Եսայիա 59:1-21
59 Եհովայի ձեռքը կարճ չէ, որ չկարողանա փրկել+, ոչ էլ նրա ականջն է ծանր, որ չկարողանա լսել+։
2 Ո՛չ, ձեր իսկ հանցանքներն են ձեզ բաժանել ձեր Աստծուց+, ու ձեր մեղքերի պատճառով է նա ծածկել իր երեսը, որ չլսի ձեզ+։
3 Ձեր ձեռքի ափերը պղծվել են արյունով+, ու ձեր մատները՝ հանցանքով։ Ձեր շուրթերը ստություն են խոսում+, ու ձեր լեզուն անարդար բաներ է մրմնջում+։
4 Ոչ մեկը հանուն արդարության իր ձայնը չի բարձրացնում+, դատի գնացողներից մեկն էլ չկա, որ ճիշտն ասի։ Դատարկությանն են ապավինում+ և փուչ բաների մասին խոսում+։ Նրանց մեջ դժբախտություն է հղիանում, ու նրանք չարիք են ծնում+։
5 Թունավոր օձի ձվեր են թխսում ու սարդոստայն+ են գործում։ Ով որ ուտի այդ ձվերից, կմեռնի, իսկ ջարդված ձվից իժ+ դուրս կգա։
6 Նրանց ոստայնը չի ծառայի որպես հագուստ, ու նրանք չեն ծածկվի իրենց գործերով+։ Նրանց գործերը չար գործեր են, ու նրանց ձեռքերում բռնություն է+։
7 Նրանց ոտքերը չարություն անելու են վազում+ և շտապում են անմեղ արյուն թափելու+։ Նրանց մտքերը չար մտքեր են+, կողոպուտ ու ավերածություն է նրանց գլխավոր ճանապարհներին+։
8 Նրանք արհամարհել են խաղաղության ճանապարհը+, և նրանց շավիղներին արդարություն չկա+։ Նրանք ծռել են իրենց ճանապարհները+։ Դրանցով քայլողներից և ոչ մեկը չի իմանա, թե ինչ է խաղաղությունը+։
9 Դրա համար էլ արդարությունը հեռացել է մեզանից, և արդարադատությունը չի հասնում մեզ։ Լույս ենք ակնկալում, բայց ահա մթություն է, պայծառության ենք սպասում, բայց շարունակում ենք խավարի մեջ քայլել+։
10 Կույրերի պես շոշափում ենք պատը և աչք չունեցողների պես խարխափում ենք+։ Կեսօրին սայթաքում ենք, ինչպես մթնշաղին, և ուժեղների մեջ ասես մեռելներ ենք+։
11 Բոլորս մռնչում ենք արջերի պես և վշտահար ղունղունում ենք աղավնիների պես+։ Արդարություն ենք ակնկալում+, բայց չկա, փրկություն, բայց այն հեռու է մեզանից+։
12 Մեր ապստամբությունները շատացել են քո առաջ+, ու մեր բոլոր մեղքերը վկայում են մեր դեմ+։ Մեր ապստամբությունները մեզ հետ են, ու մենք լավ գիտենք մեր հանցանքները+։
13 Հանցանք ենք գործել և ուրացել ենք Եհովային+, հետ ենք կանգնել մեր Աստծուց, հարստահարելու և ապստամբելու մասին ենք խոսել+, ստության խոսքերի մասին ենք մտածել մեր սրտերում ու մրմնջացել+։
14 Արդարությունը հետ է վանվել+, և արդարադատությունը հեռվում է կանգնել+։ Ճշմարտությունը սայթաքել է նույնիսկ հրապարակում, և ճիշտը չի կարող ներս մտնել+։
15 Ճշմարտությունը վերացել է+, և նա, ով հեռանում է չարությունից, կողոպտվում է+։
Եհովան տեսավ դա, և այն, որ արդարություն չկար, չարիք էր նրա աչքերում+։
16 Երբ նա տեսավ, որ օգնող չկա, զարմացավ, որովհետև միջնորդ չկար+։ Նրա բազուկը հանուն իրեն փրկություն բերեց, և նրա արդարությունը աջակցեց նրան+։
17 Նա հագավ իր արդարությունը որպես զրահ+ ու գլխին դրեց փրկության սաղավարտը+։ Հագավ վրեժխնդրության հանդերձները+ և նախանձախնդրությամբ փաթաթվեց, ասես վերնահագուստով+։
18 Նա ըստ գործերի կհատուցի+. ցասումով՝ իր հակառակորդներին, արժանին՝ իր թշնամիներին+։ Արժանի հատուցում կտա կղզիներին+։
19 Արևմուտքում* կսկսեն վախենալ Եհովայի անունից+ և արևելքում*՝ նրա փառքից+, որովհետև նա կգա որպես նեղություն բերող գետ, որը քշվում է Եհովայի ոգուց+։
20 «Փրկագնողը+ Սիոնի+ մոտ կգա, նաև նրանց մոտ, ովքեր Հակոբում անօրենություններից հետ են կանգնում»+,– ասում է Եհովան։
21 «Սա է իմ ուխտը նրանց հետ»+,– ասում է Եհովան։
«Իմ ոգին, որը քեզ վրա է+, և իմ խոսքերը, որոնք դրել եմ քո բերանը+, չեն հեռանա քո, քո սերնդի ու քո սերնդի սերնդի բերանից,– ասում է Եհովան,– այժմվանից մինչև հավիտյան»+։