Եսայիա 2:1-22
2 Ահա թե տեսիլքում ինչ տեսավ Ամոզի որդի Եսայիան Հուդայի ու Երուսաղեմի մասին+.
2 վերջին օրերում+ Եհովայի տան+ լեռը կհաստատվի լեռների գագաթներից վեր+ ու կբարձրանա բլուրներից վեր+, և բոլոր ազգերը կհորդեն դեպի այն+։
3 Շատ ժողովուրդներ կգնան ու կասեն. «Եկե՛ք+, վե՛ր գնանք Եհովայի լեռը՝ Հակոբի Աստծու տունը։ Նա կսովորեցնի մեզ իր ճանապարհները, և մենք կքայլենք նրա ուղիներով»+։ Չէ՞ որ Սիոնից օրենք է դուրս գալու, և Երուսաղեմից՝ Եհովայի խոսքը+։
4 Նա դատավոր կլինի ազգերի մեջ+ և ամեն ինչ կշտկի+ հօգուտ շատ ժողովուրդների+։ Նրանք իրենց սրերից խոփեր պիտի կոփեն և իրենց նիզակներից՝ էտոցներ+։ Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել+։
5 Ո՛վ Հակոբի տան մարդիկ, եկե՛ք քայլենք Եհովայի լույսի մեջ+։
6 Դու թողել ես քո ժողովրդին՝ Հակոբի տունը+։ Նրանք շատ բաներ են որդեգրել Արևելքից+, նրանք փղշտացիների պես մոգությամբ զբաղվողներ են+, և նրանց մեջ օտարականների շատ երեխաներ կան+։
7 Նրանց երկիրը լի է արծաթով ու ոսկով, և նրանց գանձերին վերջ չկա+։ Նրանց երկիրը լի է ձիերով, և նրանց կառքերին վերջ չկա+։
8 Նրանց երկիրը լի է փուչ աստվածներով+։ Մարդու ձեռքի գործերի առաջ են խոնարհվում՝ այն բաների առաջ, որոնք մարդու մատներն են շինել+։
9 Մարդը նվաստանում ու խոնարհվում է. դու չես կարող ներել նրանց+։
10 Ժա՛յռը մտիր ու թաքնվի՛ր հողի մեջ Եհովայի հանդեպ սարսափի և նրա փառահեղ գերազանցության պատճառով+։
11 Մարդու ամբարտավան աչքերը կխոնարհվեն, մարդկանց գոռոզությունը կնվաստանա+, և միայն Եհովան կբարձրանա այդ օրը+,
12 քանի որ այդ օրը Զորքերի Տեր Եհովայինն է+։ Այն գալու է բոլոր հպարտ ու գոռոզ, անվանի ու հասարակ մարդկանց վրա+,
13 Լիբանանի բոլոր բարձր ու սլացիկ մայրիների+ վրա և Բասանի բոլոր վիթխարի ծառերի վրա+,
14 բոլոր բարձր լեռների ու բոլոր վեր խոյացած բլուրների վրա+,
15 բոլոր բարձր աշտարակների ու բոլոր ամուր պարիսպների վրա+,
16 Թարսիսի բոլոր նավերի+ ու բոլոր ցանկալի նավակների վրա։
17 Մարդու ամբարտավանությունը կխոնարհվի, մարդկանց գոռոզությունը կնվաստանա+, և միայն Եհովան կբարձրանա այդ օրը+։
18 Փուչ աստվածները ամբողջովին բնաջինջ կլինեն+։
19 Մարդիկ կմտնեն քարայրերի ու փոսերի մեջ Եհովայի հանդեպ սարսափի և նրա փառահեղ գերազանցության պատճառով+, երբ նա վեր կենա երկիրը ցնցելու+։
20 Այդ օրը մարդը սրընչակների* ու չղջիկների առաջ կնետի խոնարհվելու համար շինած իր արծաթե ու ոսկե փուչ աստվածները+,
21 որպեսզի մտնի ժայռերի խորշերի և ապառաժների խոռոչների մեջ Եհովայի հանդեպ սարսափի և նրա փառահեղ գերազանցության պատճառով+, երբ նա վեր կենա երկիրը ցնցելու։
22 Հօգուտ ձեզ հեռու մնացեք մարդուց, որի շունչը իր քթանցքների մեջ է+. արժե՞ նրան հաշվի առնել+։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «փոքր, մկան նման կենդանիների»։