Եսայիա 51:1-23

51  «Լսեցեք ինձ, ո՛վ արդարության հետամուտ լինողներ+, դուք, որ փնտրում եք Եհովային+։ Նայեք այն ժայռին+, որից կերտվել եք, և այն հանքին, որտեղից ձեզ հանել են։  Նայեք Աբրահամին+՝ ձեր հորը+, ու Սառային+, որը ծնեց ձեզ երկունքի ցավերով։ Նա մենակ էր, երբ կանչեցի նրան+, և ես օրհնեցի նրան ու նրանից բազմաքանակ ժողովուրդ առաջ բերեցի+։  Եհովան կմխիթարի Սիոնին+։ Նա կմխիթարի նրա բոլոր ամայի տեղերը+, նրա անապատը Եդեմի պես կդարձնի+ և անապատային հարթավայրը՝ Եհովայի պարտեզի պես+։ Նրանում ցնծություն և ուրախություն կլինի, երախտագիտության ձայներ ու երգեր կհնչեն+։  Ուշադրություն դարձրու, ո՛վ իմ ժողովուրդ, և ականջ դիր ինձ, ո՛վ իմ ազգություն+, որովհետև ինձնից օրենք է դուրս գալու+, և ես իմ դատավճիռը ժողովուրդների համար որպես լույս եմ դնելու+։  Իմ արդարությունը մոտ է+։ Իմ տված փրկությունը+ կգա, և իմ ձեռքերը կդատեն ժողովուրդներին+։ Կղզիները ինձ կհուսան+ ու կսպասեն իմ բազկին+։  Բարձրացրեք ձեր աչքերը դեպի երկինք+ ու նայեք ներքև՝ երկրին։ Երկինքը ծխի պես կցրվի+, երկիրը հագուստի պես կմաշվի+, ու նրա բնակիչները մժեղի պես կմեռնեն։ Բայց իմ տված փրկությունը հավիտյան կլինի+, և իմ արդարությունը չի սասանվի+։  Լսեցեք ինձ, ո՛վ արդարություն իմացողներ՝ ժողովուրդ, որի սրտում իմ օրենքն է+։ Մի՛ վախեցեք մահկանացու մարդու նախատինքից ու սարսափահար մի՛ եղեք վիրավորական խոսքերից+,  որովհետև ցեցը կուտի նրանց, ասես հագուստ են, և հագուստի ցեցը կխժռի նրանց, ասես բուրդ են+։ Բայց իմ արդարությունը հավիտյան կլինի, և իմ տված փրկությունը՝ մինչև անթիվ սերունդներ»+։  Արթնացի՛ր, արթնացի՛ր, զորությո՛ւն հագիր+, ո՛վ Եհովայի բազուկ+։ Արթնացի՛ր ինչպես վաղեմի օրերում, ինչպես անցած-​գնացած սերունդների ժամանակ+։ Մի՞թե դու չէիր, որ ջարդուփշուր արեցիր Ռախաբին+, խոցեցիր ծովահրեշին+։ 10  Մի՞թե դու չէիր, որ ցամաքեցրիր ծովը, անդունդի ջրերը+։ Մի՞թե դու ծովի խորքը ճանապարհ չդարձրիր, որ փրկագնվածներն անցնեն+։ 11  Եհովայի կողմից ազատագրվածները ուրախ բացականչություններով կվերադառնան ու կգան Սիոն+։ Ուրախությունը նրանց պսակը կլինի հավիտյան+։ Նրանք ցնծություն և ուրախություն կգտնեն+, իսկ տրտմությունն ու հառաչանքը կանհետանան+։ 12  «Ես, ես եմ մխիթարում ձեզ+։ Պատճառ ունե՞ս վախենալու մահկանացու մարդուց, որը մեռնելու է+, և մարդու որդուց, որը կանաչ խոտի+ պես չորանալու է։ 13  Պատճառ ունե՞ս մոռանալու Եհովային՝ քո Ստեղծչին+, որը տարածել է երկինքը+ ու դրել երկրի հիմքը+, մոռանալու նրան և հետո ամբողջ օրը վախի մեջ լինելու քեզ նեղողի ցասումից+, ասես նա պատրաստվում է ոչնչացնել քեզ+։ Բայց ո՞ւր է քեզ նեղողի ցասումը+։ 14  Շղթաներով կապվածը շուտով պիտի արձակվի+. նա չի մահանա, փոսում չի հայտնվի+, ոչ էլ նրա հացը կպակասի+։ 15  Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, որն ալեկոծում է ծովը այնպես, որ աղմկում են նրա ալիքները+։ Նրա անունը Զորքերի Տեր Եհովա է+։ 16  Իմ խոսքերը քո բերանը կդնեմ+ և ձեռքիս ստվերով կծածկեմ քեզ+, որպեսզի հաստատեմ երկինքը+, դնեմ երկրի հիմքը+ և Սիոնին ասեմ. «Դու իմ ժողովուրդն ես»+։ 17  Արթնացի՛ր, արթնացի՛ր, վե՛ր կաց, ո՛վ Երուսաղեմ+, որ Եհովայի ձեռքից խմել ես նրա ցասման բաժակը+։ Դու խմել ես քեզ հարբեցնող գավաթը ու դատարկել ես բաժակը+։ 18  Նրա ծնած որդիներից+ ոչ մեկը չէր տանում նրան, ու նրա դաստիարակած որդիներից ոչ մեկը չէր բռնում նրա ձեռքը+։ 19  Այս երկու բաները եղան քեզ հետ+։ Ո՞վ կցավակցի քեզ+։ Կողոպուտ ու ավերում, սով ու սուր+. ո՞վ կմխիթարի քեզ+։ 20  Որդիներդ ուշաթափվել են+։ Նրանք պառկած են բոլոր փողոցների անկյուններում, ինչպես ցանցում+ բռնված վայրի խոյեր, ինչպես նրանք, ում վրա թափվել է Եհովայի բարկությունը+՝ քո Աստծու հանդիմանությունը»+։ 21  Ուստի լսիր, խնդրում եմ, ո՛վ կին+, որ հարստահարված ու հարբած ես, բայց ոչ գինուց+։ 22  Այսպես է ասում քո Տերը՝ Եհովան, քո Աստվածը, որը պայքարում է+ հանուն իր ժողովրդի. «Ձեռքիցդ կվերցնեմ քեզ հարբեցնող բաժակը+։ Այդ գավաթից՝ իմ ցասման բաժակից, դու այլևս չես խմի+։ 23  Ես այն կտամ քեզ բորբոքողների ձեռքը+, ովքեր ասում էին քո հոգուն՝ «խոնարհվիր, որ անցնենք քո վրայով», և դու մեջքդ ասես գետին՝ փողոց էիր դարձնում, որ անցնեն քո վրայով»+։

Ծանոթագրություններ