Եսայիա 47:1-15

47  Իջիր ու նստիր փոշու մեջ+, ո՛վ Բաբելոնի կույս դուստր+։ Նստիր գետնին, որտեղ գահ չկա+, ո՛վ քաղդեացիների դուստր+, որովհետև քեզ այլևս քնքուշ ու փափկասուն չեն անվանի+։  Երկանք+ վերցրու և ալյուր աղա։ Հանիր քողդ+ ու երկար շրջազգեստդ+։ Մերկացրու ոտքերդ+ ու անցիր գետերի միջով։  Բացիր մերկությունդ+, և թող երևա քո նախատինքը+։ Ես վրեժ եմ առնելու+, և ինձ դեմ հանդիման դուրս եկողին բարյացակամորեն չեմ ընդունելու։  «Կա Մեկը, ով փրկագնում է մեզ+։ Նրա անունը Զորքերի Տեր Եհովա է+։ Նա Իսրայելի Սուրբն է»+։  Լուռ նստիր+, մտիր խավարի մեջ+, ո՛վ քաղդեացիների դուստր+, որովհետև քեզ այլևս Թագավորությունների+ տիրուհի+ չեն կոչելու։  Ես բարկացա իմ ժողովրդի վրա+, պղծեցի իմ ժառանգությունը+ և քո ձեռքը մատնեցի նրան+։ Դու ողորմություն չցուցաբերեցիր նրա հանդեպ+։ Տարեցի վրա շատ ծանր լուծ դրեցիր+։  Դու ասում էիր. «Ես Տիրուհի կլինեմ դարեդար+, հավիտյան»։ Այս բաներին ուշադրություն չդարձրիր ու չմտածեցիր հետևանքների մասին+։  Եվ հիմա լսիր, ո՛վ վավաշոտ կին, որ նստած ես ապահովության մեջ+ ու սրտումդ ասում ես. «Ես եմ, և ուրիշը չկա+։ Երբեք այրի չեմ դառնա ու չեմ իմանա, թե ինչ է երեխաների կորուստը»+։  Սակայն հանկարծակի, մեկ օրում+ կգան այս երկու բաները քեզ վրա՝ երեխաների կորուստն ու այրիությունը։ Այն ամբողջությամբ քեզ վրա կգա+ քո կախարդությունների շատության, քո կախարդանքների ողջ հզորության պատճառով, որոնցով դու տարվել էիր+։ 10  Դու ապավինում էիր քո չարությանը+։ Ասում էիր. «Ինձ ոչ ոք չի տեսնում»+։ Ահա թե ինչը շեղեց քեզ ճանապարհից՝ քո իմաստությունն ու գիտելիքները+, իսկ դու սրտումդ ասում ես. «Ես եմ, և ինձնից բացի, ուրիշը չկա»։ 11  Քեզ վրա աղետ կգա, բայց դու չես իմանա՝ ինչ թովչություն անել դրա դեմ։ Դժբախտություն կգա քեզ վրա+, բայց դու չես կարողանա կանխել այն։ Հանկարծակի+ այնպիսի կործանում կգա, որի մասին պատկերացում չունես։ 12  Ուրեմն մնա կախարդանքներիդ ու բազում կախարդություններիդ հետ+, որոնց վրա տքնաջան աշխատել ես քո պատանեկությունից։ Գուցե կարողանաս օգուտ քաղել, գուցե կարողանաս մարդկանց վախ ներշնչել։ 13  Քո խորհրդականների շատությունից դու հոգնել ես։ Հիմա թող կանգնեն ու փրկեն քեզ նրանք, ովքեր երկնքին են երկրպագում, աստղերին են նայում+, ովքեր նորալուսիններին պատմում են, թե ինչ է պատահելու քեզ։ 14  Ահա նրանք ծղոտի պես են դարձել+։ Կրակը կայրի նրանց+։ Նրանք չեն ազատի իրենց հոգին+ բոցի զորությունից+։ Փայտածուխից տաքություն չի գա, որ մարդիկ տաքանան, ոչ էլ խարույկի լույս կլինի, որ նստեն դրա առաջ։ 15  Այդպիսին կդառնան քեզ համար այն թովիչները+, որոնց հետ դու տքնաջան աշխատել ես քո պատանեկությունից։ Նրանք ցիրուցան կլինեն՝ յուրաքանչյուրն իր ճանապարհով։ Մեկը չի լինի, որ փրկի քեզ+։

Ծանոթագրություններ