Եսթեր 2:1-23
2 Այս ամենից հետո, երբ Ասուերոս+ թագավորի բարկությունն արդեն հանդարտվել էր, նա հիշեց Վաշթիին+, նրա արածը+, ինչպես նաև նրա դեմ կայացված որոշումը+։
2 Այդ ժամանակ թագավորի սպասավորները՝ նրան ծառայողները+, ասացին. «Թագավորի համար թող փնտրեն+ տեսքով գեղեցիկ երիտասարդ կանանց՝ կույսերի+։
3 Թագավորը թող ներկայացուցիչներ նշանակի իր թագավորության բոլոր գավառներում+, և թող նրանք Շուշան ամրոցում+՝ կանանց տանը, հավաքեն բոլոր գեղեցիկ երիտասարդ կանանց՝ կույսերին, ու մերսում անեն, և նրանք թագավորի ներքինի՝ կանանց պահապան+ Հեգեի+ վերահսկողության տակ կլինեն։
4 Եվ այն երիտասարդ կինը, որը հաճելի կլինի թագավորի աչքին, թող Վաշթիի փոխարեն թագուհի դառնա»+։ Այդ բանը հաճելի երևաց թագավորի աչքին, և նա այդպես էլ արեց։
5 Շուշան+ ամրոցում Մուրթքե+ անունով մի հրեա կար, որը Բենիամինյան+ Կիսի որդի Սեմեիի որդի Հայիրի որդին էր։
6 Նրան Երուսաղեմից աքսորել էին+ Հուդայի թագավոր Հեքոնիայի+ և ուրիշ գերիների հետ, որոնց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր+ թագավորը գերի էր տարել։
7 Նա իր հորեղբոր աղջկա+՝ Ադասսայի*, այսինքն՝ Եսթերի խնամակալն էր+, քանի որ նա ո՛չ հայր ուներ, ո՛չ մայր։ Երիտասարդ կինը բարեկազմ էր ու գեղեցիկ+, և նրա հոր ու մոր մահից հետո Մուրթքեն նրան իր դուստրն էր դարձրել։
8 Երբ թագավորի հրամանն ու օրենքը հայտարարվեց, և շատ երիտասարդ կանանց հավաքեցին Շուշան ամրոցում+ և հանձնեցին Հեգեի+ վերահսկողությանը, այդ ժամանակ Եսթերին նույնպես տարան թագավորի տուն և հանձնեցին կանանց պահապան Հեգեի վերահսկողությանը։
9 Երիտասարդ կինը հաճելի եղավ նրա աչքին, և նա սիրառատ բարություն*+ ցուցաբերեց նրա հանդեպ, այնպես որ նա շտապ պատվիրեց, որ նրան մերսումներ անեն+ և հատուկ սննդակարգ սահմանեն նրա համար։ Հեգեն թագավորի տնից յոթ երիտասարդ կանանց ընտրեց, տվեց Եսթերին և նրան ու նրա հետ եղող կանանց տեղափոխեց կանանց տան ամենալավ տեղը։
10 Եսթերն իր ժողովրդի և ազգականների մասին ոչ ոքի չպատմեց+, քանի որ Մուրթքեն պատվիրել էր նրան չպատմել այդ մասին+։
11 Ամեն օր Մուրթքեն քայլում էր կանանց տան գավիթի առջևով, որ իմանա, թե ինչպես է Եսթերը, և թե ինչ են անելու նրան։
12 Երբ գալիս էր յուրաքանչյուր երիտասարդ կնոջ հերթը, որ մտնի Ասուերոս թագավորի մոտ այն բանից հետո, երբ տասներկու ամիսների ընթացքում կատարվում էր կանանց խնամելու գործընթացը (մերսումն այդքան ժամանակ էր տևում. վեց ամիս՝ զմուռսի յուղով+ և վեց ամիս՝ բալասանի յուղով+ այլ մերսումների հետ միասին, որ անում էին կանանց),
13 երիտասարդ կինը մտնում էր թագավորի մոտ։ Կանանց տնից թագավորի տուն գնալիս նրա հետ դնում էին այն ամենը, ինչ նա խնդրում էր+։
14 Երեկոյան նա մտնում էր, իսկ առավոտյան վերադառնում էր կանանց երկրորդ տուն թագավորի ներքինի՝ հարճերի պահապան Սաասգազի վերահսկողության ներքո+։ Եթե թագավորի աչքին հաճություն չէր գտնում, և թագավորը նրան անունով չէր կանչում, նա այլևս չէր մտնում նրա մոտ+։
15 Երբ թագավորի մոտ մտնելու հերթը հասավ Մուրթքեի հորեղբայր Աբիհայիլի դուստր Եսթերին, որին նա իր դուստրն էր դարձրել+, նա ոչինչ չխնդրեց+, բացի այն բանից, ինչ ասել էր թագավորի ներքինի՝ կանանց պահապան Հեգեն+ (այդ ողջ ընթացքում Եսթերը հաճություն էր գտնում բոլոր իրեն տեսնողների աչքում)+։
16 Ասուերոս թագավորի թագավորության յոթերորդ տարվա+ տասներորդ ամսին, այսինքն՝ թեբեթ ամսին, Եսթերին տարան թագավորի մոտ՝ նրա արքայական տուն։
17 Թագավորը Եսթերին սիրեց բոլոր կանանցից առավել, քանի որ նա բոլոր կույսերից ավելի շատ հաճություն գտավ նրա աչքում, և նա սիրառատ բարություն ցուցաբերեց նրա հանդեպ+։ Թագավորը նրա գլխին դրեց արքայական գլխածածկը և Վաշթիի փոխարեն նրան թագուհի+ դարձրեց։
18 Դրանից հետո թագավորը Եսթերի պատվին մեծ խնջույք արեց իր բոլոր իշխանների ու ծառաների համար, բոլոր գավառներում համաներում* հայտարարեց+ և թագավորին վայել նվերներ բաժանեց։
19 Երբ երկրորդ անգամ կույսեր+ հավաքեցին, Մուրթքեն նստած էր արքունական դարպասի մոտ+։
20 Եսթերը ոչ ոքի չէր պատմում իր ազգականների և ժողովրդի մասին+, ինչպես որ Մուրթքեն+ պատվիրել էր իրեն+։ Եսթերը կատարում էր Մուրթքեի խոսքը, ինչպես որ նախկինում էր անում, երբ նրա խնամակալության տակ էր+։
21 Այն օրերին, երբ Մուրթքեն նստում էր արքունական դարպասի մոտ, դռնապաններ Բիգթանն ու Թարեսը՝ թագավորի պալատականները, զայրացան և առիթ էին փնտրում, որ սպանեն+ Ասուերոս թագավորին։
22 Մուրթքեն իմացավ այդ մասին և անմիջապես պատմեց+ Եսթեր թագուհուն, Եսթերն էլ Մուրթքեի անունից խոսեց թագավորի հետ+։
23 Գործը քննվեց, ու երբ ամեն ինչ բացահայտվեց, այդ երկուսին ցցից+ կախեցին+։ Այնուհետև թագավորի առաջ դա գրվեց այդ օրերի տարեգրության գրքում+։