Երգերի երգ 6:1-13
6 «Ո՞ւր է գնացել քո սիրեցյալը, ո՜վ կանանց մեջ ամենագեղեցիկդ+։ Ո՞ր կողմն է գնացել քո սիրեցյալը, որ քեզ հետ միասին փնտրենք նրան»։
2 «Սիրեցյալս իր պարտեզն է գնացել+՝ հոտավետ խոտերի մարգերի մոտ+, որ պարտեզներում հովվություն անի+ և շուշաններ քաղի։
3 Ես իմ սիրեցյալինն եմ, և իմ սիրեցյալը իմն է+։ Նա շուշանների մեջ է հովվում»+։
4 «Գեղեցի՜կ ես դու, ո՜վ ընկերուհիս+, Հաճելի քաղաքի պես*+, գեղեցիկ ինչպես Երուսաղեմը+, ակնածանք ես ներշնչում զորքերի պես+, որ հավաքված են դրոշների+ շուրջ։
5 Թեքիր աչքերդ+ ինձնից, որովհետև անհանգստացնում են ինձ։ Մազերդ այծերի հոտի են նման, որ ցատկոտելով իջնում են Գաղաադի լեռներից+։
6 Ատամներդ նման են մաքիների հոտի, որ գալիս են լողանալուց. նրանք բոլորը երկվորյակներ են ծնում, և նրանցից ոչ մեկը չի կորցրել իր ձագերին+։
7 Քունքերդ նռան պճեղի են նման քողիդ հետևում+։
8 Թեև կան վաթսուն թագուհիներ, ութսուն հարճեր և անթիվ օրիորդներ+,
9 սակայն միայն մեկն է իմ աղավնին+, իմ անարատը+։ Նա իր մոր միակն է, մաքուր է իրեն ծնողի համար։ Դուստրերը տեսան նրան ու երջանիկ անվանեցին, թագուհիներն ու հարճերը տեսան ու գովաբանեցին+.
10 «Ո՞վ է այս կինը+, որ վերևից նայում է ինչպես լուսաբացը+, գեղեցիկ է ինչպես լիալուսինը+, մաքուր է ինչպես շիկափայլ արեգակը+, ակնածանք է ներշնչում զորքերի պես, որ հավաքված են դրոշների շուրջ»»+։
11 «Ընկուզենիների պարտեզը+ ես գնացի, որ տեսնեմ գետահովտի+ կոկոնները, տեսնեմ, թե արդյոք որթատունկը շիվեր չի՞ տվել, նռնենիները չե՞ն ծաղկել+։
12 Ես չհասկացա էլ, թե ինչպես հոգիս տարավ ինձ իմ պատրաստակամ ժողովրդի կառքերի մոտ»։
13 «Վերադարձի՛ր, վերադարձի՛ր, ո՜վ սունամացի։ Վերադարձի՛ր, վերադարձի՛ր, որ տեսնենք քեզ»+։
«Ի՞նչ եք դուք տեսնում սունամացու մեջ»+։
«Մի բան, որ նման է երկու ճամբարների պարի*»։