Եսայիա 33:1-24
33 Վա՜յ քեզ, ո՛վ կողոպտիչ, որին չեն կողոպտում, և ո՛վ դավաճանությամբ վարվող, որի հանդեպ դավաճանությամբ չեն վարվում+։ Հենց որ կողոպտես վերջացնես, քեզ կկողոպտեն+, հենց որ վերջացնես դավաճանությամբ վարվել, քո հանդեպ դավաճանությամբ կվարվեն+։
2 Ո՜վ Եհովա, հաճություն ցուցաբերիր մեր հանդեպ+։ Մենք քեզ ենք հուսացել+։ Ամեն առավոտ+ մեր բազուկը+ դարձիր, այո՛, մեր փրկությունը՝ նեղության ժամանակ+։
3 Քո ձայնի թնդյունից ժողովուրդները փախչում էին+։ Երբ դու վեր էիր կենում, ազգերը ցրվում էին+։
4 Ձեր ավարը+ կհավաքեն այնպես, ինչպես դա անում են խավարասերները, դրա վրա կհարձակվեն այնպես, ինչպես մորեխների երամն է հարձակվում մարդու վրա+։
5 Եհովան կբարձրանա+, քանի որ նա բարձր տեղում է բնակվում+։ Նա կլցնի Սիոնը արդարությամբ ու արդարադատությամբ+։
6 Հավատարմությունը քո ժամանակներում փրկության+ հարստություն կլինի։ Իմաստությունը, գիտելիքներն+ ու Եհովայի հանդեպ վախը+ գանձ են դրանք ունեցողի համար։
7 Ահա նրանց հերոսները բղավում են փողոցում. խաղաղության պատգամաբերները+ դառնապես լաց կլինեն։
8 Ամայացել են գլխավոր ճանապարհները+, ճամփորդներ չկան+։ Թշնամին դրժել է ուխտը+, արհամարհում է քաղաքները+, մարդուն հաշվի չի առնում+։
9 Երկիրը սգում է, թառամում է+։ Լիբանանն ամաչում է+, փտում է։ Սարոնը+ անապատային հարթավայրի պես է դարձել, իսկ Բասանն ու Կարմեղոսը տերևաթափ են լինում+։
10 «Հիմա ես վեր կկենամ+,– ասում է Եհովան,– հիմա ես կփառավորվեմ+, հիմա ես կբարձրանամ+։
11 Դուք հղի եք չոր խոտով+ և ծղոտ կծնեք։ Ձեր ոգին իսկ կրակի+ պես կլափի ձեզ+։
12 Ժողովուրդները այրված կրի պես կդառնան և կրակով կբոցավառվեն, ինչպես կտրված փշեր+։
13 Լսեցե՛ք, ո՛վ հեռվում գտնվողներ, թե ինչ եմ անելու+, և իմացե՛ք իմ զորության+ մասին, ո՛վ մոտակայքում գտնվողներ։
14 Սիոնում մեղավորներին սարսափն է պատել+, հավատուրացներին+ դողն է բռնել. «Մեզնից ո՞վ կարող է լափող կրակի հետ ապրել+։ Մեզնից ո՞վ կարող է անմար հրդեհի+ հետ ապրել»։
15 Ով որ արդարությամբ է քայլում+, ուղիղ+ բաներ է խոսում, մերժում է խաբեության անարդար շահը+, հետ է պահում իր ձեռքը կաշառք վերցնելուց+, փակում է իր ականջները, որ չլսի արյունահեղության մասին, և իր աչքերը, որ չտեսնի չարիքը+,
16 նա էլ կբնակվի բարձունքներում+, և անառիկ ժայռերը նրա ապահով բարձունքը կլինեն+։ Նրա հացը կտրվի նրան+, և ջրի պաշարը չի վերջանա»+։
17 Քո աչքերը կտեսնեն թագավորին իր գեղեցկության մեջ+, կտեսնեն հեռու երկիրը+։
18 Սիրտդ ցածրաձայն կխոսի+ այն բաների մասին, որոնք վախ էին ներշնչում. «Ո՞ւր է դպիրը, ո՞ւր է հարկ վճարողը+, ո՞ւր է աշտարակները+ հաշվողը»։
19 Դու չես տեսնի գոռոզ ժողովրդին՝ անհասկանալի լեզու ունեցող ժողովրդին, որի տարօրինակ խոսքը չես կարող ըմբռնել+։
20 Նայի՛ր Սիոնին+՝ մեր տոնախմբությունների քաղաքին+։ Քո աչքերը կտեսնեն Երուսաղեմը՝ հանգիստ բնակատեղը՝ վրանը, որը ոչ ոք չի հավաքի+։ Նրա ցցերը երբեք չեն հանի, և նրա պարաններից ոչ մեկը չի կտրվի+։
21 Բայց Եհովան, որ փառահեղ է+, այնտեղ մեզ պաշտպան կլինի գետերի+ և լայն ջրանցքների պես։ Դրանցով թիանավերի ոչ մի նավատորմ չի գնա, և ոչ մի փառահեղ նավ չի անցնի,
22 որովհետև Եհովան է մեր Դատավորը+, Եհովան է մեր Օրենսդիրը+, Եհովան է մեր Թագավորը+. նա կփրկի մեզ+։
23 Պարանները կթուլանան, նրանք չեն կարողանա ամուր պահել կայմը ու չեն բացի առագաստը։
Այդ ժամանակ մեծ ավարը կկիսեն, և նույնիսկ կաղերը մեծ ավար+ կվերցնեն։
24 Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»+։ Այդ երկրում բնակվող ժողովրդի հանցանքը կներվի+։