Եսայիա 15:1-9

15  Մովաբի դեմ ուղղված պատգամը+։ Մովաբի Արը+ լռել է, քանի որ գիշերը կողոպտվեց, Կիր-​Մովաբը+ լռել է, քանի որ գիշերը կողոպտվեց։  Նա բարձրացավ մինչև աստվածների տունը և Դեբոն+, մինչև բարձունքները, որ լաց լինի։ Մովաբը ողբում է Նաբավի+ ու Մեդաբայի+ համար։ Բոլորի գլուխները ճաղատացել են+, բոլորի մորուքները սափրված են։  Նրա փողոցներում մարդիկ քուրձ+ են հագած։ Տանիքների+ վրա ու հրապարակներում բոլորը ողբում են և իջնում՝ լաց լինելով+։  Եսեբոնն ու Ելեալեն+ աղաղակում են։ Նրանց ձայնը լսվում է մինչև Հասսա+։ Ահա թե ինչու են գոռում Մովաբի զինված մարդիկ։ Նրա հոգին սարսռում է իր մեջ։  Իմ սիրտը լաց է լինում Մովաբի համար+։ Նրա փախստականները մինչև անգամ Սեգորում+ և Էգլաթ-​Շելիշայում+ են։ Յուրաքանչյուրը ողբալով բարձրանում է Լուիթի+ զառիվերով։ Որոնայիմի+ ճանապարհին նրանք աղաղակ են բարձրացնում աղետի պատճառով։  Նեմերիմի+ ջրերը ամբողջովին ցամաքել են։ Կանաչ խոտը չորացել է, խոտ չկա, ոչ մի կանաչ չկա+։  Ահա թե ինչու են նրանք բարդիների գետահովտով տանում այն, ինչ մնացել է, և այն, ինչ կուտակել են։  Աղաղակ է լսվում Մովաբի տարածքում+։ Նրա ողբի ձայնը հասնում է մինչև Եգլայիմ, նրա ողբի ձայնը հասնում է մինչև Բեեր-​Ելիմ,  քանի որ Դիմոնի ջրերը արյունով լի են։ Ես ուրիշ բաներ էլ եմ պատրաստում Դիմոնի համար. Մովաբից փախչողների ու այդ երկրում մնացողների վրա առյուծ եմ ուղարկելու+։

Ծանոթագրություններ