Եսայիա 38:1-22
38 Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ+։ Ամոզի որդի Եսայիան+ եկավ նրա մոտ ու ասաց. «Այսպես է ասում Եհովան. «Պատվերներ տուր քո տան անդամներին+, քանի որ դու մեռնելու ես ու չես ապրելու»»+։
2 Լսելով այդ խոսքերը՝ Եզեկիան դեմքով դեպի պատը շրջվեց+ ու աղոթեց Եհովային+՝
3 ասելով. «Աղաչում եմ քեզ, ո՛վ Եհովա, հիշիր+, խնդրում եմ, որ քո առաջ հավատարմությամբ+ ու լիակատար սրտով+ եմ քայլել+ և արել եմ այն, ինչը որ բարի է քո աչքում»։ Եվ Եզեկիան դառնապես լաց եղավ+։
4 Եհովան խոսեց Եսայիայի հետ+.
5 «Գնա ու ասա Եզեկիային. «Այսպես է ասում Եհովան՝ քո հայր+ Դավթի Աստվածը. «Ես լսեցի քո աղոթքը+ և տեսա քո արցունքները+։ Տասնհինգ տարի կավելացնեմ քո օրերին+։
6 Ասորեստանի թագավորի ձեռքից կազատեմ քեզ ու այս քաղաքը և կպաշտպանեմ այն+։
7 Սա Եհովայի կողմից նշան կլինի, որ Եհովան կկատարի իր խոսքը+.
8 ես այնպես կանեմ, որ Աքազի աստիճանների վրա արևից+ ընկած ստվերը տասը աստիճան հետ դառնա»»»+։ Եվ արևը նույն աստիճաններով հետզհետե տասը աստիճան հետ դարձավ+։
9 Ահա այն գրությունը, որը Հուդայի Եզեկիա թագավորը գրեց, երբ հիվանդացել էր+ ու առողջացել իր հիվանդությունից+։
10 Ես ասացի. «Իմ ծաղկուն տարիներին ես կմտնեմ գերեզմանի* դարպասներով+։
Կզրկվեմ մնացած+ տարիներիցս»։
11 Ես ասացի. «Չեմ տեսնի Յահին, Յահին՝ ողջերի երկրում+։
Այլևս չեմ նայի մարդկանց. մահվան երկրի բնակիչների հետ կլինեմ։
12 Իմ բնակությունը հովիվների վրանի պես հավաքել+ ու հեռացրել են ինձնից։
Ես փաթաթել եմ կյանքս, ինչպես ջուլհակը՝ պաստառը,
Կտրվում եմ+ հենքաթելից։
Լուսաբացից մինչև գիշեր դու ինձ նեղությունների ես մատնում+։
13 Ինքս ինձ մխիթարեցի մինչև առավոտ+։
Առյուծի նման նա կոտրում է իմ բոլոր ոսկորները+,
Լուսաբացից մինչև գիշեր դու ինձ նեղությունների ես մատնում+։
14 Մանգաղաթևի, սոխակի պես ծվծվում եմ+,
Աղավնու պես ղունղունում եմ+։
Հյուծված աչքերով նայում եմ դեպի բարձունքը+։
Ո՜վ Եհովա, ես ճնշված եմ։ Ինձ առ քո պաշտպանության տակ+։
15 Ի՞նչ կարող եմ ասել, և նա ի՞նչ պիտի ասի ինձ+։
Նա ասաց ու արեց+։
Կյանքիս բոլոր տարիներին ես խոնարհությամբ կքայլեմ դառնացած հոգով+։
16 Ո՜վ Եհովա, քո խոսքերի շնորհիվ են մարդիկ ապրում, և ինչպես բոլորի, այնպես էլ իմ ոգին քո գործերի շնորհիվ է կենդանի+։
Դու կառողջացնես ու ողջ կթողնես ինձ+։
17 Խաղաղության փոխարեն ես դառնություն, այո՛, դառնություն ճաշակեցի+։
Դու ջերմորեն կապվեցիր իմ հոգուն և այն հետ պահեցիր կործանման փոսից+։
Իմ բոլոր մեղքերը թիկունքիդ հետևը գցեցիր+։
18 Գերեզմանը* չէ, որ գովերգում է քեզ+, մահը չէ, որ գովաբանում է քեզ+։
Փոսն իջնողները հույսով չեն նայում քո ճշմարտությանը+։
19 Ապրողը, միայն ապրողն է գովերգում քեզ+,
Ինչպես որ ես այսօր+։
Հայրն ինքը կարող է իր որդիներին գիտելիքներ տալ+ քո ճշմարտության մասին։
20 Ո՜վ Եհովա, փրկիր ինձ+, և մենք լարային գործիքներով երաժշտություն կնվագենք+
Եհովայի տանը մեր կյանքի բոլոր օրերում»+։
21 Եսայիան ասաց. «Թող չորացրած թզի բլիթ վերցնեն ու դնեն պալարի+ վրա, և նա կառողջանա»+։
22 Եզեկիան հարցրեց Եսայիային. «Ինձ ի՞նչ նշան կտրվի, որ ես կգնամ Եհովայի տուն»+։