Երգերի երգ 4:1-16

4  «Գեղեցի՜կ ես դու+, ո՜վ ընկերուհիս, գեղեցի՜կ ես դու։ Աչքերդ աղավնու աչքեր են+ քողիդ+ հետևում։ Մազերդ այծերի հոտի են նման+, որ ցատկոտելով իջնում են Գաղաադի+ լեռներից։  Ատամներդ նման են նոր խուզված մաքիների հոտի+, որ գալիս են լողանալուց. նրանք բոլորը երկվորյակներ են ծնում, և նրանցից ոչ մեկը չի կորցրել իր ձագերին։  Շուրթերդ ալ կարմիր թելի են նման, և խոսքերդ հաճելի են+։ Քունքերդ նռան պճեղի են նման քողիդ հետևում+։  Պարանոցդ+ Դավթի աշտարակին+ է նման, որ կառուցված է քարաշարքով, որի վրա հազար վահան է կախված, բոլորն էլ հզորների կլոր վահաններն+ են։  Երկու ստինքներդ+ երկու ձագերի են նման՝ էգ վիթի երկվորյակների, որ արածում են շուշանների մեջ»+։  «Քանի դեռ օրը չի շնչում+, ու ստվերները չեն փախել, ես կգնամ դեպի զմուռսի լեռը և կնդրուկի բլուրը»+։  «Դու բոլորովին գեղեցիկ ես+, ո՜վ ընկերուհիս, և արատ չկա քեզանում+։  Արի ինձ հետ Լիբանանից, ո՜վ հարսնացու+, արի ինձ հետ Լիբանանից+։ Իջիր Հակալիբանանի* գագաթից, Սանիրի+ գագաթից, Հերմոնից+, առյուծների որջերից, ընձառյուծների լեռներից։  Դու բաբախեցրել ես սիրտս, ո՜վ իմ քույր+, ո՜վ իմ հարսնացու+, դու բաբախեցրել ես սիրտս աչքիդ մեկ հայացքով+, վզնոցիդ մեկ ուլունքով։ 10  Որքա՜ն գեղեցիկ են քո քնքշանքները+, ո՜վ իմ քույր, ո՜վ իմ հարսնացու։ Քո քնքշանքները որքա՜ն ավելի լավն են գինուց, և քո յուղերի բուրմունքը՝ բոլոր տեսակի անուշ բույրերից+։ 11  Խորսխի մեղր է կաթում քո շուրթերից+, ո՜վ իմ հարսնացու։ Մեղր+ ու կաթ կա լեզվիդ տակ, և հանդերձներիդ բուրմունքը Լիբանանի բուրմունքին է նման+։ 12  Փակված պարտեզ է իմ քույրը+, իմ հարսնացուն, մի փակված պարտեզ է, կնքված աղբյուր։ 13  Մաշկդ նռնենիների դրախտ է՝ ընտիր մրգերով+, հինայով ու նարդոսով+, 14  նարդոսով+ ու զաֆրանով+, եղեգով+ ու դարչինով+ կնդրուկի ամեն տեսակ ծառերի հետ մեկտեղ, զմուռսով ու հալվեով+ բոլոր ընտիր անուշ բույրերի հետ մեկտեղ+. 15  պարտեզների աղբյուր է այն և ջրհոր՝ խմելու ջրով+, Լիբանանից հոսող վտակներ է այն+։ 16  Արթնացի՛ր, ո՜վ հյուսիսային քամի, ե՛կ, ո՜վ հարավային քամի+։ Փչիր իմ պարտեզի+ վրա։ Թող նրա անուշ բույրերը տարածվեն»։ «Թող իմ սիրեցյալը գա իր պարտեզը և ուտի դրա ընտիր պտուղները»։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Ամանայի»։