Երգերի երգ 1:1-17

1  Սողոմոնի+ երգերի երգը*+։  «Թող նա համբուրի ինձ իր բերանի համբույրներով+։ Քո քնքշանքները ավելի լավն են, քան գինին+։  Քո յուղերը+ հաճելի բուրմունք ունեն, և քո անունը թափվող յուղի նման է+։ Ահա թե ինչու օրիորդները սիրում են քեզ։  Ձգիր ինձ դեպի քեզ+, եկ վազենք։ Թագավորն իր ներքին սենյակներն+ է ինձ բերել։ Եկ ցնծանք և ուրախանանք քեզնով։ Եկ քո քնքշանքները գինուց ավելի շատ հիշատակենք+։ Դու արժանի ես նրանց սիրուն+։  Ո՜վ Երուսաղեմի դուստրեր+, սև եմ ես, բայց գեղեցիկ, ինչպես Կեդարի վրանները+, ինչպես Սողոմոնի վրանի պաստառները+։  Մի՛ նայեք, որ ես թուխ եմ, քանի որ արևը տեսել է ինձ։ Իմ մոր որդիները բարկացել են ինձ վրա. ինձ խաղողի այգիների+ պահապան են դրել, իսկ իմ սեփական այգին ես չպահպանեցի։  Ո՜վ դու, ում սիրում է+ իմ հոգին, ասա ինձ, որտե՞ղ ես հովվություն անում+, որտե՞ղ ես քո հոտը պառկեցնում կեսօրին։ Ինչի՞ համար սգո հանդերձներով ծածկված շրջեմ ընկերներիդ հոտերի մեջ»։  «Եթե չգիտես, ո՜վ կանանց մեջ ամենագեղեցիկ+, գնա հոտի հետքերով և արածեցրու քո ուլերին հովիվների վրանների մոտ»։  «Փարավոնի կառքերին լծված զամբիկիս նմանեցրի քեզ+, ո՜վ ընկերուհիս+։ 10  Գեղեցիկ են այտերդ ծամերիդ միջև, պարանոցդ՝ ուլունքաշարի մեջ+։ 11  Արծաթե զարդերով ոսկե պսակներ կպատրաստենք քեզ համար»+։ 12  «Քանի դեռ թագավորն իր կլոր սեղանի մոտ է, նարդոսիս+ բուրմունքը+ տարածվում է։ 13  Սիրեցյալս զմուռսի+ պարկի պես է ինձ համար, ստինքներիս+ միջև է անցկացնելու գիշերը։ 14  Հինայի+ փնջի պես է սիրեցյալս ինձ համար Ենգադիի+ խաղողի այգիներում»։ 15  «Գեղեցի՜կ ես դու, ո՜վ ընկերուհիս+, գեղեցի՜կ ես դու։ Աչքերդ աղավնու աչքեր են»+։ 16  «Դու ես գեղեցիկ+, սիրեցյա՜լս, նաև հաճելի։ Դալար տերևներ է մեր անկողինը+։ 17  Մեր շքեղ տան գերանները մայրի+ են, իսկ առաստաղի հենարանները գիհի են»։

Ծանոթագրություններ

Կամ՝ «անգերազանցելի երգը»։