Եսայիա 12:1-6

12  Այդ օրը+ դու կասես. «Ես շնորհակալություն կհայտնեմ քեզ, ո՛վ Եհովա, որ թեև բարկացար ինձ վրա, բայց քո բարկությունը հանդարտվեց+, և դու մխիթարեցիր ինձ+։  Աստված իմ փրկությունն է+, ես նրան կապավինեմ ու չեմ վախենա+, քանի որ Յահ* Եհովան իմ ուժն+ ու զորությունն է+, և նա դարձավ իմ փրկությունը»+։  Դուք ցնծությամբ ջուր կհանեք փրկության աղբյուրներից+։  Այդ օրը կասեք. «Շնորհակալություն հայտնեք Եհովային։ Կանչեք նրա անունը+, ժողովուրդների մեջ իմացրեք նրա գործերը+։ Հայտնեք, որ բարձր է նրա անունը+։  Երգեք Եհովային+, որովհետև նա անգերազանցելի գործեր է արել+։ Այդ մասին հռչակվում է ողջ երկրով մեկ։  Ցնծությամբ բացականչիր և ուրախությամբ աղաղակիր, ո՛վ Սիոնի բնակչուհի, որովհետև մեծ է քո մեջ Իսրայելի Սուրբը»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ելք 15։2-ի ծնթ. և հավելված 1։