Երեմիա 27:1-22

27  Հուդայի թագավոր՝ Հովսիայի+ որդի Հովակիմի* թագավորության սկզբում Եհովայից այս խոսքը եղավ Երեմիային.  «Այսպես է ասում ինձ Եհովան. «Քեզ համար կապեր ու լուծեր պատրաստիր+ և դրանք պարանոցիդ վրա դիր+։  Ապա ուղարկիր դրանք Եդոմի+ թագավորին, Մովաբի+ թագավորին, Ամմոնի+ որդիների թագավորին, Տյուրոսի+ թագավորին, Սիդոնի+ թագավորին այն պատգամաբերների միջոցով, որոնք գալու են Երուսաղեմ Հուդայի թագավոր Սեդեկիայի մոտ։  Նրանց պատվիրիր, որ իրենց տերերին հայտնեն. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը+. ձեր տերերին այսպես ասացեք.  «Իմ մեծ զորությամբ+ և մեկնած բազկով+ ես ստեղծեցի երկիրը+, մարդկանց+ ու երկրի վրա եղող կենդանիներին+ և տվեցի նրան, ում որ կամեցա+։  Եվ հիմա այս բոլոր երկրները ես տվել եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի+՝ իմ ծառայի+ ձեռքը. նրան եմ տվել նույնիսկ դաշտի գազաններին, որ նրան ծառայեն+։  Բոլոր ազգերը պիտի նրան ծառայեն+, նաև նրա որդուն ու թոռանը, մինչև որ իր երկրի ժամանակն էլ գա+, և շատ ազգեր ու մեծ թագավորներ իրենց կծառայեցնեն նրան»+։  «Իսկ այն ազգը և թագավորությունը, որ չի ծառայի նրան՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին, և իր պարանոցը չի դնի Բաբելոնի թագավորի լծի տակ, այդ ազգին ես սրով+, սովով+ ու համաճարակով+ պիտի պատժեմ,– ասում է Եհովան,– մինչև որ նրա ձեռքով ոչնչացնեմ այդ ազգին»+։  «Դուք մի՛ լսեք ձեր մարգարեներին+, գուշակություն անողներին, երազատեսներին+, մոգությամբ զբաղվողներին ու կախարդներին+, որոնք ասում են ձեզ՝ «Բաբելոնի թագավորին չենք ծառայելու»+, 10  որովհետև նրանք ձեզ համար սուտ մարգարեություն են անում, որպեսզի հեռացնեն ձեզ ձեր երկրից։ Ես ցրիվ կտամ ձեզ, և դուք կկորչեք+։ 11  Իսկ այն ազգին, որն իր պարանոցը Բաբելոնի թագավորի լծի տակ կդնի ու նրան կծառայի, ես հանգիստ կթողնեմ իր երկրում,– ասում է Եհովան,– նա կմշակի այն ու կբնակվի այնտեղ»»»»+։ 12  Եվ Հուդայի թագավոր Սեդեկիային+ այս բոլոր խոսքերն ասացի+. «Ձեր պարանոցները Բաբելոնի լծի տակ դրեք, ծառայեք նրան ու նրա ժողովրդին և ողջ կմնաք+։ 13  Ինչո՞ւ դու և քո ժողովուրդը սրից+, սովից+ ու համաճարակից+ մեռնեք, ինչպես որ Եհովան ասաց այն ազգի համար, որը չի ծառայի Բաբելոնի թագավորին։ 14  Մի՛ լսեք այն մարգարեների խոսքերին, որոնք ձեզ ասում են, թե՝ «դուք չեք ծառայելու Բաբելոնի թագավորին»+, որովհետև նրանք ձեզ համար սուտ մարգարեություն են անում+։ 15  «Ես նրանց չեմ ուղարկել,– ասում է Եհովան,– բայց նրանք իմ անունով սուտ մարգարեություն են անում, որպեսզի ձեզ ցրիվ տամ+, և որպեսզի դուք կործանվեք+, դուք և այն մարգարեները, որոնք ձեզ համար մարգարեանում են»»+։ 16  Իսկ քահանաներին ու այս ողջ ժողովրդին ասացի. «Այսպես է ասում Եհովան. «Մի՛ լսեք ձեր մարգարեների խոսքերին, որոնք ձեզ համար մարգարեություն են անում՝ ասելով՝ «Եհովայի տան պատկանելիքները շուտով Բաբելոնից հետ պիտի բերվեն»+, քանի որ նրանք ձեզ համար սուտ են մարգարեանում+։ 17  Մի՛ լսեք նրանց։ Բաբելոնի թագավորին ծառայեք և ողջ կմնաք+։ Ինչո՞ւ այս քաղաքը ամայի վայր դառնա+։ 18  Բայց եթե նրանք մարգարեներ են և եթե նրանց մոտ Եհովայի խոսքը կա, ապա թող Զորքերի Տեր Եհովային աղերսեն+, որպեսզի այն իրերը, որոնք մնացել են Եհովայի տանը, Հուդայի թագավորի տանը և Երուսաղեմում, Բաբելոն չտարվեն»։ 19  Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան սյուների+, ծովի+, սայլերի+ և մյուս իրերի մասին, որ դեռ մնացել են այս քաղաքում+, 20  որոնք Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը իր հետ չտարավ, երբ Հուդայի թագավոր՝ Հովակիմի որդի Հեքոնիային+ և Հուդայի ու Երուսաղեմի բոլոր իշխանավորներին Երուսաղեմից գերի էր տանում Բաբելոն+. 21  ահա այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, Եհովայի տանը, Հուդայի տանը և Երուսաղեմում մնացած իրերի մասին+. 22  «Դրանք Բաբելոն կտարվեն+ և այնտեղ կմնան մինչև այն օրը, երբ ուշադրություն դարձնեմ դրանց+,– ասում է Եհովան։– Դրանք կհանեմ ու կվերադարձնեմ այստեղ»»+։

Ծանոթագրություններ

MTVg-ում, Sy-ում, Արաբական ձեռագրում և երեք եբր. ձեռագրերում՝ «Սեդեկիա»։