Եսայիա 24:1-23
24 Ահա Եհովան դատարկում է երկիրը և ամայացնում է այն+։ Նա տակնուվրա է արել այն+ և ցիրուցան է արել նրա բնակիչներին+։
2 Ժողովրդին կպատահի այն, ինչ քահանային, ծառային այն, ինչ իր տիրոջը, աղախնին այն, ինչ իր տիրուհուն, գնորդին այն, ինչ վաճառողին, պարտատիրոջը այն, ինչ պարտապանին, տոկոսառուին այն, ինչ տոկոս վճարողին+։
3 Երկիրն անպատճառ կդատարկվի և կկողոպտվի+, քանի որ Եհովան է ասել այս խոսքը+։
4 Երկիրը սգում է+, այն թառամել է։ Պտղաբեր երկիրը չորացել ու թոշնել է։ Թուլացել են երկրի ժողովրդի մեծամեծները+։
5 Երկիրն ապականվել է իր բնակիչների տակ+, քանի որ նրանք շրջանցում են օրենքները+, փոխում են կանոնը+, դրժում են դարեդար տևող ուխտը+։
6 Այդ պատճառով անեծքը խժռում է երկիրը+, և նրանում բնակվողները հանցավոր են համարվում։ Այդ պատճառով երկրի բնակիչների թիվը պակասել է, և շատ քիչ մարդ է մնացել+։
7 Սգում է նոր գինին, չորացել է որթատունկը+, հառաչում են բոլոր նրանք, ովքեր ուրախ սիրտ ունեին+։
8 Դադարել է դափերի ցնծությունը, լռել է հրճվողների աղմուկը, դադարել է քնարի ցնծությունը+։
9 Նրանք առանց երգի են գինի խմում, ոգելից խմիչքը դառն է խմողների համար։
10 Լքված քաղաքը կործանվել է+, բոլոր տները փակ են՝ հնարավոր չէ մտնել։
11 Փողոցներում լաց են լինում գինի չլինելու պատճառով։ Ողջ ուրախությունը կորել է, երկրի ցնծությունը վերացել է+։
12 Քաղաքը թողնվել է աննկարագրելի վիճակում։ Դարպասը ջարդուփշուր է եղել և ավերակների կույտի վերածվել+։
13 Իմ ժողովուրդը երկրի ու ժողովուրդների մեջ կլինի թափ տված ձիթենու+, խաղողաքաղի ավարտին ճռաքաղ արված ողկույզների պես+։
14 Նրանք կբարձրացնեն իրենց ձայները և ուրախությամբ կաղաղակեն։ Եհովայի գերազանցությունը տեսնելով՝ ծովից ցնծությամբ կբացականչեն+։
15 Ահա թե ինչու լույսի+ շրջանում* նրանք կփառաբանեն Եհովային+ և Իսրայելի Աստծու՝ Եհովայի անունը՝ ծովի կղզիներում+։
16 Երկրի ծայրից երգեր ենք լսում+. «Շքեղությո՜ւն Արդարին»+։
Բայց ես ասում եմ. «Ես հյուծվել եմ+, ես հյուծվել եմ։ Վա՜յ ինձ։ Դավաճանները դավաճանում են+։ Այո՛, դավաճանները դավաճանորեն են դավաճանում»+։
17 Սարսափ, վիհ ու որոգայթ են հասել քեզ վրա, ո՛վ երկրի բնակիչ+։
18 Ով որ փախչի սարսափ ներշնչող ձայնից, փոսը կընկնի, իսկ ով որ դուրս գա փոսից, որոգայթը կընկնի+, որովհետև վերևի պատուհանները կբացվեն+, և երկրի հիմքերը կցնցվեն+։
19 Երկիրն ամբողջությամբ ճեղքվում է, երկիրն ամբողջովին ցնցվում է, երկիրը բոլորովին սասանվում է+։
20 Երկիրն ամբողջությամբ երերում է հարբած մարդու պես, ճոճվում է հյուղի պես+։ Նրա անօրենությունը ծանրացել է նրա վրա+։ Նա վայր կընկնի և այլևս վեր չի կենա+։
21 Այդ օրը Եհովան վերևում վերևի զորքերին ուշադրություն կդարձնի, իսկ երկրի վրա՝ երկրի թագավորներին+։
22 Նրանք բանտարկյալների պես փոսը+ կգցվեն և զնդանում+ կփակվեն։ Շատ օրեր անց նրանց ուշադրություն կդարձվի+։
23 Լիալուսինը ամաչում է, շիկափայլ արեգակը ամոթ է զգում+, քանի որ Զորքերի Տեր Եհովան Սիոն+ լեռան վրա, Երուսաղեմում և իր ժողովրդի տարեցների առաջ+ փառահեղ թագավոր է դարձել+։
Ծանոթագրություններ
^ Հվնբր վերաբ. է արևել. շրջանին կամ հորիզոնին։