Եսայիա 20:1-6
20 Այն տարի, երբ թարթանը*+, որն ուղարկվել էր Ասորեստանի Սարգոն թագավորի կողմից+, եկավ Ազոտոս+, պատերազմեց նրա դեմ ու զավթեց այն+,
2 Եհովան Ամոզի որդի Եսայիայի+ միջոցով ասաց. «Գնա+, քուրձը մեջքիցդ հանիր+ և սանդալները՝ ոտքերիցդ»+։ Նա այդպես արեց և սկսեց մերկ ու ոտաբոբիկ ման գալ+։
3 Եհովան շարունակեց խոսել՝ ասելով. «Ինչպես որ իմ ծառա Եսայիան երեք տարի մերկ ու ոտաբոբիկ ման եկավ որպես նշան+ և նախանշան ընդդեմ Եգիպտոսի+ ու Եթովպիայի+,
4 այնպես էլ Ասորեստանի թագավորը Եգիպտոսի գերիներին+ ու Եթովպիայի աքսորյալներին՝ թե՛ տղաներին, թե՛ ծերերին, կտանի մերկ ու ոտաբոբիկ, հետույքները՝ բաց. նա կբացի Եգիպտոսի մերկությունը+։
5 Նրանք կզարհուրեն ու կամաչեն Եթովպիայից՝ իրենց սպասված հույսից+, ու Եգիպտոսից՝ իրենց գեղեցկությունից+։
6 Այդ ծովափնյա շրջանի բնակիչը այդ օրը կասի. «Ահա՜ թե ինչպիսին էր մեր սպասված հույսը, որի մոտ վազեցինք, որ օգնություն ստանանք Ասորեստանի թագավորից ազատվելու համար+։ Հիմա ինչպե՞ս ենք փրկվելու»»։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «հրամանատարը»։