Եսայիա 14:1-32

14  Եհովան ողորմություն կցուցաբերի Հակոբի հանդեպ+ և կրկին կընտրի Իսրայելին+։ Նրանց հանգստություն կտա իրենց երկրում+, պանդուխտը նրանց կմիանա ու կհարի Հակոբի տանը+։  Ժողովուրդները կվերցնեն նրանց և հետ կբերեն իրենց տեղը։ Իսրայելի տունը Եհովայի երկրում նրանց որպես սեփականություն կվերցնի, որպես ծառաներ ու աղախիններ+։ Նրանք կգերեվարեն նրանց+, ովքեր գերության մեջ էին պահում իրենց, և կհպատակեցնեն նրանց, ովքեր իրենց ստիպում էին աշխատել+։  Այն օրը, երբ Եհովան քեզ հանգստություն տա քո ցավից, տագնապից ու քեզ վրա դրված ծանր ստրկական աշխատանքներից+,  դու այս առակը կպատմես Բաբելոնի թագավորի մասին. «Ինչպե՜ս ուրիշներին աշխատեցնողը դադարեց դա անելուց։ Ինչպե՜ս կեղեքմանը վերջ դրվեց+։  Եհովան ջարդեց ամբարիշտների գավազանը, իշխողների ցուպը+,  նրան, ով ցասումով անդադար հարվածում էր ժողովուրդներին+, ով սաստիկ բարկությամբ հպատակեցնում էր ազգերին անզուսպ հալածանքով+։  Երկիրը հանգստացավ+, դադարեց տագնապելուց։ Մարդիկ ուրախանում են և ցնծությամբ բացականչում+։  Նույնիսկ գիհիներն+ ու Լիբանանի մայրիներն են ուրախացել՝ տեսնելով, թե ինչ է պատահել քեզ, և ասում են. «Այն ժամանակից ի վեր, ինչ դու ընկար, ոչ մի փայտահատ+ չի գալիս, որ մեզ կտրի»։  Նույնիսկ գերեզմանը*+ ներքևում իրարանցման մեջ է քո պատճառով, որ քեզ դիմավորի, երբ ներս մտնես։ Քեզ համար նա արթնացրել է անզոր մեռելներին+, երկրի բոլոր այծանման ղեկավարներին+, իրենց գահերից վեր է կացրել ազգերի բոլոր թագավորներին+։ 10  Նրանք բոլորը բարձրացնում են իրենց ձայնն ու ասում. «Մի՞թե դու էլ մեզ նման տկարացար+։ Մի՞թե նմանվեցիր մեզ+։ 11  Հպարտությունդ ու տավիղներիդ ձայնը գերեզմանն* են ընկել+։ Քո մահիճը որդերն են՝ տակդ փռված, և քո ծածկոցը՝ ճիճուները»+։ 12  Օ՜, ինչպե՜ս ընկար երկնքից+, ո՜վ փայլող, արշալույսի որդի։ Ինչպե՜ս կտրվեցիր ու գետին ընկար+, ո՜վ ազգերն ընկճող+։ 13  Իսկ դու սրտումդ ասում էիր. «Ես կբարձրանամ մինչև երկինք+։ Աստծու աստղերից+ վեր կբարձրացնեմ իմ գահը+ և կնստեմ հանդիպման լեռան վրա+, հյուսիսի ամենահեռավոր մասերում+։ 14  Ամպերի բարձունքներից էլ վեր կբարձրանամ+, Բարձրյալին կնմանվեմ»+։ 15  Սակայն դու գերեզմանը* կընկնես+՝ փոսի ամենախոր տեղերը+։ 16  Քեզ տեսնողներն իրենց հայացքը կսևեռեն քեզ վրա, ուշադիր կզննեն ու կասեն. «Մի՞թե սա է այն մարդը, ով տագնապի մեջ էր գցում երկիրը, ով ցնցում էր թագավորությունները+, 17  երկիրը անապատի էր վերածում, տապալում էր նրա քաղաքները+ և իր բանտարկյալներին չէր թողնում տուն վերադառնալ»+։ 18  Ազգերի մյուս բոլոր թագավորները փառքի մեջ են պառկած՝ յուրաքանչյուրն իր գերեզմանում+։ 19  Իսկ դու նողկալի ընձյուղի պես դեն ես նետվել՝ առանց թաղվելու տեղ ունենալու+, ծածկված ես սրով խոցված մեռելներով, որոնք ընկնում են փոսի+ քարերի վրա, նման ես կոխկռտվող դիակի+։ 20  Դու նրանց չես միանա գերեզմանում, որովհետև ավերակ դարձրիր քո երկիրը, քո ժողովրդին սպանեցիր։ Չարագործների սերունդը չի հիշվի դարեդար+։ 21  Մորթելու տեղ պատրաստեք, որ կոտորեք նրա որդիներին նրանց նախահայրերի հանցանքի պատճառով+, որպեսզի վեր չկենան ու չտիրեն երկրին և երկրի երեսը քաղաքներով չլցնեն»+։ 22  «Ես վեր եմ կենալու նրանց դեմ»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։ «Վերացնելու եմ Բաբելոնի անունը+, նրա մնացորդին, նրա երեխաներին ու սերունդներին»+,– ասում է Եհովան։ 23  «Ես նրան փշախոզերի ու եղեգնաշատ լճերի ժառանգությունը կդարձնեմ և կավլեմ ոչնչացման ավելով»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։ 24  Զորքերի Տեր Եհովան երդվել է+. «Ինչ որ մտադրել եմ, կկատարվի, և ինչ որ որոշել եմ, կիրականանա+։ 25  Ես կկոտրեմ ասորեստանցուն իմ երկրում+ և ոտնակոխ կանեմ իմ լեռներում+, որ նրա լուծն ընկնի նրանցից և նրա բեռը՝ նրանց ուսից»+։ 26  Սա է այն որոշումը, որ կայացվել է ամբողջ երկրի համար, և սա է այն ձեռքը, որ մեկնած է բոլոր ազգերի դեմ։ 27  Զորքերի Տեր Եհովան որոշում է կայացրել+, ո՞վ կարող է խափանել այն+։ Նրա ձեռքը մեկնած է, ո՞վ կարող է հետ դարձնել այն+։ 28  Աքազ թագավորի մահվան տարում+ այս պատգամը եղավ. 29  «Մի՛ ուրախացիր+, ո՛վ փղշտացիների+ երկիր, և քո ժողովրդից ոչ մեկը թող չուրախանա այն բանի համար, որ ձեզ հարվածողի ցուպը կոտրվել է+, քանի որ օձի արմատից+ թունավոր օձ+ դուրս կգա, և նրա պտուղը թռչող կրակոտ օձ+ կլինի։ 30  Խեղճերի առաջնեկները կարածեն, և աղքատները ապահովության մեջ կպառկեն+, իսկ քո արմատը սովամահ կանեմ, ու քեզնից մնացածները կսպանվեն+։ 31  Ողբա՛, ո՛վ դարպաս։ Գոռա՛, ո՛վ քաղաք։ Ո՛վ փղշտացիների երկիր, քո ամբողջ ժողովուրդը կվհատվի, որովհետև հյուսիսից ծուխ է գալիս, ու նրա զորաշարքից ոչ մեկը հետ չի մնում»+։ 32  Ի՞նչ կպատասխանեն ազգի պատգամաբերներին+. այն, որ Եհովան է դրել Սիոնի հիմքը+, և այնտեղ նրա ժողովրդի կեղեքվածները ապաստան կգտնեն։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։