Երգերի երգ 2:1-17
2 «Պարզապես մի զաֆրան+ եմ ես ծովափնյա հարթավայրի*+, շուշան եմ ցածրավայրերի»+։
2 «Ինչպես որ շուշանն է փշոտ մոլախոտերում, այնպես էլ ընկերուհիս է դուստրերի մեջ»+։
3 «Ինչպես որ խնձորենին+ է անտառի ծառերի մեջ, այնպես էլ սիրեցյալս է որդիների մեջ+։ Նրա ստվերին եմ տենչացել ու այնտեղ նստել, և նրա պտուղը քաղցր է եղել քիմքիս։
4 Նա ինձ տարավ խնջույքի տուն, որտեղ գինի+ են խմում, և իր սիրո դրոշը+ բարձրացրեց ինձ վրա+։
5 Թարմացրեք ինձ չամիչներով+, ամրապնդեք ինձ խնձորներով, որովհետև տանջվում եմ սիրուց+։
6 Նրա ձախ ձեռքը գլխիս տակ է, իսկ աջ ձեռքը գրկում է ինձ+։
7 Ո՜վ Երուսաղեմի դուստրեր, երդվեք+ վիթերով+ ու դաշտի եղնիկներով+, որ չեք փորձի սեր արթնացնել կամ բորբոքել իմ մեջ, մինչև որ այն ինքը չարթնանա+։
8 Սիրեցյալիս ձա՜յնն եմ լսում+։ Ահա նա գալիս է+՝ լեռները մագլցելով, բլուրների վրա ցատկոտելով։
9 Սիրեցյալս ասես վիթ+ լինի, ասես մատղաշ եղջերու։ Ահա նա կանգնած է մեր պատի հետևում, դիտում է պատուհաններից, նայում է պատուհանների ճաղերից+։
10 Սիրեցյալս խոսեց ինձ հետ ու ասաց. «Վեր կաց, ո՜վ ընկերուհիս, ո՜վ գեղեցկուհիս+, արի գնանք+,
11 որովհետև անձրևոտ եղանակն*+ անցել է, հեղեղը դադարել ու գնացել է իր ճամփով։
12 Ծաղիկները հայտնվել են երկրի վրա+, որթատունկը էտելու+ ժամանակն է հասել, և տատրակի+ ձայնն է լսվում մեր երկրում։
13 Թզենու+ վրա հասել են առաջին թզերը+, որթատունկերը ծաղկել են, իրենց բուրմունքն են արձակում։ Վեր կաց, ե՛կ, ո՜վ ընկերուհիս+, ո՜վ գեղեցկուհիս, արի գնանք։
14 Օ՜, աղավնյա՛կս+, որ ապառաժի պատսպարաններում ես, զառիվայր արահետի մոտ գտնվող թաքստոցներում, թույլ տուր՝ տեսնեմ քո արտաքինը+, թույլ տուր՝ լսեմ քո ձայնը, քանի որ ձայնդ հաճելի է, և արտաքինդ՝ գեղեցիկ»»+։
15 «Բռնեք մեզ համար աղվեսներին՝ փոքրիկ աղվեսներին+, որ փչացնում են խաղողի այգիները, քանի որ մեր այգիները ծաղկել են»+։
16 «Իմ սիրեցյալը իմն է, և ես՝ նրանը+։ Նա շուշանների+ մեջ է հովվում+։
17 Քանի դեռ օրը չի շնչում, և ստվերները չեն փախել, շրջվիր, ո՜վ սիրեցյալս, բաժանման լեռներում եղիր վիթի+ և մատղաշ եղջերուի պես»։