Եսթեր 9:1-32

9  Տասներկուերորդ ամսվա, այսինքն՝ ադար+ ամսվա տասներեքերորդ օրը, երբ հասավ թագավորի խոսքն ու օրենքը կատարելու ժամանակը+՝ այն օրը, որին սպասում էին հրեաների թշնամիները, որպեսզի տիրապետեն նրանց, ճիշտ հակառակը տեղի ունեցավ. հրեաները տիրապետեցին իրենց ատողներին+։  Հրեաները հավաքվեցին+ իրենց քաղաքներում՝ Ասուերոս+ թագավորի բոլոր գավառներում, որպեսզի սպանեն նրանց, ովքեր ցանկանում էին վնաս հասցնել իրենց+, և ոչ մի մարդ չկարողացավ դիմադրել նրանց, քանի որ նրանց հանդեպ վախը+ պատել էր բոլոր ժողովուրդներին։  Գավառների բոլոր իշխանները+, ինչպես նաև կուսակալները+, կառավարիչներն ու թագավորի գործավարները+ աջակցում էին հրեաներին, քանի որ Մուրթքեի հանդեպ վախը+ պատել էր նրանց։  Թագավորի տանը Մուրթքեն ազդեցիկ մարդ էր+, և նրա համբավը+ տարածվում էր բոլոր գավառներում, քանի որ նա գնալով ավելի ու ավելի ազդեցիկ էր դառնում+։  Հրեաները հարվածում էին իրենց բոլոր թշնամիներին՝ սրով կոտորելով+. սպանում ու վերացնում էին նրանց և իրենց ատողների հետ իրենց ուզածի պես էին վարվում+։  Հրեաները Շուշան+ ամրոցում էլ էին կոտորում, և նրանք կործանեցին հինգ հարյուր մարդու։  Սպանեցին նաև Փարսանդաթային, Դալփոնին, Ասփաթային,  Փորաթային, Ադալիային, Արիդաթային,  Փարմասթային, Արիսային, Արիդային, Վայեզաթային՝ 10  հրեաների թշնամու+՝ Ամադաթայի որդի Համանի+ տասը որդիներին+, սակայն նրանց ունեցվածքին+ ձեռք չտվեցին։ 11  Այդ օրը Շուշան ամրոցում սպանվածների թիվը ներկայացվեց թագավորին։ 12  Թագավորն ասաց Եսթեր թագուհուն+. «Եթե Շուշան ամրոցում+ հրեաները սպանել ու կործանել են հինգ հարյուր մարդու և Համանի տասը որդիներին, ապա թագավորի մյուս գավառներո՞ւմ+ ինչ են արել+։ Իսկ հիմա՞ որն է քո խնդրանքը։ Թող այն տրվի քեզ+։ Ուրիշ ի՞նչ ես ուզում+։ Թող այն կատարվի»։ 13  Եսթերը պատասխանեց. «Եթե թագավորին հաճելի է+, թող Շուշանում գտնվող հրեաներին թույլ տրվի, որ վաղն էլ գործեն այսօրվա օրենքով+, և թող Համանի տասը որդիներին ցցից կախեն»+։ 14  Թագավորն ասաց, որ այդպես անեն+։ Հետո Շուշանում օրենք հրապարակվեց, և Համանի տասը որդիներին կախեցին։ 15  Շուշանում գտնվող հրեաները հավաքվեցին նաև ադար ամսվա տասնչորսերորդ+ օրը և Շուշանում սպանեցին երեք հարյուր մարդու, սակայն նրանց ունեցվածքին ձեռք չտվեցին+։ 16  Թագավորի գավառներում+ գտնվող մնացած հրեաները հավաքվեցին, դիմադրություն ցույց տվեցին իրենց հոգիների+ համար, իրենց թշնամիներից վրեժ լուծեցին+ և իրենց ատողներից յոթանասունհինգ հազար մարդ սպանեցին, սակայն նրանց ունեցվածքին ձեռք չտվեցին։ 17  Դա տեղի ունեցավ ադար ամսվա տասներեքերորդ օրը, և տասնչորսերորդ օրը նրանք հանգիստ գտան ու խնջույքի+ և ուրախության+ օր արեցին։ 18  Իսկ Շուշանում գտնվող հրեաները հավաքվեցին տասներեքերորդ+ ու տասնչորսերորդ օրը, և տասնհինգերորդ օրը հանգիստ գտան ու խնջույքի և ուրախության օր արեցին+։ 19  Ահա թե ինչու գյուղաքաղաքներում բնակվող հրեաները ադար+ ամսվա տասնչորսերորդ օրը ուրախության+, խնջույքի և տոնական օր դարձրին+, ինչպես նաև իրար բաժիններ+ ուղարկելու օր։ 20  Մուրթքեն+ գրեց այս ամենը և գրավոր փաստաթղթեր ուղարկեց Ասուերոս թագավորի՝ թե՛ հեռու և թե՛ մոտ գտնվող բոլոր գավառներում+ բնակվող հրեաներին,  21  որպեսզի պարտավորություն+ դնի նրանց վրա ամեն տարի կանոնավորաբար նշելու ադար ամսվա տասնչորսերորդ և տասնհինգերորդ օրերը, 22  քանի որ այդ օրերին հրեաները հանգիստ գտան իրենց թշնամիներից+, և այդ ամսում նրանց տրտմությունը+ փոխվեց ուրախության, իսկ սուգը՝ տոնական օրվա։ Նրանք այդ օրերը պետք է նշեին որպես խնջույքի, ուրախության, իրար բաժիններ ուղարկելու+ և աղքատներին+ նվերներ տալու օրեր։ 23  Հրեաները ընդունեցին այս տոնը, որը սկսել էին նշել, և որի մասին Մուրթքեն գրել էր նրանց, 24  որովհետև Ագագյան+ Ամադաթայի+ որդի Համանը+, որը ոխ էր պահում բոլոր հրեաների հանդեպ+, ծրագիր էր կազմել հրեաների դեմ, որ կործանի նրանց+։ Նա պատվիրել էր փուր+, կամ՝ վիճակ գցել+, որպեսզի նրանց խառնաշփոթի մեջ գցի ու կործանի։ 25  Բայց երբ Եսթերը մտավ թագավորի մոտ, վերջինս գրավոր հրաման արձակեց+, որտեղ ասվում էր. «Թող նրա չար ծրագիրը+, որը կազմել է հրեաների դեմ, իր գլխին գա»+։ Եվ նրան ու նրա որդիներին ցցից կախեցին+։ 26  Ահա թե ինչու այդ օրերը նրանք կոչեցին Փուրիմ, որը «փուր»+ բառից է ծագում։ Ուստի հետևելով նամակում գրվածին+ և հիշելով իրենց տեսածն ու իրենց հետ պատահածը՝ 27  հրեաները իրենց, իրենց սերնդի և այն բոլոր մարդկանց վրա, ովքեր միացան իրենց+, անխախտելի պարտավորություն վերցրին և ընդունեցին, որ ամեն տարի՝ նշանակված ժամանակին, կանոնավորաբար կնշեն այդ երկու օրերը՝ համաձայն այն բանի, ինչ գրված է դրանց վերաբերյալ։ 28  Այդ օրերը պետք է հիշվեին ու նշվեին բոլոր սերունդներում, յուրաքանչյուր տոհմում, յուրաքանչյուր գավառում և յուրաքանչյուր քաղաքում։ Հրեաները միշտ պետք է նշեն Փուրիմի օրերը, և դրանց հիշատակը+ չպետք է վերանա նրանց սերունդներում։ 29  Աբիհայիլի+ դուստր Եսթեր թագուհին և հրեա Մուրթքեն ամենայն համոզվածությամբ գրեցին ու հաստատեցին Փուրիմի վերաբերյալ այս երկրորդ նամակը։ 30  Ասուերոսի թագավորության+ հարյուր քսանյոթ գավառներում+ բնակվող բոլոր հրեաներին նա խաղաղության և ճշմարտության+ խոսքեր պարունակող գրավոր փաստաթղթեր ուղարկեց, 31  որպեսզի հաստատի Փուրիմի օրերը իրենց նշանակված ժամանակին, ինչպես որ հրեա Մուրթքեն և Եսթեր թագուհին պարտավորություն էին դրել նրանց վրա+, և ինչպես որ իրենք իրենց հոգու և իրենց սերնդի վրա էին պարտավորություն դրել+, որ հիշեն ծոմապահությունը+ և օգնության համար իրենց աղաղակը+։ 32  Եսթերի խոսքը հաստատեց Փուրիմին առնչվող այս բաները+, և այն գրի առնվեց գրքում։

Ծանոթագրություններ