Եսայիա 50:1-11

50  Այսպես է ասում Եհովան. «Ո՞ւր է ձեր մոր ամուսնալուծության վկայականը+, որին արձակել եմ+։ Կամ ձեզ իմ պարտատերերից ո՞ւմ եմ վաճառել+։ Ահա դուք ձեր հանցանքների+ պատճառով եք վաճառվել, ու ձեր մայրը ձեր անօրենությունների պատճառով է արձակվել+։  Ինչո՞ւ ոչ ոք չկար, երբ ես եկա+։ Ինչո՞ւ ոչ ոք չպատասխանեց, երբ կանչեցի+։ Մի՞թե իմ ձեռքը այնքան կարճ է դարձել, որ չի կարող փրկագնել+, կամ մի՞թե ես ուժ չունեմ, որ ազատեմ։ Ես սաստում եմ+ ծովին, և այն ցամաքում է+, գետերն անապատի եմ վերածում+։ Նրանց ձկները գարշահոտում են ջուր չլինելու պատճառով ու ծարավից սատկում են+։  Ես երկնքին խավար եմ հագցնում+ և քուրձը նրա ծածկոցն եմ դարձնում»+։  Գերիշխան Տեր Եհովան ինձ ուսուցանվողների լեզու է տվել+, որ իմանամ՝ ինչպես խոսքով մխիթարել հոգնածին+։ Ամեն առավոտ նա արթնացնում է ինձ, արթնացնում է իմ ականջը, որ լսեմ ուսուցանվողների պես+։  Գերիշխան Տեր Եհովան բացեց իմ ականջը, ու ես չընդդիմացա+, հետ չդարձա+։  Թիկունքս տվեցի հարվածողներին և իմ այտերը+՝ մորուքս փետողներին։ Երեսս չծածկեցի վիրավորանքներից ու թքից+։  Բայց Գերիշխան Տեր Եհովան կօգնի ինձ+։ Այդ պատճառով ես ինձ նվաստացած չեմ զգա, երեսս կայծքարի պես ամուր կդարձնեմ. գիտեմ, որ չեմ ամաչի+։  Ինձ արդար հայտարարողը մոտ է+։ Ո՞վ կարող է վիճել ինձ հետ։ Եկ իրար դեմ կանգնենք+։ Ո՞վ իմ դեմ կխոսի դատի ժամանակ+. թող մոտենա ինձ+։  Գերիշխան Տեր Եհովան կօգնի ինձ։ Ո՞վ կարող է ինձ մեղավոր հայտարարել+։ Նրանք բոլորը հագուստի պես կմաշվեն+, և ցեցը կուտի նրանց+։ 10  Ձեզնից ո՞վ է վախենում+ Եհովայից ու լսում նրա ծառայի+ ձայնին։ Ո՞վ է քայլել մշտական խավարի մեջ+ և զրկված եղել լույսից. թող հուսա Եհովայի անվանը+ և ապավինի իր Աստծուն+։ 11  «Դուք բոլո՛րդ, որ կրակ եք վառում, կայծեր եք արձակում, քայլեք ձեր կրակի լույսի մեջ ու ձեր արձակած կայծերի մեջ։ Ահա թե ինչ կստանաք իմ ձեռքից. դուք սաստիկ ցավերի մեջ կպառկեք»+։

Ծանոթագրություններ