Եսայիա 26:1-21
26 Այդ օրը+ Հուդայի+ երկրում այս երգը կերգեն+. «Մենք ամուր քաղաք ունենք+. Նա փրկություն է տալիս, որը նման է պարիսպների ու բերդապատնեշի+։
2 Բացե՛ք դարպասները+, որպեսզի մտնի արդար ազգը, որը հավատարմությամբ է վարվում+։
3 Հաստատուն միտք ունեցող մարդուն դու կպահպանես հարատև խաղաղությամբ+, քանի որ նա քեզ է ապավինում+։
4 Ամեն ժամանակ Եհովային ապավինեք+, որովհետև Յահ Եհովան Վեմ+ է հավիտյան։
5 Նա ցածրացրել է բարձր տեղերում բնակվողներին+, բարձր քաղաքը+։ Նա նվաստացնում է այն, նվաստացնում է մինչև գետին և փոշու մեջ գցում+։
6 Ոտքը կկոխկռտի նրան՝ հարստահարվածի ոտքերը, խեղճերի ոտնաթաթերը»+։
7 Արդարի ճանապարհը ուղղամտություն է+։ Դու ուղղամիտ ես, այդ պատճառով էլ կհարթես արդարի ճամփան+։
8 Այո՛, քո արդար ճանապարհը փնտրելիս քեզ հուսացինք, ո՜վ Եհովա+։ Մեր հոգին ցանկանում էր հիշել քո անունը+ և այն, ինչ կապված է քո անվան հետ+։
9 Գիշերը հոգովս տենչում եմ քեզ+, ոգովս փնտրում եմ քեզ+, որովհետև երբ երկրի վրա իրագործվում են քո դատաստանները+, նրա բնակիչները արդարություն են սովորում+։
10 Թեև ամբարշտի հանդեպ բարեհաճություն ցուցաբերվի, նա արդարություն չի սովորի+. ազնվության երկրում անարդարացիորեն կվարվի+ և չի տեսնի Եհովայի վեհությունը+։
11 Ո՜վ Եհովա, քո ձեռքը բարձրացրել ես+, բայց նրանք չեն տեսնում այն+։ Երբ դու նախանձախնդրություն ցուցաբերես քո ժողովրդի հանդեպ, նրանք կտեսնեն ու կամաչեն+։ Այո՛, քո հակառակորդների համար պահված կրակը+ կլափի նրանց։
12 Ո՜վ Եհովա, դու արդարադատությամբ մեզ խաղաղություն կտաս+, քանի որ մեր բոլոր գործերը քո շնորհիվ են կատարվում+։
13 Ո՜վ մեր Աստված Եհովա, ուրիշ տերերն են իշխել մեզ, և ոչ թե դու+։ Միայն քո շնորհիվ մենք կգովաբանենք քո անունը+։
14 Նրանք մահացած են, չեն ապրելու+, անզոր մեռելներ են+, վեր չեն կենալու+։ Այդ նպատակով էիր քո ուշադրությունը դարձրել նրանց, որպեսզի ոչնչացնեիր ու բնաջինջ անեիր նրանց մասին ամեն հիշատակում+։
15 Դու բազմամարդ դարձրիր ազգը։ Ո՜վ Եհովա, դու բազմամարդ դարձրիր ազգը+։ Դու փառավորեցիր քեզ+։ Երկրի բոլոր սահմաններն ընդարձակեցիր+։
16 Ո՜վ Եհովա, իրենց նեղության մեջ նրանք ուշադրություն դարձրին քեզ+։ Երբ խրատում էիր նրանց+, ցածր ձայնով ջերմեռանդորեն աղոթում էին քեզ։
17 Դու այնպես ես արել, ո՜վ Եհովա, որ մենք նմանվել ենք հղի կնոջ, որը երկունքի ցավեր է քաշում ու ցավից գոռում է, երբ մոտենում է ծննդաբերելու ժամանակը+։
18 Մենք հղիացել էինք, երկունքի ցավեր էինք քաշում+, բայց քամի էինք ծնում։ Երկրին իսկական փրկություն չենք տալիս+, և երկրի համար բնակիչներ չեն ծնվում+։
19 «Քո մահացածներն ապրելու են+։ Մեր դիերը վեր են կենալու+։ Արթնացե՛ք և ուրախ բացականչե՛ք, ո՛վ հողի մեջ բնակվողներ+։ Քո ցողը+ փիփերթի+ ցողի պես է։ Երկիրը ծնունդ կտա նույնիսկ անզոր մեռելներին+։
20 Գնա, ի՛մ ժողովուրդ, մտիր քո ներքին սենյակները և քո հետևից փակիր դռները+։ Թաքնվիր մի ակնթարթ, մինչև բարկությունն անցնի+։
21 Ահա Եհովան դուրս է գալիս իր տեղից, որ իր դեմ գործած հանցանքների համար հաշիվ պահանջի երկրի բնակիչներից+։ Երկիրն ի հայտ կբերի իր մեջ թափած արյունը+ և այլևս չի ծածկի իր սպանվածներին»+։