Եսայիա 32:1-20

32  Թագավորը+ կթագավորի հանուն արդարադատության+, և իշխանները+ կիշխեն հանուն արդարության։  Նրանցից յուրաքանչյուրը քամու դեմ եղող պատսպարանի պես կլինի և փոթորկի դեմ եղող թաքստոցի+ պես, անջուր երկրում վտակների պես կլինի+ և չորացած երկրում+՝ մեծ ապառաժի ստվերի պես։  Տեսնողների աչքերը չեն փակվի, և լսողների ականջները ուշադիր կլինեն+։  Շտապողների սիրտը կխորհի գիտելիքների շուրջ+, և կակազողների լեզուն սահուն ու պարզ կխոսի+։  Անմիտին այլևս առատաձեռն չեն կոչի, և անսկզբունքային մարդու մասին չեն ասի, թե նա ազնվազարմ է+,  որովհետև անմիտը անմիտ բաներ կխոսի+, և նրա սիրտը չար բաների մասին կխորհի+, որ հավատուրացությանը+ մասնակից լինի ու կեղծ բաներ խոսի Եհովայի մասին, որ քաղցածի հոգին սոված թողնի+ և ծարավին՝ առանց խմելու։  Անսկզբունքային մարդու հնարքները չար են+. նա խորհուրդ է տալիս անառակ գործեր անել+, որ հարստահարվածներին խորտակի կեղծ խոսքերով+, նույնիսկ եթե աղքատը ճիշտ բաներ է ասում։  Իսկ առատաձեռն մարդը խորհուրդ է տալիս լինել առատաձեռն։ Նա կշարունակի առատաձեռնորեն վարվել+։  «Ո՛վ անհոգ կանայք, վե՛ր կացեք ու լսեցե՛ք իմ ձայնին+։ Ո՛վ անտարբեր դուստրեր, ակա՛նջ դրեք իմ խոսքին։ 10  Մի տարի ու մի քանի օր չանցած՝ դուք, որ անտարբեր եք, տագնապահար կլինեք+, որովհետև այգեկութը կավարտվի, բայց ոչ մի պտուղ չեք հավաքի+։ 11  Սարսռե՛ք, ո՛վ անհոգ կանայք։ Տագնապահա՛ր եղեք, դուք, որ անտարբեր եք, հանվե՛ք ու մերկացե՛ք և ձեր մեջքը քրձո՛վ գոտևորեք+։ 12  Կո՛ւրծք ծեծեք՝ ողբալով+ ցանկալի արտերի+ և պտղատու որթատունկի համար։ 13  Իմ ժողովրդի երկրի վրա միայն փշեր ու փշոտ թփեր են աճում+։ Դրանք աճել են այն բոլոր տների վրա, որոնք մի ժամանակ ուրախությամբ էին լցված, այո՛, ողջ ցնծացող քաղաքի վրա+։ 14  Բնակելի աշտարակը լքված է+, քաղաքի ժխորը դադարել է։ Օֆելն+ ու դիտարանը մերկ դաշտի են վերածվել, զեբրերի համար ուրախանալու վայր են դարձել դարեդար և հոտերի համար՝ արոտավայր, 15  մինչև որ վերևից ոգին թափվի մեզ վրա+, անապատը այգու վերածվի, իսկ այգին անտառ համարվի+։ 16  Անապատում արդարություն կբնակվի, և այգում՝ արդարադատություն+։ 17  Ճշմարիտ արդարության արդյունքը խաղաղություն կլինի+, և ճշմարիտ արդարության պտուղը՝ հանգստություն ու ապահովություն դարեդար+։ 18  Իմ ժողովուրդը խաղաղ բնակատեղերում, ապահով բնակավայրերում և այնպիսի տեղերում կապրի, որտեղ հանգստություն ու անդորր է տիրում+։ 19  Եվ կարկուտ կգա, անտառը կընկնի+, ու քաղաքը ամբողջությամբ կնվաստանա+։ 20  Երջանիկ եք դուք, որ սերմ եք ցանում բոլոր ջրերի մոտ+ և արձակում եք եզին ու էշին»+։

Ծանոթագրություններ