Եսայիա 66:1-24
66 Այսպես է ասում Եհովան. «Երկինքն իմ գահն է+, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը+։ Այդ ի՞նչ տուն պիտի շինեք ինձ համար+, և որտե՞ղ է իմ բնակության վայրը»+։
2 «Այս բոլոր բաները իմ ձեռքն է արել, ուստիև այս ամենը գոյություն ունեցավ+,– ասում է Եհովան։– Ահա թե ում վրա հայացքս կդարձնեմ՝ հարստահարվածի, ոգով փշրվածի+ ու իմ խոսքից դողացողի+։
3 Ցուլ մորթողը նման է նրան, ով մարդ է սպանում+, ոչխար զոհաբերողը՝ նրան, ով կոտրում է շան վիզը+, նվեր մատուցողը՝ նրան, ով խոզի արյուն է մատուցում+, հիշատակի համար կնդրուկ+ ծխողը՝ նրան, ով օրհնում է մոգական խոսքերով+։ Նրանք ընտրել են իրենց ճանապարհները, ու նրանց հոգուն հաճելի են իրենց նողկալի բաները+։
4 Ես էլ կընտրեմ նրանց պատժամիջոցները+ ու ահարկու բաներ կբերեմ նրանց վրա+, քանի որ ես կանչում էի, բայց ոչ ոք չէր պատասխանում, խոսում էի, բայց ոչ ոք չէր լսում+։ Նրանք անում էին այն, ինչը չարիք էր իմ աչքին, և ընտրում էին այն, ինչը հաճելի չէր ինձ»+։
5 Լսեցե՛ք Եհովայի խոսքը, դո՛ւք, որ դողում եք նրա խոսքից+. «Ձեր եղբայրները, ովքեր ատում են ձեզ+ ու վտարում են ձեզ իմ անվան պատճառով+, ասում էին. «Թող Եհովան փառաբանվի»+։ Նա կհայտնվի. դուք կուրախանաք+, իսկ նրանք ամոթով կմնան»+։
6 Աղմուկի ձայն է լսվում քաղաքից, ձայն է լսվում տաճարից+. Եհովան ըստ արժանվույն է հատուցում իր թշնամիներին+։
7 Մինչ երկունքի ցավերը սկսվելը նա ծնեց+, մինչ ցավերը բռնելը նա ազատվեց և արու զավակ ունեցավ+։
8 Ո՞վ է լսել այսպիսի բան+։ Ո՞վ է տեսել այսպիսի բաներ+։ Մի՞թե մեկ օրում երկունքի ցավերով երկիր+ առաջ կգա+։ Կամ մի՞թե միանգամից մի ազգ+ կծնվի+։ Բայց Սիոնի երկունքի ցավերը բռնեցին, ու նա որդիներ ծնեց։
9 «Մի՞թե ես կբացեմ արգանդը և թույլ չեմ տա, որ երեխան ծնվի+,– ասում է Եհովան։– Կամ մի՞թե կփակեմ արգանդը, երբ թույլ տամ, որ ծննդաբերությունը սկսվի»,– ասում է քո Աստվածը։
10 Ուրախացեք ու հրճվեք Երուսաղեմի հետ+, դուք բոլո՛րդ, որ սիրում եք նրան+։ Մեծապես ցնծացեք նրա հետ, դուք բոլո՛րդ, որ սգում եք նրա համար+,
11 որովհետև դուք կծծեք ու կհագենաք մխիթարությամբ լի ստինքով, կծծեք նրա փառքի պտուկները և անսահման հաճույք կստանաք+։
12 Այսպես է ասում Եհովան. «Ահա ես խաղաղությունը ինչպես գետ եմ բերում+ նրա վրա և ազգերի փառքը՝ ինչպես հորդահոս հեղեղատ+, և դուք կծծեք այն+։ Ձեզ գրկած կտանեն ու ծնկների վրա կշոյեն+։
13 Ինչպես որ մարդուն իր մայրն է մխիթարում, այնպես էլ ես կմխիթարեմ ձեզ+, և դուք կմխիթարվեք Երուսաղեմով+։
14 Դուք կտեսնեք, ու ձեր սիրտը կցնծա+, և ձեր ոսկորները+ դալար խոտի պես կփթթեն+։ Եհովայի ձեռքը հայտնի կդառնա իր ծառաներին+, և նա կդատապարտի իր թշնամիներին»+։
15 «Եհովան գալիս է որպես կրակ+, և նրա կառքերը մրրիկի պես են+, որպեսզի հատուցի կատաղի ցասումով ու բոցավառ սաստումով+։
16 Ասես կրակ, Եհովան իր սրով դատաստան կտեսնի ամեն մարմնի նկատմամբ+, ու Եհովայի կողմից սպանվածները շատ կլինեն+։
17 Ովքեր սրբացնում ու մաքրում են իրենց, որ գնան պարտեզ+ ու կանգնեն կենտրոնում եղողի հետևում, ովքեր խոզի միս+, գարշելի բան և նույնիսկ ցատկող ճագարամուկ+ են ուտում, բոլորն էլ բնաջինջ կլինեն,– ասում է Եհովան։–
18 Իմանալով նրանց գործերն+ ու մտքերը+՝ ես գալիս եմ, որ բոլոր ազգերին ու լեզուներին միասին հավաքեմ+. նրանք կգան ու կտեսնեն իմ փառքը»+։
19 «Ես նշան կդնեմ նրանց մեջ+ ու փրկվածներից մի քանիսին ազգերի մոտ կուղարկեմ+՝ Թարսիս+, Փուլ, Լուդ+՝ աղեղ քաշողների մոտ, Թոբել, Հավան+, դեպի հեռավոր կղզիներ+, որոնք չեն լսել իմ մասին ու չեն տեսել իմ փառքը+։ Նրանք կպատմեն իմ փառքի մասին ազգերի մեջ+։
20 Ձիերի, կառքերի, ծածկած սայլակառքերի, ջորիների ու արագընթաց ուղտերի+ վրա նրանք բոլոր ազգերից+ ձեր բոլոր եղբայրներին Եհովայի համար որպես նվեր կբերեն+ իմ սուրբ լեռը+՝ Երուսաղեմ,– ասում է Եհովան,– ինչպես որ Իսրայելի որդիներն են մաքուր անոթում նվեր բերում Եհովայի տուն»+։
21 «Նրանցից մի քանիսին ես կվերցնեմ որպես քահանաներ ու ղևտացիներ»,– ասում է Եհովան։
22 «Ինչպես որ իմ առաջ կանգնած են նոր երկինքն+ ու նոր երկիրը+, որ ես ստեղծում եմ+,– ասում է Եհովան,– այնպես էլ կանգնած կլինեն ձեր սերունդն+ ու ձեր անունը»+։
23 «Այդ ժամանակ նորալուսնից նորալուսին, շաբաթից շաբաթ ամեն մարմին կգա, որ խոնարհվի իմ առաջ+,– ասում է Եհովան։–
24 Նրանք դուրս կգան ու կտեսնեն իմ դեմ անօրենություն արած մարդկանց դիակները+։ Դրանց վրայի որդերը չեն սատկի, ու դրանց կրակը չի հանգչի+. ամեն մարմնի համար դրանք գարշելի կլինեն»+։