Եսայիա 4:1-6
4 Այդ օրը յոթ կին կբռնեն մի տղամարդու+ և կասեն. «Մենք մեր հացը կուտենք և մեր թիկնոցները կհագնենք, միայն թե թող քո անունով կոչվենք, որ նախատինքը վերցվի մեզնից»+։
2 Այդ օրը Եհովայի աճեցրածը+ զարդարանք ու փառք կդառնա+, և երկրի պտուղը հպարտություն+ ու գեղեցկություն կլինի Իսրայելի փրկվածների համար+։
3 Սիոնում մնացածներն ու Երուսաղեմում մնացածները սուրբ կկոչվեն նրա համար+՝ յուրաքանչյուրը, ով գրանցվել է Երուսաղեմում բնակվելու համար+։
4 Երբ Եհովան դատաստանի ոգով և այրելու ոգով լվանա+ Սիոնի դուստրերի արտաթորանքը+ և Երուսաղեմից մաքրի+ նրանում թափված արյունը+,
5 Եհովան այնպես կանի, որ ամբողջ Սիոն լեռան վրա+ և այնտեղ գտնվող հավաքույթի վայրում ցերեկը ամպ և ծուխ լինի, իսկ գիշերը+՝ բոցավառվող կրակի+ պայծառություն, քանի որ ամբողջ փառքի վրա ծածկ կլինի+։
6 Այնտեղ մի տաղավար կլինի՝ ցերեկվա տապին ստվեր լինելու+ և մրրիկին ու անձրևին՝ ապաստարան ու թաքստոց լինելու համար+։