Երեմիա 26:1-24
26 Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի+ թագավորական իշխանության սկզբում Եհովայի կողմից այս խոսքը եղավ.
2 «Այսպես է ասում Եհովան. «Կանգնիր Եհովայի տան գավիթում+ և Հուդայի այն բոլոր քաղաքների մասին, որ գալիս են Եհովայի տանը խոնարհվելու, հայտնիր այն բոլոր խոսքերը, որ կպատվիրեմ քեզ նրանց ասել+։ Մի խոսք անգամ չպակասեցնես+։
3 Գուցե նրանք լսեն և հետ դառնան՝ ամեն մեկն իր չար ճանապարհից+, և այդ ժամանակ ես կափսոսամ, որ մտադրվել եմ նրանց վրա աղետ բերել իրենց չար գործերի համար+։
4 Նրանց ասա. «Այսպես է ասում Եհովան. «Եթե ինձ չլսեք և իմ օրենքի մեջ չքայլեք+, որը ես դրել եմ ձեր առաջ+,
5 և չլսեք իմ ծառաների՝ մարգարեների խոսքերը, որոնց ես ուղարկում եմ ձեզ մոտ, կանուխ վեր եմ կենում և ուղարկում, որոնց, սակայն, դուք չեք լսում+,
6 ապա ես էլ այս տունը Սելովի պես կանեմ+ և այս քաղաքը երկրի բոլոր ազգերի համար անեծքի առարկա կդարձնեմ»»»»+։
7 Եվ քահանաները, մարգարեներն ու ողջ ժողովուրդը լսեցին Երեմիային, երբ նա այս խոսքերն էր ասում Եհովայի տան մեջ+։
8 Երբ Երեմիան ավարտեց այն խոսքերը, որ Եհովան պատվիրել էր նրան ժողովրդին ասելու, քահանաները, մարգարեներն ու ողջ ժողովուրդը բռնեցին նրան ու ասացին. «Դու անպատճառ պիտի մեռնես+։
9 Ինչո՞ւ Եհովայի անունով մարգարեացար ու ասացիր. «Այս տունը Սելովի+ պես պիտի լինի, և այս քաղաքը պիտի ամայանա ու անբնակ դառնա»»։ Եվ ամբողջ ժողովուրդը Եհովայի տան մեջ Երեմիայի շուրջը հավաքվեց։
10 Երբ Հուդայի իշխանները լսեցին այս խոսքերը, թագավորի տնից եկան Եհովայի տուն+ և նստեցին Եհովայի տան նոր դռների մուտքի մոտ+։
11 Քահանաներն ու մարգարեները իշխաններին ու ամբողջ ժողովրդին ասացին. «Հարկավոր է այս մարդուն մահվան դատապարտել+, որովհետև նա այս քաղաքի դեմ մարգարեացավ, ինչպես որ դուք ձեր ականջներով լսեցիք»+։
12 Երեմիան ասաց բոլոր իշխաններին ու ժողովրդին. «Եհովան է ուղարկել ինձ՝ այս տան և այս քաղաքի մասին մարգարեանալու այն բոլոր խոսքերը, որ դուք լսեցիք+։
13 Ուրեմն բարի դարձրեք ձեր ճանապարհներն ու գործերը+, ականջ դրեք ձեր Աստված Եհովայի ձայնին, և Եհովան կափսոսա այն բանի համար, որ մտադրվել է աղետ բերել ձեզ վրա+։
14 Իսկ ինչ վերաբերում է ինձ, ահա ես ձեր ձեռքում եմ+։ Վարվեք ինձ հետ, ինչպես որ հաճելի և ճիշտ է ձեր աչքին+։
15 Սակայն լավ իմացեք, որ եթե ինձ սպանեք, ձեզ վրա, այս քաղաքի և նրա բնակիչների վրա անմեղ արյուն կթափեք+, որովհետև իրականում Եհովան է ինձ ուղարկել ձեզ մոտ, որ ասեմ այս բոլոր խոսքերը»+։
16 Այդ ժամանակ իշխաններն+ ու ամբողջ ժողովուրդը քահանաներին ու մարգարեներին ասացին. «Այս մարդուն պետք չէ մահվան դատապարտել+, որովհետև նա մեր Աստված Եհովայի անունով խոսեց մեզ հետ»+։
17 Երկրի երեցներից մի քանիսն էլ վեր կացան ու հավաքված ողջ ժողովրդին ասացին+.
18 «Հուդայի Եզեկիա+ թագավորի օրերում մորստացի+ Միքիան+ մարգարեացավ և ասաց Հուդայի ողջ ժողովրդին. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Սիոնը արտի պես պիտի հերկվի+, Երուսաղեմը ավերակների կույտ պիտի դառնա+, իսկ այս Տան սարը անտառապատ բարձունքի պես պիտի լինի»»+։
19 Արդյո՞ք Հուդայի Եզեկիա թագավորն ու ամբողջ Հուդան մահվան մատնեցին նրան։ Չէ՞ որ նա վախեցավ Եհովայից ու Եհովայի հավանությունը փնտրեց*+, և Եհովան ափսոսաց, որ մտադրվել էր նրանց վրա աղետ բերել+։ Ուստի այդպես վարվելով՝ մենք մեծ աղետ կբերենք մեր հոգիների վրա+։
20 Մի մարդ էլ կար, որ մարգարեանում էր Եհովայի անունով՝ Սեմայիայի որդի Ուրիան, որ Կարիաթարիմից էր+։ Նա մարգարեանում էր այս քաղաքի դեմ և այս երկրի դեմ Երեմիայի բոլոր խոսքերի պես։
21 Երբ Հովակիմ թագավորը+, նրա բոլոր զորեղ ռազմիկներն ու բոլոր իշխանները լսեցին նրա խոսքերը, թագավորը սկսեց հնար փնտրել, թե ինչպես նրան սպանի+։ Լսելով այդ մասին՝ Ուրիան վախեցավ+ ու փախավ գնաց Եգիպտոս։
22 Բայց Հովակիմ թագավորը մարդիկ ուղարկեց Եգիպտոս՝ Աքբորի+ որդի Ելնաթանին ու նրա հետ նաև մի քանի մարդկանց։
23 Նրանք Ուրիային բերեցին Եգիպտոսից ու տարան Հովակիմ թագավորի մոտ, որը սրով սպանեց նրան+ ու նրա մարմինը գցեց հասարակ ժողովրդի որդիների գերեզմանոցը»։
24 Բացի դրանից, Սաֆանի+ որդի Աքիկամի+ ձեռքը Երեմիայի հետ էր, որ չլինի թե նա ժողովրդի ձեռքը մատնվեր, ու նրան սպանեին+։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «երեսը փափկացրեց»։