Երեմիա 12:1-17

12  Դու արդար ես+, ո՛վ Եհովա։ Երբ քեզ գանգատվում եմ, երբ քեզ հետ քո դատական գործերի մասին եմ խոսում, դու արդարությամբ ես վարվում։ Բայց ինչո՞ւ է ամբարիշտների ճանապարհը հաջողվում+, և ինչո՞ւ են բոլոր նենգություն անողները հանգստություն վայելում։  Դու նրանց տնկեցիր, և նրանք արմատներ գցեցին։ Նրանք աճում են և պտուղ տալիս։ Դու նրանց շուրթերին ես, բայց հեռու ես նրանց սրտերից*+։  Դու, ո՜վ Եհովա, գիտես ինձ+ ու տեսնում ես ինձ. դու քննեցիր իմ սիրտը, թե արդյոք քեզ հե՞տ է այն+։ Զատիր նրանց մորթվելու ոչխարների պես+, առանձնացրու սպանդի օրվա համար։  Մինչև ե՞րբ պիտի երկիրը չորանա+, մինչև ե՞րբ պիտի դաշտի բուսականությունը թառամի+։ Երկրի բնակիչների անօրենությունների պատճառով գազաններն ու թռչուններն անհետացել են+։ Այդ մարդիկ ասում են. «Նա չի տեսնում մեր ապագան»։  Եթե դու հետևակների հետ վազեցիր, և նրանք քեզ հոգնեցրին, ապա ինչպե՞ս պիտի ձիերի հետ մրցես+։ Եթե դու ապահով ես զգում խաղաղության երկրում+, ի՞նչ պիտի անես Հորդանանի փարթամ մացառուտներում+։  Քո եղբայրներն ու քո հոր տունը, նույնիսկ նրանք քեզ հետ նենգությամբ վարվեցին+ և քո հետևից բարձրաձայն աղաղակեցին։ Թեև նրանք քեզ հետ լավ բաներ էլ խոսեն, դու նրանց մի՛ հավատա+։  «Ես լքել եմ իմ տունը+, թողել եմ իմ ժառանգությունը+, իմ հոգու սիրելիին իր թշնամիների ձեռքն եմ մատնել+։  Իմ ժառանգությունը ինձ համար անտառի առյուծի պես է դարձել. նա իր ձայնն է արձակել ինձ վրա, դրա համար էլ ես ատել եմ նրան+։  Իմ ժառանգությունը+ ինձ համար գիշատիչ գույնզգույն թռչունի պես է։ Գիշատիչ թռչունները բոլոր կողմերից շրջապատել են նրան+։ Եկե՛ք, հավաքվե՛ք, դաշտի բոլո՛ր գազաններ։ Բերե՛ք նրանց, որ ուտեն+։ 10  Բազում հովիվներ+ ավերել են իմ խաղողի այգին+, իմ բաժինը ոտնակոխ են արել+։ Նրանք իմ ցանկալի+ բաժինը ամայի անապատ են դարձրել։ 11  Ամայի վայր են դարձրել+, և այն չորացել է ու ամայի է ինձ համար+։ Ամբողջ երկիրը անմարդաբնակ է դարձել, որովհետև չկա մեկը, որ իր սրտին մոտ ընդունի դա+։ 12  Անապատի բոլոր ճանապարհներով ասպատակներ են եկել։ Եհովայի սուրը խժռում է երկիրը՝ մի ծայրից մինչև մյուսը+։ Ոչ մի մարմնի համար խաղաղություն չկա։ 13  Նրանք ցորեն ցանեցին, բայց փուշ հնձեցին+, ուժասպառ լինելու աստիճան աշխատեցին, բայց օգուտը չպիտի տեսնեն+։ Եհովայի բորբոքված զայրույթի պատճառով պիտի ամաչեն իրենց ստացած բերքից»։ 14  Այսպես է ասում Եհովան. «Իմ բոլոր չար դրացիներին*+, որոնք դիպչում են իմ Իսրայել ժողովրդին տված ժառանգությանը+, ես արմատախիլ կանեմ իրենց երկրից+ և Հուդայի տունն էլ արմատախիլ կանեմ նրանց միջից+։ 15  Նրանց արմատախիլ անելուց հետո ես նորից կողորմեմ նրանց+ ու ամեն մեկին իր ժառանգական կալվածքը հետ կդարձնեմ և ամեն մեկին՝ իր երկիրը»+։ 16  «Եթե նրանք սովորեն իմ ժողովրդի ճանապարհները և իմ անունով երդվեն+ ու ասեն՝ «կենդանի է Եհովան» (ինչպես որ նրանք իմ ժողովրդին Բահաղով երդում անել սովորեցրին+), այն ժամանակ նրանք կբարգավաճեն իմ ժողովրդի մեջ+։ 17  Իսկ եթե չհնազանդվեն, ես արմատախիլ կանեմ այդ ազգին, արմատախիլ կանեմ ու կկործանեմ»+,– ասում է Եհովան։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «երիկամներից», այսինքն՝ նրանց խոր մտքերից ու զգացմունքներից։
Ակներև. խոսքը հարևան ազգերի մասին է։