Եսայիա 54:1-17

54  «Ուրախ բացականչիր, ո՛վ ամուլ կին, որ չես ծնել+։ Ուրախացիր, ցնծությամբ բացականչիր ու բարձրաձայն բղավիր+, դու, որ երկունքի ցավեր չես ունեցել+, որովհետև լքվածի որդիները ավելի շատ են, քան ամուսնացած* կնոջ որդիները+,– ասում է Եհովան։–  Ընդարձակիր վրանիդ տեղը+։ Թող տարածեն քո վեհապանծ բնակավայրի պաստառները։ Ոչինչ մի՛ խնայիր։ Երկարացրու վրանիդ պարանները և ամրացրու դրա ցցերը+։  Դու կտարածվես դեպի աջ ու դեպի ձախ+, քո սերունդները կտիրեն ազգերին+ ու կբնակեցնեն ամայի քաղաքները+։  Մի՛ վախեցիր+, որովհետև ամոթահար չես լինելու+, քեզ նվաստացած մի՛ զգա, որովհետև չես հիասթափվելու+։ Դու կմոռանաս քո երիտասարդության ամոթը+ և այլևս չես հիշի երկարատև որբևայրությանդ նախատինքը»։  «Քո Մեծ Ստեղծիչը+ քո ամուսինն ու տերն է+, նրա անունը Զորքերի Տեր Եհովա է+, և Իսրայելի Սուրբը քեզ Փրկագնողն է+։ Նա ողջ երկրի Աստվածը կկոչվի+։  Եհովան քեզ կանչեց որպես լքված ու ոգով տրտմած կնոջ+, որպես երիտասարդության կնոջ+, որը հետագայում մերժվել է»+,– ասում է քո Աստվածը։  «Ես մի ակնթարթ լքեցի քեզ+, սակայն մեծ ողորմությամբ կհավաքեմ քեզ+։  Երբ բարկությունս հեղեղվեց, երեսս մի պահ ծածկեցի քեզնից+, բայց սիրառատ բարություն կդրսևորեմ հավիտյան ու քո հանդեպ ողորմած կլինեմ»+,– ասում է քեզ Փրկագնողը+՝ Եհովան։  «Նոյի օրերի պես է սա ինձ համար+. ինչպես երդվեցի, որ Նոյի ջրերը այլևս չեն անցնի երկրի վրայով+, այնպես էլ երդվեցի, որ այլևս չեմ բարկանա քեզ վրա ու չեմ սաստի քեզ+։ 10  Լեռները կհեռանան, բլուրները կսասանվեն+, բայց իմ սիրառատ բարությունը չի հեռանա քեզնից+, ու իմ խաղաղության ուխտը չի սասանվի»+,– ասում է Եհովան, որը ողորմություն է ցուցաբերում քո հանդեպ+։ 11  «Ո՜վ կեղեքված+, փոթորկից տարուբերված+, անմխիթար կին+։ Ես քո քարերը+ պինդ խառնուրդով կամրացնեմ ու շափյուղե+ հիմք կգցեմ+։ 12  Ատամնավոր պարիսպներդ ռուբինից կշինեմ, դարպասներդ՝ հրագույն քարերից+ և բոլոր սահմաններդ՝ հիասքանչ քարերից։ 13  Քո բոլոր որդիները+ Եհովայից ուսուցանված կլինեն+, ու առատ կլինի քո որդիների խաղաղությունը+։ 14  Դու կհաստատվես արդարության մեջ+։ Կեղեքումից հեռու կլինես+, որովհետև ոչնչից չես վախենա, նաև այն ամենից, ինչը սարսափ է ներշնչում, քանի որ այն քեզ չի մոտենա+։ 15  Նույնիսկ եթե որևէ մեկը հարձակվի քեզ վրա, դա իմ հրամանով չի լինի+։ Ով որ հարձակվի քեզ վրա, կընկնի քո պատճառով»+։ 16  «Ես եմ ստեղծել արհեստավորին, որը բորբոքում է+ փայտածուխի+ կրակը ու զենք պատրաստում, որն իր ձեռքի գործն է։ Ապականող մարդուն էլ եմ ես ստեղծել+, որը կործանում է։ 17  Քո դեմ շինած ոչ մի զենք հաջողություն չի ունենա+, և դու կդատապարտես ցանկացած լեզու, որը դատաստանի դուրս կգա քո դեմ+։ Սա է Եհովայի ծառաների ժառանգությունը+, և նրանց արդարությունն ինձնից է»,– ասում է Եհովան+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «տեր ունեցող»։