Եսայիա 56:1-12

56  Այսպես է ասում Եհովան. «Արդարության հետամուտ եղեք+ և արդարությամբ վարվեք+, որովհետև փրկությունը, որ տալու եմ, շուտով կգա+, և իմ արդարությունը հայտնի կդառնա+։  Երջանիկ է այն մարդը, որն այդպես է վարվում+, և մարդու որդին, որն ամուր կառչում է դրանից+, պահում է շաբաթը, որ չպղծի այն+, և իր ձեռքը հետ է պահում, որ չար բան չանի+։  Թող օտարականը, որ հարել է Եհովային, չասի+՝ «Եհովան ինձ անկասկած կզատի իր ժողովրդից»+, և ներքինին+ թող չասի՝ «ես չորացած ծառ եմ»»։  Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ներքինիներին, ովքեր պահում են իմ շաբաթները, ընտրել են այն, ինչը հաճելի է ինձ+, և ովքեր ամուր կառչել են իմ ուխտից+,  ես իմ տանն+ ու պատերից ներս հուշարձան+ և անուն+ կտամ՝ մի բան, ինչը որդիներից ու աղջիկներից ավելի լավ է+։ Ես նրանց անուն կտամ+, որն ընդմիշտ կմնա, մի անուն, որը երբեք բնաջինջ չի լինի+։  Իսկ օտարականներին, ովքեր հարել են Եհովային, որ ծառայեն նրան+, սիրեն Եհովայի անունը+, դառնան նրա ծառաները՝ բոլոր նրանց, ովքեր պահում են շաբաթը, որ չպղծեն այն, և ովքեր կառչում են իմ ուխտից+,  ես կբերեմ իմ սուրբ լեռը+ և կուրախացնեմ իմ աղոթքի տանը+։ Նրանց ողջակեզներն+ ու զոհերը+ ընդունելի կլինեն իմ զոհասեղանի վրա+, որովհետև իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ժողովուրդների համար»+։  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան, որը հավաքում է Իսրայելի ցիրուցան եղած որդիներին+. «Նրա մոտ հավաքվածներից բացի, ուրիշներին էլ պիտի հավաքեմ նրա մոտ»+։  Ո՛վ դաշտի ու անտառի բոլոր գազաններ, եկեք ուտելու+։ 10  Նրա դետերը կույր են+, նրանցից ոչ մեկը ուշադրություն չի դարձնում+։ Բոլորը համր շներ են. չեն կարողանում հաչել+, հևում են, պառկում են և սիրում են նիրհել+։ 11  Նրանք հոգով ժլատ+, անկուշտ շներ են+, հովիվներ են, որ հասկանալու ունակություն չունեն+։ Ամեն մեկը շրջվել է դեպի իր ճանապարհը, յուրաքանչյուրը՝ դեպի իր անարդար շահը՝ թողնելով իր տեղը+։ Նրանք ասում են. 12  «Եկեք գինի ու ոգելից խմիչք բերենք ու մի կուշտ խմենք+։ Վաղն այսօրվա պես կլինի, նույնիսկ շատ ավելի լավ»+։

Ծանոթագրություններ