Եսայիա 27:1-13
27 Այդ օրը Եհովան+ իր ամուր, մեծ ու զորեղ սրով+ կպատժի լևիաթանին+՝ սողացող օձին+, լևիաթանին՝ գալարվող օձին, և կսպանի ծովում բնակվող ծովահրեշին+։
2 Այդ օրը երգեք+, ո՛վ մարդիկ. «Օ՜, փրփրող գինու խաղողի այգի+։
3 Ես՝ Եհովաս եմ պահպանում նրան+։ Ամեն վայրկյան պիտի ջրեմ նրան+։ Ես պիտի պահպանեմ նրան օր ու գիշեր, որպեսզի ոչ ոք չավերի այն+։
4 Ես բարկացած չեմ+։ Ո՞վ իմ դեմ փշոտ թփեր+ ու որոմներ կհանի պատերազմի ժամանակ։ Ես կտրորեմ և անմիջապես կայրեմ դրանք+։
5 Ավելի լավ է, որ նա կառչի իմ ամրոցից և խաղաղություն հաստատի ինձ հետ։ Թող նա խաղաղություն հաստատի ինձ հետ»+։
6 Գալիք օրերին Հակոբը արմատ կգցի, Իսրայելը+ կծաղկի ու շիվեր կտա, և նրանք երկրի երեսը պտուղներով կլցնեն+։
7 Պե՞տք է արդյոք նրան հարվածել այնպես, ինչպես նրան հարվածողն է հարված հասցնում։ Պե՞տք է արդյոք նա սպանվի այնպես, ինչպես նրա զոհվածներն են սպանվել+։
8 Ահ ներշնչող գոչյունով դու կպայքարես նրա դեմ, երբ վռնդես նրան։ Նա արևելյան քամու+ օրը դուրս կգցի նրան սաստիկ պոռթկումով։
9 Հակոբի հանցանքը+ կքավվի, երբ նա հեռացնի նրա մեղքը+ և երբ զոհասեղանի բոլոր քարերը մանրացված կրաքարի պես դարձնի, այնպես որ սուրբ ձողերն+ ու խնկանոթները այլևս չեն կանգնեցվի+։
10 Բերդաքաղաքը անմարդաբնակ կդառնա, արոտավայրը անապատի պես լքված ու թողնված կլինի+։ Այնտեղ հորթը կարածի ու կպառկի. նա կուտի դրա ոստերը+։
11 Երբ ընձյուղները չորանան, կանայք կգան, կկոտրեն ու կայրեն դրանք+։ Այս ժողովուրդը հասկացողություն չունի+, ահա թե ինչու նրան Ստեղծողը ողորմություն չի ցուցաբերի նրա հանդեպ, և նրան Կազմավորողը՝ հաճություն+։
12 Այդ օրը Եհովան թափ կտա պտուղը+ Գետի+ հորձանքից մինչև Եգիպտոսի գետահովիտը+, և դուք, ո՛վ Իսրայելի որդիներ, իրար հետևից կհավաքվեք+։
13 Այդ օրը մեծ եղջյուր կփչեն+, և նրանք, ովքեր կործանվում են Ասորեստանում+, և ովքեր ցրված են Եգիպտոսում+, կգան ու կխոնարհվեն+ Եհովայի առաջ՝ սուրբ լեռան վրա՝ Երուսաղեմում+։