Եսայիա 60:1-22
60 «Վե՛ր կաց+, ո՛վ կին, լո՛ւյս արձակիր+, որովհետև քո լույսը եկել է+, ու Եհովայի փառքը լուսավորել է քեզ+։
2 Ահա մթությունը+ պատելու է երկիրը, և թանձր խավարը՝ ազգությունները, բայց Եհովան լուսավորելու է քեզ, ու նրա փառքը երևալու է քեզ վրա+։
3 Ազգերը կգան դեպի քո լույսը+, և թագավորները+՝ դեպի քո պայծառ լուսավորությունը+։
4 Բարձրացրու աչքերդ և շուրջդ նայիր։ Նրանք բոլորը հավաքվել+ ու քեզ մոտ են եկել+։ Քո որդիները հեռվից են գալիս, և քո աղջիկներին ձեռքերի վրա խնամքով կտանեն+։
5 Այդ ժամանակ դու կտեսնես ու կշողաս+, և սիրտդ կթրթռա ու կլայնանա, որովհետև ծովի գանձերը դեպի քեզ կհորդեն, ու ազգերի հարստությունը քեզ մոտ կգա+։
6 Ուղտերի օրորվող երամակները կծածկեն քեզ՝ Մադիանի ու Գեֆայի+ մատղաշ ուղտերը։ Կգան Սաբայի+ բոլոր բնակիչները։ Ոսկի և կնդրուկ կբերեն ու հանրապես կգովաբանեն Եհովային+։
7 Կեդարի+ բոլոր հոտերը քեզ մոտ կհավաքվեն։ Նաբեոթի+ խոյերը քեզ կծառայեն+։ Կբարձրանան իմ զոհասեղանի վրա+ և ընդունելի կլինեն հաճությունով, ու ես կզարդարեմ գեղեցկության իմ տունը+։
8 Այդ ովքե՞ր են, որ թռչում են ինչպես ամպ+ և ինչպես աղավնիներ՝ դեպի իրենց աղավնատները։
9 Կղզիներն ինձ կապավինեն+, նաև Թարսիսի նավերը+ առաջվա պես։ Հեռվից կբերեն քո որդիներին+, նրանց հետ նաև նրանց արծաթն ու ոսկին+ հանուն քո Աստված Եհովայի անվան+ ու Իսրայելի Սրբի+, որովհետև նա կզարդարի քեզ+։
10 Օտարականները կշինեն քո պարիսպները+, ու նրանց թագավորները կծառայեն քեզ+, որովհետև իմ բարկությամբ պիտի հարվածեմ քեզ+, սակայն բարեհաճությամբ ողորմություն պիտի դրսևորեմ քո հանդեպ+։
11 Քո դարպասները միշտ բաց կլինեն+. դրանք չեն փակվի ո՛չ ցերեկը, ո՛չ էլ գիշերը, որպեսզի քեզ մոտ բերեն ազգերի հարստությունը+, և նրանց թագավորները առաջինը դա կանեն+։
12 Իսկ այն ազգն ու թագավորությունը, որը չի ծառայի քեզ, կկորչի, և այդ ազգերն անպատճառ կկործանվեն+։
13 Լիբանանի փառքը գիհու, հացենու և նոճու հետ միասին քեզ մոտ կգա+, որ զարդարի իմ սրբարանի վայրը+։ Ես կփառավորեմ իմ ոտքերի տեղը+։
14 Քեզ հարստահարողների որդիները քեզ մոտ կգան ու կխոնարհվեն+։ Քեզ հետ անարգանքով վարվողները ծնկի կգան քո ոտնաթաթերի առաջ+ ու քեզ կկոչեն Եհովայի քաղաք, Իսրայելի Սրբի Սիոն+։
15 Դու լքված էիր ու ատված, և ոչ ոք չէր անցնում քո միջով+։ Բայց դրա փոխարեն քեզ հպարտություն կդարձնեմ հավիտյան* և ցնծություն՝ սերնդեսերունդ+։
16 Դու կծծես ազգերի կաթն+ ու թագավորների ստինքները+ և կիմանաս, որ ես՝ Եհովաս+, քո Փրկիչն եմ+, և որ Հակոբի Հզորը+ քեզ Փրկագնողն է+։
17 Պղնձի փոխարեն ոսկի կբերեմ+, երկաթի փոխարեն՝ արծաթ, փայտի փոխարեն՝ պղինձ և քարերի փոխարեն՝ երկաթ։ Խաղաղությունը կնշանակեմ որպես քո վերակացու+ և արդարությունը՝ որպես քո հանձնարարատու+։
18 Քո երկրում այլևս չի լսվի դաժանության մասին, քո սահմաններից ներս՝ կողոպուտի ու ավերածության մասին+։ Պարիսպներդ Փրկություն+ կկոչես ու դարպասներդ՝ Գովաբանություն։
19 Ցերեկը արևն այլևս լույս չի տա քեզ, և լուսնի պայծառությունը չի լուսավորի, այլ Եհովան քեզ համար լույս կլինի հավիտյան+, ու քո Աստվածը գեղեցկությունդ կլինի+։
20 Քո արևն այլևս մայր չի մտնի, ու քո լուսինը չի նվազի, որովհետև Եհովան քեզ համար լույս կլինի հավիտյան+, և սգիդ օրերը կվերջանան+։
21 Քո ամբողջ ժողովուրդը արդար կլինի+ ու ընդմիշտ կտիրի երկրին+։ Նա իմ կողմից տնկված ընձյուղ է+՝ իմ ձեռքերի գործը+, որը կզարդարի ինձ+։
22 Քիչը հազար կդառնա, ու ամենափոքրը՝ հզոր ազգ+։ Ես՝ Եհովաս, կարագացնեմ դա իր ժամանակին»+։