Երեմիա 19:1-15

19  Այսպես է ասում Եհովան. «Գնա, կավե մի կուժ վերցրու+ և կանչիր ժողովրդի երեցներից ու ավագ քահանաներից մի քանիսին։  Գնա Հիննոմի որդիների հովիտը+, որ Խեցիների դարպասի մուտքի մոտ է, և այնտեղ ազդարարիր այն խոսքերը, որոնք քեզ կասեմ+։  Նրանց կասես. «Լսեցե՛ք Եհովայի խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ և Երուսաղեմի բնակիչներ+։ Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան+՝ Իսրայելի Աստվածը. «Այս վայրի վրա ես մի այնպիսի աղետ եմ բերելու, որ ով որ լսի, նրա ականջները կզնգան+,  քանի որ նրանք թողեցին ինձ+, այս վայրը անճանաչելի դարձրին+ և այստեղ զոհերի ծուխը վեր հանեցին ուրիշ աստվածների համար, որոնց չէին ճանաչում+ ո՛չ իրենք, ո՛չ իրենց հայրերը և ո՛չ էլ Հուդայի թագավորները։ Այս վայրը նրանք անմեղների արյունով լցրին+։  Բահաղի բարձունքները շինեցին, որ իրենց որդիներին կրակի մեջ ողջակեզ անեին Բահաղի համար+, ինչը ես չէի պատվիրել+, ինչի մասին չէի խոսել, և ինչը մտքովս էլ չէր անցել»»+։  ««Դրա համար օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ այս վայրը այլևս Տոֆեթ+ և Հիննոմի որդու հովիտ+ չի կոչվի, այլ սպանության հովիտ կկոչվի։  Այս վայրում ես կխափանեմ Հուդայի ու Երուսաղեմի խորհուրդը+ և սրով ու իրենց հոգիները փնտրողների ձեռքով կկործանեմ նրանց իրենց թշնամիների առջև+։ Եվ նրանց դիակները երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կերակուր կտամ+։  Այս քաղաքը զարհուրելի տեսարան կդարձնեմ, որին նայելով՝ մարդիկ զարմանքից կսուլեն+։ Այնտեղով ամեն անցնող ապշահար կնայի ու կսուլի՝ տեսնելով նրա վրա հասած բոլոր հարվածները+։  Նրանց պիտի ուտեցնեմ իրենց որդիների ու դուստրերի մարմինները, ամեն մեկը իր մերձավորի մարմինը պիտի ուտի, քանի որ թշնամիները և նրանց հոգիները փնտրողները կպաշարեն նրանց, և նրանք նեղության ու տառապանքի մեջ կլինեն»»+։ 10  Քեզ հետ գնացող մարդկանց աչքի առաջ կուժը կոտրիր 11  ու ասա. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ինչպես որ մի մարդ կոտրում է կավե անոթը, այնպես որ այն այլևս հնարավոր չէ վերականգնել, այդպես էլ ես պիտի կոտրեմ այս ժողովրդին ու այս քաղաքը+։ Եվ Տոֆեթում+ պիտի թաղեն, մինչև որ էլ թաղելու տեղ չմնա»»+։ 12  «Այսպես պիտի վարվեմ այս վայրի հետ,– ասում է Եհովան,– ու նրա բնակիչների հետ, և այս քաղաքը Տոֆեթի+ պես պիտի դարձնեմ։ 13  Երուսաղեմի տները և Հուդայի թագավորների տները Տոֆեթի պես անմաքուր վայր կդառնան+, այսինքն՝ այն տները, որոնց տանիքների վրա զոհերի ծուխն էին վեր հանում երկնքի բոլոր զորքերի համար+, և որտեղ ըմպելիքի ընծաներ էին մատուցում ուրիշ աստվածներին»»+։ 14  Եվ Երեմիան եկավ Տոֆեթից+, ուր Եհովան նրան ուղարկել էր մարգարեանալու, կանգնեց Եհովայի տան գավիթում ու ողջ ժողովրդին ասաց+. 15  «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Այս քաղաքի և նրա մյուս բոլոր քաղաքների վրա պիտի բերեմ այն բոլոր աղետները, որոնց մասին խոսել եմ, որովհետև նրանք համառություն արեցին* և չհնազանդվեցին իմ խոսքին»»+։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «խստացրին իրենց պարանոցը»։