Եսթեր 7:1-10
7 Թագավորն ու Համանը+ եկան Եսթեր թագուհու մոտ խնջույք անելու։
2 Երկրորդ օրը՝ գինու խնջույքի ժամանակ+, թագավորը կրկին հարցրեց Եսթերին. «Ո՞րն է քո խնդրանքը+, ո՛վ Եսթեր թագուհի։ Թող այն տրվի քեզ+։ Ի՞նչ է քո ուզածը։ Նույնիսկ եթե թագավորությանս կեսը+ խնդրես, կտրվի քեզ»։
3 Եսթեր թագուհին պատասխանեց. «Եթե ես հաճություն եմ գտել քո աչքում, ո՛վ թագավոր, ու եթե թագավորին հաճելի է, խնդրում եմ, թող իմ հոգին+ և իմ ժողովուրդը+ ինձ շնորհվեն։
4 Ես ու իմ ժողովուրդը վաճառվել ենք+, որպեսզի ոչնչացվենք, սպանվենք ու կործանվենք+։ Եթե որպես ստրուկներ և աղախիններ վաճառված լինեինք+, ես կլռեի։ Բայց այս աղետը անթույլատրելի է, քանի որ դա թագավորին էլ վնաս կհասցնի»։
5 Ասուերոս թագավորը Եսթեր թագուհուն հարցրեց ու ասաց. «Ո՞վ է նա+, ո՞վ է հանդգնել+ այդպիսի բան անել»։
6 Եսթերը պատասխանեց. «Այդ մարդը, այդ հակառակորդն+ ու թշնամին+ այս չար Համանն է»։
Եվ Համանը թագավորի ու թագուհու առաջ սարսափահար եղավ+։
7 Թագավորը սաստիկ զայրացած+ վեր կացավ գինու խնջույքից և գնաց պալատի պարտեզը։ Համանն էլ կանգնեց ու Եսթեր թագուհուն աղաչեց+, որ փրկի իր հոգին, որովհետև տեսավ, որ թագավորը չարիք է ծրագրել+ իր դեմ+։
8 Երբ թագավորը պալատի պարտեզից վերադարձավ գինու խնջույքի տուն+, տեսավ, որ Համանն ընկել էր այն մահճին+, որտեղ Եսթերն էր։ Թագավորն ասաց. «Ի՞նչ է, թագուհո՞ւն էլ ես բռնաբարելու տանս մեջ՝ իմ ներկայությամբ»։ Հենց որ թագավորը խոսեց+, Համանի երեսը ծածկեցին*։
9 Այդ ժամանակ Արբոնան+՝ թագավորի պալատականներից+ մեկը, ասաց. «Համանի տան մոտ հիսուն կանգուն բարձրությամբ մի ցից+ է կանգնեցված, որը նա պատրաստել է Մուրթքեի համար, որը բարիք է խոսել թագավորի համար»+։ Թագավորն ասաց. «Նրա՛ն կախեք այդ ցցից»+։
10 Համանին կախեցին այն ցցից+, որը նա պատրաստել էր Մուրթքեի համար+, և թագավորի ցասումը հանդարտվեց։
Ծանոթագրություններ
^ Երեսը ծածկելու այս հին սովորությունը կարող էր նշ. ամոթանք ու թերևս կործանում։