Երեմիա 20:1-18

20  Եմմերի+ որդի Փասուր քահանան, որը նաև Եհովայի տան գլխավոր վերակացուն էր+, լսեց Երեմիային, երբ նա այս խոսքերն էր մարգարեանում։  Փասուրը հարվածեց Երեմիա մարգարեին+ և նրան դրեց կոճղի մեջ+, որը Եհովայի տան մեջ եղող Բենիամինի վերին դարպասի մոտ էր։  Սակայն հաջորդ օրը Փասուրը Երեմիային հանեց կոճղի միջից+, և Երեմիան ասաց նրան. «Եհովան քո անունը ոչ թե Փասուր*, այլ Մագոր-​Միսսաբիբ*+ է դրել+։  Այսպես է ասում Եհովան. «Ես քեզ սարսափ կդարձնեմ անձամբ քեզ և բոլոր քեզ սիրողների համար։ Նրանք իրենց թշնամիների սրով կընկնեն+, և քո աչքերը կտեսնեն դա+։ Ամբողջ Հուդան կմատնեմ Բաբելոնի թագավորի ձեռքը, որը նրանց գերի պիտի տանի Բաբելոն ու սրով պիտի կոտորի նրանց+։  Այս քաղաքի բոլոր պաշարները և նրանց աշխատանքի ողջ արդյունքը, նրա բոլոր թանկարժեք իրերը և Հուդայի թագավորների բոլոր գանձերը նրանց թշնամիների ձեռքը կմատնեմ+։ Նրանք կկողոպտեն դրանք, կվերցնեն ու Բաբելոն կտանեն+։  Եվ դու, Փասո՛ւր, դու և քո տան բոլոր բնակիչները գերի պիտի գնաք Բաբելոն+։ Բաբելոն կգնաս, այնտեղ կմեռնես ու այնտեղ էլ կթաղվես, դու և բոլոր քեզ սիրողները+, որովհետև դու նրանց համար սուտ մարգարեացար»»+։  Դու ինձ խաբեցիր, ո՛վ Եհովա, և ես խաբվեցի։ Դու ինձանից ավելի զորեղ գտնվեցիր և հաղթեցիր+։ Ամբողջ օրը ծիծաղում են ինձ վրա. բոլորի համար ծաղրի առարկա եմ դարձել+։  Հենց որ խոսում եմ, աղաղակում եմ։ Բռնության ու զրկանքի համար եմ աղաղակում+, որովհետև Եհովայի խոսքը ինձ համար ամեն օր նախատինքի ու ծաղրուծանակի պատճառ է դարձել+։  Ես ասացի. «Չեմ հիշատակելու նրան և այլևս նրա անունով չեմ խոսելու»+։ Բայց իմ սրտում նրա խոսքը վառվող կրակի պես դարձավ՝ ոսկորներիս մեջ պահված. ես հոգնեցի իմ մեջ պահելուց ու էլ չկարողացա դիմանալ+։ 10  Շատերի պարսավանքը լսեցի+, ամեն կողմից վախ կար։ «Ամբաստանեք, և մենք էլ կամբաստանենք նրա դեմ»+։ Ամեն ինձ «խաղաղություն» ասողը սպասում է, թե ես երբ պիտի կաղամ+, ու ասում է. «Թերևս նա խաբվի+, և մենք նրան հաղթենք ու նրանից մեր վրեժը լուծենք»։ 11  Բայց Եհովան ինձ հետ էր+ ինչպես ուժեղ և ահարկու մի ռազմիկ+։ Ահա թե ինչու ինձ հալածողները կսայթաքեն ու չեն հաղթի+։ Նրանք խիստ կամաչեն, որովհետև հաջողություն չեն ունենա։ Նրանց նվաստացումը հավերժական կլինի և երբեք չի մոռացվի+։ 12  Բայց դու, ո՛վ Զորքերի Տեր Եհովա, քննում ես արդարին+, տեսնում ես երիկամներն ու սիրտը+։ Թող որ տեսնեմ, թե ինչպես ես վրեժխնդիր լինում նրանցից+, որովհետև իմ դատական գործը քեզ եմ հայտնել+։ 13  Գովերգե՛ք Եհովային, գովաբանե՛ք Եհովային, որովհետև նա աղքատի հոգին ազատեց չարագործների ձեռքից+։ 14  Անիծյալ լինի այն օրը, երբ ես ծնվեցի։ Թող օրհնյալ չլինի այն օրը, երբ իմ մայրը ծնեց ինձ+։ 15  Անիծյալ լինի այն մարդը, որ հորս ավետիք բերեց՝ ասելով. «Դու արու զավակ ես ունեցել»։ Եվ դրանով նրան ուրախացրեց+։ 16  Թող այդ մարդը դառնա այն քաղաքների պես, որոնք Եհովան կործանեց ու չափսոսաց+։ Թող նա առավոտները աղաղակ լսի, իսկ կեսօրին՝ մարտական ազդանշան+։ 17  Ինչո՞ւ նա ինձ չսպանեց իմ մոր արգանդում, որ մայրս ինձ համար գերեզման դառնար, և նրա արգանդը հավիտյան հղի մնար+։ 18  Ինչո՞ւ դուրս եկա արգանդից+. որ ծանր աշխատանք ու վի՞շտ տեսնեմ+, և իմ օրերը ամոթալի վախճա՞ն ունենան+։

Ծանոթագրություններ

Նշ. է «այն, ինչ մնում է շուրջբոլորը»։
Նշ. է «շուրջբոլորը սարսափ»։