Եսայիա 25:1-12

25  Ո՛վ Եհովա, դու իմ Աստվածն ես+։ Ես մեծարում եմ քեզ+, գովաբանում եմ քո անունը+, որովհետև դու հրաշալի բաներ ես արել+, վաղուց ի վեր որոշումներ+ ես կայացրել՝ դրսևորելով հավատարմություն+ և հուսալիություն+։  Քաղաքը քարերի կույտի ես վերածել, բերդաքաղաքը՝ քայքայվող ավերակների, օտարների բնակելի աշտարակն այլևս գոյություն չունի, և քաղաքը դարեդար չի վերականգնվի+։  Այդ պատճառով զորեղ ժողովուրդը կփառաբանի քեզ։ Բռնակալ ազգերի քաղաքը կվախենա քեզնից+։  Դու ամրոց ես դարձել խեղճի համար, ամրոց՝ աղքատի համար իր նեղության մեջ+։ Ապաստան ես դարձել փոթորկի դեմ, ստվեր+՝ տապից պաշտպանվելու համար։ Դու պաշտպանություն ես տալիս, երբ բռնակալների պոռթկումը հեղեղի պես զարկվում է պարսպին։  Դու խլացնում ես օտարների աղմուկն այնպես, ինչպես ամպի ստվերով մեղմում ես տապը անջուր երկրում+։ Բռնակալների երգին վերջ է դրվում+։  Զորքերի Տեր Եհովան այս լեռան+ վրա բոլոր ժողովուրդների համար+ խնջույք է կազմակերպելու յուղոտ կերակրատեսակներով+, խնջույք՝ նստվածք ունեցող գինով, ոսկրածուծով+ լի յուղոտ կերակրատեսակներով, նստվածք ունեցող ու զտված+ գինով+։  Այս լեռան վրա նա կուլ կտա այն ծածկոցը, որը ծածկում է բոլոր ժողովուրդներին+, նաև պաստառը, որը բոլոր ազգերի վրա է։  Նա կկլանի մահը հավիտյան+, և Գերիշխան Տեր Եհովան կսրբի արտասուքը բոլորի երեսից+։ Նա ամբողջ երկրից կհեռացնի իր ժողովրդի նախատինքը+, որովհետև Եհովան է դա ասել։  Այդ օրը կասեն. «Ահա՛ մեր Աստվածը+։ Մենք նրան հուսացինք+, և նա կփրկի մեզ+։ Ահա՛ Եհովան+։ Մենք նրան հուսացինք։ Եկեք ուրախանանք ու ցնծանք նրա տված փրկությամբ»+։ 10  Եհովան իր ձեռքը իջեցնելու է այս լեռան վրա+, և Մովաբը կոխկռտվելու է+ իր տեղում, ինչպես որ ծղոտն է կոխկռտվում գոմաղբի+ մեջ։ 11  Նա կշարժի իր ձեռքերը նրա* միջում, ինչպես լողորդն է շարժում իր ձեռքերը, որ լողա։ Կնսեմացնի նրա ամբարտավանությունը+ իր ձեռքերի ճարպիկ շարժումներով։ 12  Նա կտապալի բերդաքաղաքը քո բարձր ու ապահով պարիսպներով հանդերձ։ Կնսեմացնի այդ երկիրը, գետնին կհավասարեցնի և փոշու մեջ կգցի+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Մովաբի։