Երեմիա 24:1-10
24 Այն բանից հետո, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Հուդայի թագավոր՝ Հովակիմի+ որդի Հեքոնիային+, Հուդայի իշխաններին, արհեստավորներին+ և պաշտպանական կառույցների շինարարներին Երուսաղեմից գերի առավ ու տարավ Բաբելոն+, Եհովան ինձ ցույց տվեց թզով լի երկու զամբյուղ, որ դրված էին Եհովայի տաճարի առաջ։
2 Մի զամբյուղի մեջ շատ լավ թզեր կային, ինչպես վաղահաս թուզն է+, իսկ մյուս զամբյուղի թզերը շատ վատն էին, այնպես որ անկարելի էր դրանք ուտել։
3 Եհովան հարցրեց ինձ. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։ Ես պատասխանեցի. «Թզեր։ Լավ թզերը շատ լավն են, իսկ վատ թզերը շատ վատն են, այնպես որ անկարելի է դրանք ուտել»+։
4 Այդ ժամանակ Եհովայի խոսքը եղավ ինձ.
5 «Այսպես է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Ինչպես այս լավ թզերին, այնպես էլ Հուդայից գերեվարվածներին, որոնց այս տեղից ուղարկում եմ քաղդեացիների երկիրը+, բարեհաճությամբ կնայեմ+։
6 Իմ աչքերը նրանց վրա կուղղեմ ի բարին+ և նրանց հետ կբերեմ այս երկիրը+։ Կշինեմ նրանց և չեմ քանդի։ Կտնկեմ նրանց և արմատախիլ չեմ անի+։
7 Նրանց մի սիրտ կտամ, որպեսզի ճանաչեն ինձ+, որ ես Եհովան եմ, և նրանք իմ ժողովուրդը կլինեն+, իսկ ես՝ նրանց Աստվածը, որովհետև իրենց ամբողջ սրտով դեպի ինձ կդառնան+։
8 Իսկ այն վատ թզերի մասին, որոնք անկարելի է ուտել+, այսպես է ասում Եհովան. «Հուդայի Սեդեկիա+ թագավորին, նրա իշխաններին ու Երուսաղեմի մնացորդին, որ մնալու է այս երկրում+, և Եգիպտոսում բնակվողներին+ այսպես կանեմ.
9 ես այնպիսի աղետ կբերեմ նրանց վրա, որ երկրի բոլոր թագավորությունները կսարսափեն+։ Նրանց նախատինքի կմատնեմ և առած կդարձնեմ, ծաղրի+ ու անեծքի+ առարկա՝ այն բոլոր վայրերում, ուր կքշեմ նրանց+։
10 Սուր+, սով+ և համաճարակ+ կուղարկեմ նրանց վրա, մինչև որ բնաջինջ լինեն այն երկրի երեսից, որը նրանց ու նրանց հայրերին եմ տվել»»»+։