Եսայիա 36:1-22

36  Եզեկիայի թագավորության տասնչորսերորդ տարում Ասորեստանի+ Սենեքերիմ+ թագավորը դուրս եկավ Հուդայի բոլոր բերդաքաղաքների դեմ ու գրավեց դրանք+։  Ասորեստանի թագավորը ռաբսակին*+ Լաքիսից+ մեծ զորքով ուղարկեց Երուսաղեմ+՝ Եզեկիա թագավորի մոտ։ Նա կանգնեց վերին ավազանի+ ջրմուղի+ մոտ, որը լվացարարների դաշտը տանող գլխավոր ճանապարհի մոտ է+։  Նրա մոտ դուրս եկան Քեղկիայի որդի Եղիակիմը+՝ տան վերակացուն, Սեբնա+ քարտուղարը և Ասափի+ որդի Հովաք+ արձանագրիչը+։  Ռաբսակը նրանց ասաց. «Եզեկիային ասացեք. «Այսպես է ասում մեծ թագավորը+՝ Ասորեստանի թագավորը+. «Այդ ինչի՞ն ես դու ապավինում+։  Դու ասում ես. «Պատերազմ մղելու համար ես ունեմ թե՛ ծրագիր և թե՛ զորություն»+։ Բայց դրանք միայն խոսքեր են։ Այդ ո՞ւմ ես ապավինում, որ ապստամբել ես իմ դեմ+։  Ապավինում ես այդ ջախջախված եղեգի+՝ Եգիպտոսի+ օգնությա՞նը, որը, եթե մի մարդ նրա վրա հենվի, ձեռքը կմտնի ու կծակի։ Այսպիսին է փարավոնը+՝ Եգիպտոսի թագավորը, բոլոր իրեն ապավինողների համար+։  Իսկ եթե դու ինձ ասես՝ «մենք ապավինում ենք մեր Աստված Եհովային», ապա մի՞թե նրա բարձունքներն+ ու զոհասեղանները չէին, որ վերացրեց Եզեկիան+՝ Հուդային ու Երուսաղեմին ասելով. «Միայն այս զոհասեղանի առաջ պիտի խոնարհվեք»»»+։  Գրազ արի+ իմ տիրոջ՝ Ասորեստանի+ թագավորի հետ. ես քեզ երկու հազար ձի տամ, ու տեսնենք, թե դու կկարողանա՞ս դրանց վրա հեծնողներ նստեցնել+։  Հապա ինչպե՞ս կարող ես հետ մղել իմ տիրոջ ամենաաննշան ծառաներից մի կառավարչի+, երբ դու ինքդ կառքերի ու ձիավորների համար Եգիպտոսին ես ապավինում+։ 10  Եվ հիմա մի՞թե ես առանց Եհովայի լիազորության եմ դուրս եկել այս երկրի դեմ, որ այն ավերեմ։ Եհովան ինքը ինձ ասաց+. «Դո՛ւրս եկ այս երկրի դեմ և այն ավերիր»»+։ 11  Դա լսելով՝ Եղիակիմը+, Սեբնան+ ու Հովաքը+ ասացին ռաբսակին+. «Խնդրում ենք, քո ծառաների հետ ասորերեն խոսիր+, որովհետև մենք հասկանում ենք այդ լեզուն. պարսպի վրա եղող մարդկանց ներկայությամբ մեզ հետ հրեաների լեզվով+ մի՛ խոսիր»+։ 12  Սակայն ռաբսակն ասաց. «Մի՞թե իմ տերը միայն ձեր տիրոջ ու ձեզ մոտ է ինձ ուղարկել, որ այս խոսքերն ասեմ։ Չէ՞ որ պարսպի վրա նստած այս մարդկանց մոտ էլ է ուղարկել, որոնք, ինչպեսև դուք, իրենց արտաթորանքն են ուտելու և իրենց մեզն են խմելու»+։ 13  Ռաբսակը, երևացող տեղում կանգնած+, հրեաների լեզվով բղավեց+ ու բարձրաձայն ասաց. «Լսեցե՛ք մեծ թագավորի՝ Ասորեստանի թագավորի խոսքերը+։ 14  Թագավորն ասում է. «Թույլ մի՛ տվեք, որ Եզեկիան խաբի ձեզ+, որովհետև նա չի կարող ազատել ձեզ+։ 15  Թույլ մի՛ տվեք, որ Եզեկիան համոզի ձեզ ապավինել Եհովային+՝ ասելով. «Եհովան անպատճառ կազատի մեզ+։ Այս քաղաքը չի մատնվի Ասորեստանի թագավորի ձեռքը»+։ 16  Մի՛ լսեք Եզեկիային, որովհետև այսպես է ասում Ասորեստանի թագավորը. «Հանձնվեք+ և դուրս եկեք ինձ մոտ, և թող ձեզանից ամեն մեկն իր որթատունկից ու իր թզենուց+ ուտի և իր ջրամբարից ջուր խմի+, 17  մինչև որ գամ, ձեզ վերցնեմ ու տանեմ մի երկիր, որը ձեր երկրի նման է+. ցորենի և նոր գինու երկիր, հացի ու խաղողի այգիների երկիր։ 18  Թող Եզեկիան չմոլորեցնի ձեզ+՝ ասելով, թե՝ «Եհովան կազատի մեզ»։ Մի՞թե ազգերի աստվածները ազատեցին իրենց երկրները Ասորեստանի թագավորի ձեռքից+։ 19  Ո՞ւր են Եմաթի+ ու Արփադի+ աստվածները, ո՞ւր են Սեֆարուիմի+ աստվածները։ Ազատեցի՞ն նրանք Սամարիան իմ ձեռքից+։ 20  Այդ երկրների բոլոր աստվածներից ո՞ր մեկն է իր երկիրն ազատել իմ ձեռքից+, որ Եհովան էլ Երուսաղեմն ազատի»»»+։ 21  Բայց նրանք լռում էին և ոչինչ չէին պատասխանում+, քանի որ թագավորը պատվիրել էր. «Չպատասխանե՛ք նրան»+։ 22  Քեղկիայի որդի Եղիակիմը+՝ տան վերակացուն+, Սեբնա+ քարտուղարը և Ասափի որդի Հովաք+ արձանագրիչը պատառոտված հագուստներով+ եկան Եզեկիայի մոտ և ռաբսակի+ խոսքերը հաղորդեցին նրան։

Ծանոթագրություններ

Կամ՝ «գլխավոր գինեմատույցին»։