Երգերի երգ 8:1-14
8 «Օ՜, եթե եղբորս+ նման լինեիր, որ ծծել է մորս+ ստինքները։ Եթե քեզ դրսում գտնեի, կհամբուրեի քեզ+։ Մարդիկ ինձ չէին անարգի։
2 Ես կտանեի քեզ, կբերեի իմ մոր տուն+, ով սովորեցրել է ինձ։ Քեզ կխմեցնեի համեմված գինի+, նռան թարմ հյութ։
3 Նրա ձախ ձեռքը գլխիս տակ կլիներ, իսկ աջ ձեռքը կգրկեր ինձ+։
4 Ո՜վ Երուսաղեմի դուստրեր, երդվեք, որ չեք փորձի սեր արթնացնել կամ բորբոքել իմ մեջ, մինչև որ այն ինքը չարթնանա»+։
5 «Ո՞վ է այս կինը+, որ գալիս է անապատից+՝ իր սիրեցյալին կռթնած»+։
«Խնձորենու տակ քեզ արթնացրի։ Այնտեղ մայրդ երկունքի ցավեր էր քաշում քեզ ծնելիս։ Այնտեղ նա, ով ծնում էր քեզ, երկունքի ցավեր քաշեց+։
6 Ինձ որպես կնիք դիր սրտիդ վրա+, որպես կնիք՝ բազկիդ վրա, որովհետև մահվան պես զորեղ է սերը+, չի զիջում, ինչպեսև գերեզմանը*, երբ բացարձակ նվիրվածություն է պահանջում+։ Նրա կայծերը կրակի կայծեր են, այն Յահի*+ բոցն է։
7 Առատ ջրերը չեն կարող հանգցնել սերը+, ոչ էլ գետերը կարող են սրբել-տանել այն+։ Եթե մարդ իր տան բոլոր թանկարժեք իրերը տա սիրո դիմաց, մարդիկ անպատճառ կարհամարհեն դրանք»։
8 «Մենք փոքր քույր+ ունենք, որ ստինք չունի։ Ի՞նչ ենք անելու մեր քրոջ համար այն օրը, երբ գան նրան ուզելու»։
9 «Եթե նա պարիսպ լինի+, մենք արծաթե ատամնավոր պարիսպ կկառուցենք նրա վրա, բայց եթե դուռ լինի+, նրան մայրու տախտակով կփակենք»։
10 «Ես պարիսպ եմ, և իմ ստինքները աշտարակի պես են+։ Ուստի նրա աչքերում ես խաղաղություն գտնողի եմ նման։
11 Սողոմոնը խաղողի մի այգի+ ուներ Բաալ-Համոնում։ Այդ այգին նա այգեպաններին տվեց+։ Յուրաքանչյուրը պետք է հազար կտոր արծաթ տար դրա պտղի դիմաց։
12 Իմ խաղողի այգին, որն ինձ է պատկանում, իմ տրամադրության տակ է։ Հազարը քեզ է պատկանում, ո՛վ Սողոմոն, իսկ երկու հարյուրը նրանցն է, ովքեր աճեցնում են պտուղը»։
13 «Ո՜վ դու, որ բնակվում ես պարտեզներում+, ընկերները ուշադրություն են դարձնում քո ձայնին։ Թույլ տուր՝ լսեմ այն»+։
14 «Վազիր, սիրեցյա՜լս, վիթի և մատղաշ եղջերուի պես եղիր հոտավետ խոտերի լեռներում»+։