Եսթեր 1:1-22
1 Ասուերոսի* օրերում+ (այն Ասուերոսի, որը թագավորում էր Հնդկաստանից մինչև Եթովպիա՝ հարյուր քսանյոթ գավառների վրա)+,
2 երբ ինքը՝ Ասուերոս թագավորը, նստած էր իր արքայական գահին+, որը Շուշան+ ամրոցում+ էր,
3 իր թագավորության երրորդ տարում խնջույք+ արեց իր բոլոր իշխանների և ծառաների համար։ Պարսկաստանի+ ու Մարաստանի+ զորքը, ազնվատոհմ մարդիկ+ ու գավառների իշխանները նրա առաջ էին+։
4 Իր փառավոր թագավորության հարստությունը+ և իր մեծության փառքն+ ու գեղեցկությունը նա ցույց տվեց շատ օրեր՝ հարյուր ութսուն օր։
5 Երբ այդ օրերը լրացան, թագավորը թագավորական պալատի այգու գավիթում յոթ օր խնջույք արեց Շուշան ամրոցում գտնվող ողջ ժողովրդի՝ մեծամեծների և փոքրերի համար։
6 Գավիթը զարդարված էր կտավից, բարձրորակ բամբակից պատրաստված վարագույրներով, նաև կապույտ+ վարագույրներով, որոնք ամրացված էին բարձրորակ կտորից պատրաստված պարաններով, ծիրանիով+ ներկված բրդյա ժապավեններով, որոնք անցկացված էին արծաթե օղակների մեջ և ամրացված էին մարմարե սյուներին։ Հատակի վրա, որը ծիրանաքարից, մարմարից, սադափից ու սև մարմարից էր, ոսկե և արծաթե մահիճներ+ կային։
7 Գինին փոխանցվում էր միմյանցից տարբերվող ոսկե անոթներով+։ Արքայական գինին+ առատ էր՝ թագավորի հարստության համեմատ։
8 Այս անգամ մարդիկ իրար չէին ստիպում խմել, ինչպես որ օրենքն էր ասում, քանի որ թագավորը իր տան բոլոր պաշտոնյաներին կարգադրել էր, որ կատարեն յուրաքանչյուրի ցանկությունը։
9 Իսկ Վաշթի+ թագուհին Ասուերոս թագավորի արքայական տանը խնջույք արեց կանանց համար։
10 Յոթերորդ օրը, երբ Ասուերոս թագավորի սիրտը գինուց ուրախացել էր+, նա իր առաջ ծառայող+ յոթ պալատականներին՝ Մեհումանին, Բիզթային, Արբոնային+, Բիգթային, Աբագթային, Զեթարին ու Քարքասին, ասաց,
11 որ Վաշթի թագուհուն արքայական գլխածածկով բերեն թագավորի առաջ, որպեսզի ժողովուրդներին և իշխաններին ցույց տա նրա գեղեցկությունը, քանի որ նա արտաքնապես գեղեցիկ էր+։
12 Պալատականները Վաշթի թագուհուն հաղորդեցին թագավորի խոսքերը, բայց նա հրաժարվում էր+ նրա մոտ գալուց։ Այդ ժամանակ թագավորը խիստ բարկացավ, և նրա զայրույթը բորբոքվեց+։
13 Թագավորն ասաց իր իմաստուններին+՝ հին ժամանակներին քաջածանոթ+ մարդկանց (թագավորի գործերը քննվում էին բոլոր նրանց առաջ, ովքեր լավատեղյակ էին օրենքից ու իրավական գործերից,
14 և նրա մերձավորներն էին՝ Կարսենան, Սեթարը, Ադմաթան, Թարսիսը, Մերեսը, Մարսենան և Մեմուքանը՝ Պարսկաստանի ու Մարաստանի յոթ+ իշխանները, որոնք ելումուտ ունեին թագավորի մոտ+ և թագավորությունում առաջին տեղերն էին զբաղեցնում).
15 «Ըստ օրենքի՝ ի՞նչ պետք է արվի Վաշթի թագուհուն, եթե նա չի կատարել Ասուերոս թագավորի խոսքը, որը նա հաղորդել է պալատականների միջոցով»։
16 Ի պատասխան՝ Մեմուքանն+ ասաց թագավորի և իշխանների առաջ. «Վաշթի թագուհին ոչ միայն թագավորի հանդեպ է սխալ գործել+, այլև Ասուերոս թագավորի բոլոր գավառներում եղող բոլոր իշխանների ու ժողովուրդների հանդեպ։
17 Երբ բոլոր կանայք իմանան թագուհու արարքի մասին, կսկսեն արհամարհել+ իրենց ամուսիններին*+ և ասել. «Ասուերոս թագավորն ասաց, որ Վաշթի թագուհուն բերեն իր մոտ, բայց նա չգնաց»։
18 Հիմա Պարսկաստանի ու Մարաստանի իշխանուհիները, ովքեր լսել են թագուհու արարքի մասին, նույն ձևով կխոսեն թագավորի իշխանների հետ, և ամենուրեք շատ անարգանք ու վրդովմունք կլինի+։
19 Ուստի եթե թագավորին հաճելի է+, թող նա հրաման արձակի, և թող այն գրվի Պարսկաստանի ու Մարաստանի օրենքներում+, որպեսզի անվավեր չդառնա+։ Այնտեղ թող ասվի, որ Վաշթին չի կարող ներկայանալ Ասուերոս թագավորին, և թող թագավորը թագուհու դիրքը հանձնի մի կնոջ, որը նրանից ավելի լավն է։
20 Թագավորի հրամանը պետք է հայտնի դառնա նրա ողջ թագավորությունում (որը շատ մեծ է), և բոլոր կանայք կպատվեն+ իրենց ամուսիններին*+, ինչպես մեծամեծներին, այնպես էլ փոքրերին»։
21 Այդ բանը հաճելի եղավ թագավորի ու իշխանների աչքին+, և թագավորը Մեմուքանի ասածով արեց։
22 Թագավորը գրավոր նամակներ+ ուղարկեց բոլոր գավառներին, ամեն գավառին+՝ իր գրով և իր լեզվով, որպեսզի յուրաքանչյուր ամուսին իր տան մեջ տեր լինի+ և խոսի իր ժողովրդի լեզվով։