կկտրի Եգիպտոսի ծովի լեզուն*+ և բռունցքով կսպառնա Գետին+ իր բորբոքված ոգով։ Նա կհարվածի նրա յոթ հեղեղատներին, որ մարդիկ իրենց սանդալներով անցնեն+։
16 Նրա ժողովրդի մնացորդի+ համար, որը ողջ կմնա+, Ասորեստանից մի մեծ ճանապարհ+ կբացվի, ինչպես որ Իսրայելի համար բացվեց այն օրը, երբ նա դուրս եկավ Եգիպտոսի երկրից։