Եսթեր 5:1-14

5  Երրորդ օրը+ Եսթերը հագնվեց թագուհուն վայել կերպով+ ու կանգնեց թագավորի տան ներսի գավիթում+՝ թագավորի տան դիմաց, երբ նա արքայական տանը նստած էր իր գահին՝ տան մուտքի դիմաց։  Հենց որ թագավորը տեսավ Եսթեր թագուհուն գավիթում կանգնած, Եսթերը հաճություն+ գտավ նրա աչքում, և թագավորը նրան մեկնեց իր ձեռքի ոսկե գավազանը+։ Եսթերը մոտեցավ ու դիպավ գավազանի ծայրին։  Թագավորն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել, ո՛վ Եսթեր թագուհի, և ի՞նչ է քո ուզածը+։ Նույնիսկ եթե թագավորությանս կեսը+ խնդրես, կտրվի քեզ»։  Եսթերը պատասխանեց. «Եթե թագավորին հաճելի է, թող Համանի+ հետ այսօր գա այն խնջույքին+, որը կազմակերպել եմ թագավորի համար»։  Թագավորն ասաց. «Շտապեցրե՛ք+ Համանին, որ կատարի Եսթերի խոսքը»։ Ավելի ուշ թագավորն ու Համանը գնացին Եսթերի կազմակերպած խնջույքին։  Որոշ ժամանակ անց՝ գինու խնջույքի ժամանակ, թագավորը հարցրեց Եսթերին. «Ո՞րն է քո խնդրանքը+։ Թող այն տրվի քեզ։ Ի՞նչ է քո ուզածը։ Նույնիսկ եթե թագավորությանս կեսը խնդրես, կտրվի քեզ»։  Ի պատասխան՝ Եսթերն ասաց. «Իմ խնդրանքն ու իմ ուզածը սա է.  եթե ես հաճություն եմ գտել թագավորի աչքին+, եթե թագավորին հաճելի է կատարել իմ խնդրանքը և տալ իմ ուզածը, թող թագավորն ու Համանը գան այն խնջույքին, որը վաղը անելու եմ նրանց համար, և վաղը ես թագավորի խոսքի համաձայն կվարվեմ»+։  Այդ օրը Համանը ուրախ+ և զվարթ սրտով դուրս եկավ, բայց երբ արքունական դարպասի+ մոտ տեսավ Մուրթքեին, որը ո՛չ վեր կացավ+, ո՛չ էլ դողաց նրանից+, կատաղությամբ+ լցվեց Մուրթքեի հանդեպ։ 10  Սակայն զսպեց իրեն և գնաց իր տուն։ Հետո իր ընկերներին ու իր կնոջը՝ Զերեսին+, կանչել տվեց 11  և սկսեց պատմել իր հարստության փառքի մասին+, այն մասին, թե որքան շատ որդիներ+ ունի, թե ինչպես է թագավորը պատվի արժանացրել ու բարձրացրել իրեն, և թե ինչպես է իր գահը իր հետ եղող իշխաններից ու թագավորի ծառաներից ավելի բարձր դրել+։ 12  Համանը շարունակեց. «Դեռ ավելին, Եսթեր թագուհին ինձնից ու թագավորից բացի, ուրիշ ոչ ոքի չհրավիրեց իր կազմակերպած խնջույքին+, և վաղը+ ես դարձյալ թագավորի հետ հրավիրված եմ նրա մոտ։ 13  Բայց այդ ամենից ոչ մի ուրախություն չեմ ստանում, քանի դեռ տեսնում եմ հրեա Մուրթքեին՝ արքունական դարպասի մոտ նստած»։ 14  Այդ ժամանակ նրա կինը՝ Զերեսը, և նրա բոլոր ընկերներն ասացին. «Թող հիսուն կանգուն բարձրությամբ մի ցից+ պատրաստեն, և առավոտյան+ թագավորին ասա, որ Մուրթքեին դրանից կախեն+։ Հետո ուրախ-​ուրախ թագավորի հետ գնա խնջույքին»։ Այդ բանը Համանին դուր եկավ+, և նա հրամայեց պատրաստել ցիցը+։

Ծանոթագրություններ