Եսայիա 23:1-18
23 Տյուրոսի մասին պատգամը+։ Ողբացե՛ք, ո՛վ Թարսիսի նավեր+, որովհետև այն կողոպտվել է. նավահանգիստ չկա, մտնելու տեղ չկա+։ Նրանց այդ մասին Կիտիմի+ երկրից են հայտնել։
2 Լռե՛ք, ո՛վ ծովափի բնակիչներ։ Սիդոնի+ վաճառականները, որոնք կտրում-անցնում են ծովը, հարստացրել էին քեզ։
3 Սիորի+ սերմը՝ Նեղոսի հունձը՝ քո եկամուտը, շատ ջրերով էր բերվել և ազգերի շահույթն էր դարձել+։
4 Ամաչի՛ր, ո՛վ Սիդոն+, ամաչի՛ր, ո՛վ ծովային ամրոց, որովհետև ծովն ասում է. «Ես երկունքի ցավեր չեմ ունեցել ու չեմ ծնել, երիտասարդներ չեմ դաստիարակել և կույսեր չեմ մեծացրել»+։
5 Տյուրոսի մասին լուրը մարդկանց սաստիկ ցավ կպատճառի+, ինչպես Եգիպտոսի մասին լուրը+։
6 Թարսի՛ս անցեք։ Ողբացե՛ք, ո՛վ ծովափի բնակիչներ։
7 Մի՞թե սա ձեր քաղաքն է, որը ցնծում էր վաղուց ի վեր՝ իր երիտասարդության ժամանակներից։ Նրա ոտքերը հեռու տեղ էին տանում նրան, որ բնակվի որպես պանդուխտ։
8 Ո՞վ է այս որոշումը կայացրել+ Տյուրոսի դեմ, որը պսակներ էր դնում, որի վաճառականները իշխաններ էին և որի առևտրականները երկրի պատվարժան մարդիկ էին+։
9 Զորքերի Տեր Եհովան է կայացրել այս որոշումը+, որ պղծի հպարտությունն ու ողջ գեղեցկությունը+, որ անարգի երկրի բոլոր պատվարժան մարդկանց+։
10 Ո՛վ Թարսիսի+ դուստր, Նեղոս գետի պես անցիր քո երկրով։ Այլևս նավամատույց չկա+։
11 Նա մեկնել է իր ձեռքը ծովի վրա, տագնապահար է արել թագավորությունները+։ Եհովան ինքն է հրաման տվել Փյունիկիայի դեմ, որպեսզի ոչնչացնի նրա ամրոցները+։
12 Նա ասում է. «Էլ երբեք չես ցնծա+, ո՛վ Սիդոնի+ հարստահարված կույս դուստր։ Վե՛ր կաց, անցի՛ր Կիտիմ+, բայց այնտեղ էլ հանգիստ չես ունենա»։
13 Ահա քաղդեացիների+ երկիրը։ Այս ժողովուրդն է այն հիմնել անապատի բնակիչների համար+, և ոչ թե Ասորեստանը+։ Նրանք կանգնեցրել են պաշարման աշտարակները+ և մերկացրել են նրա բնակելի աշտարակները+. այն դարձրել են քայքայվող ավերակ+։
14 Ողբացե՛ք, ո՛վ Թարսիսի նավեր, քանի որ ձեր ամրոցը կողոպտվել է+։
15 Այդ օրը Տյուրոսը կմոռացվի յոթանասուն տարով+, ինչպես որ մեկ թագավորի օրերն են։ Յոթանասուն տարվա վերջում Տյուրոսը կլինի մարմնավաճառի պես, որի մասին երգվում է.
16 «Քնա՛ր վերցրու, պտտվի՛ր քաղաքով մեկ, ո՛վ մոռացված մարմնավաճառ+։ Լա՛վ նվագիր լարերի վրա։ Շատ երգե՛ր երգիր, որ հիշեն քեզ»։
17 Յոթանասուն տարվա վերջում Եհովան ուշադրություն կդարձնի Տյուրոսին։ Տյուրոսը նորից կսկսի իր վարձը+ ստանալ ու մարմնավաճառություն կանի երկրի բոլոր թագավորությունների հետ+։
18 Նրա շահույթն ու վարձը+ սուրբ կդառնան Եհովայի համար։ Դրանք ո՛չ կհավաքեն, ո՛չ էլ մի կողմ կդնեն, քանի որ նրա վարձը Եհովայի առաջ բնակվողների համար կլինի+, որպեսզի նրանք կուշտ ուտեն ու նրբագեղ հագնվեն+։