Եսայիա 7:1-25

7  Օզիայի որդի Հովաթամի որդի Հուդայի թագավոր Աքազի+ օրերում Ասորիքի թագավոր Ռասինը+ և Ռոմելիայի որդին՝ Իսրայելի թագավոր Փակեեն+, եկան Երուսաղեմի դեմ պատերազմելու, բայց չկարողացան նվաճել այն+։  Եվ Դավթի տանը տեղեկացրին. «Ասորիքը իր հույսը դրել է Եփրեմի վրա»+։ Այդ ժամանակ նրա և նրա ժողովրդի սիրտը դող ընկավ, ինչպես որ անտառի ծառերն են դողում քամուց+։  Եհովան ասաց Եսայիային. «Դու և քո որդի Սեար-​Հասուբը*+ գնացեք, խնդրեմ, Աքազին ընդառաջ՝ դեպի վերին ավազանի ջրմուղի+ ծայրը, որը լվացարարների դաշտը+ տանող գլխավոր ճանապարհի կողքին է,  և ասա նրան. «Զգույշ և հանդարտ եղիր+։ Մի՛ վախեցիր, և սիրտդ թող չզարհուրի+ այս երկուսից, որոնք նման են գերանների ծխացող կտորների՝ Ասորիքի թագավոր Ռասինից և Ռոմելիայի որդուց+, որոնց բարկությունը բորբոքվել է։  Մի՛ վախեցիր, որ Ասորիքն ու Եփրեմը և Ռոմելիայի որդին չարիք են խորհում քո դեմ՝ ասելով.  «Գնանք Հուդայի դեմ և մաս-​մաս անենք, ճեղքելով անցնենք ու նվաճենք այն և մեզ համար ուրիշ թագավոր դնենք այնտեղ՝ Տաբեելի որդուն»+։  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Այն չի հաջողվի և չի կայանա+,  որովհետև Ասորիքի գլուխը Դամասկոսն է, և Դամասկոսի գլուխը՝ Ռասինը։ Վաթսունհինգ տարի չանցած՝ Եփրեմը ջարդուփշուր կլինի և կդադարի ժողովուրդ լինելուց+։  Եփրեմի գլուխը Սամարիան է+, և Սամարիայի գլուխը՝ Ռոմելիայի որդին+։ Եթե հավատ չունենաք, ապա երկար չեք գոյատևի»»»+։ 10  Եհովան շարունակեց խոսել Աքազի հետ՝ ասելով. 11  «Քո Աստծուց՝ Եհովայից, նշան խնդրիր+՝ գերեզմանի* պես խորը և երկնքի պես բարձր»։ 12  Բայց Աքազն ասաց. «Ես չեմ խնդրի և Եհովային չեմ փորձի»։ 13  Ապա մարգարեն ասաց. «Լսի՛ր, խնդրեմ, ո՛վ Դավթի տուն։ Մի՞թե մարդկանց հոգնեցնելը ձեզ համար քիչ է, որ դուք նաև իմ Աստծուն եք հոգնեցնում+։ 14  Դրա համար Եհովան ինքը ձեզ նշան կտա. ահա օրիորդը+ կհղիանա+ և մի որդի կծնի+ ու նրա անունը Էմմանուել* կդնի։ 15  Մինչ նա կհասկանա չարը մերժելն ու բարին ընտրելը, կարագից ու մեղրից բացի, ուտելու ուրիշ ոչինչ չի ունենա+։ 16  Բայց նախքան տղան կհասկանա չարը մերժելն ու բարին ընտրելը+, այն երկրները, որոնց երկու թագավորների նկատմամբ դու հիվանդագին վախ ես տածում, ամբողջովին լքված կլինեն+։ 17  Եհովան քո+, քո ժողովրդի և քո հոր տան դեմ այնպիսի օրեր է բերելու, որոնք չեն եղել այն օրվանից, երբ Եփրեմը առանձնացավ Հուդայից+. նա Ասորեստանի թագավորին+ է բերելու։ 18  Այդ օրը Եհովան Նեղոսի հեռավոր ջրանցքներից սուլելով կկանչի Եգիպտոսի ճանճերին և Ասորեստանի+ մեղուներին+։ 19  Նրանք բոլորը կգան ու կնստեն զառիվայր գետահովիտներում, ապառաժների խոռոչներում, բոլոր փշոտ մացառուտներում և բոլոր ջրատեղերում*+։ 20  Այդ օրը Եհովան Գետի*+ շրջանից վարձու ածելիով՝ Ասորեստանի թագավորի+ միջոցով կսափրի նրա գլուխն ու ոտքերի մազերը. ածելին կսափրի նույնիսկ մորուքը+։ 21  Այդ օրը մարդը նախրից ողջ կթողնի մի մատղաշ կով ու երկու ոչխար+ 22  և այնքան շատ կաթ կստանա, որ կարագ կուտի։ Երկրում մնացածները կարագից ու մեղրից+ բացի, ուտելու ուրիշ ոչինչ չեն ունենա։ 23  Այդ օրը ամեն տեղ, ուր հազար որթատունկ կար՝ հազար կտոր արծաթ+ արժողությամբ, փշոտ թփեր ու մոլախոտեր կլինեն+։ 24  Այնտեղ նետ ու աղեղով կգան+, որովհետև ամբողջ երկիրը փշոտ թփերով ու մոլախոտերով ծածկված կլինի։ 25  Փշոտ թփերի ու մոլախոտերի վախից դու չես գնա այն լեռներից ոչ մեկը, որոնք բրիչով մաքրված էին նեղություն պատճառող բույսերից։ Այն մի վայր կդառնա, որտեղ ցլերին կարձակեն, և որը ոչխարները կկոխկռտեն»+։

Ծանոթագրություններ

Նշ. է «միայն մնացորդը (մնացածները) կվերադառնա»։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Նշ. է «մեզ հետ Աստված է»։ Տե՛ս Մթ 1։23։
Կամ՝ «բոլոր արոտավայրերում»։
Այսինքն՝ Եփրատի։