Երեմիա 29:1-32
29 Սրանք են այն նամակի խոսքերը, որ Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց գերեվարված ժողովրդի մեջ մնացած երեցներին, նաև քահանաներին, մարգարեներին ու ամբողջ ժողովրդին, որոնց Նաբուգոդոնոսորը Երուսաղեմից գերի էր տարել Բաբելոն+
2 այն բանից հետո, երբ Հեքոնիա+ թագավորը, մայր թագուհին+, պալատականները, Հուդայի և Երուսաղեմի իշխանները+, արհեստավորներն ու պաշտպանական կառույցների շինարարները+ դուրս եկան Երուսաղեմից։
3 Նամակն ուղարկվեց Սաֆանի+ որդի Ելասայի և Քեղկիայի որդի Գամարիայի ձեռքով, որոնց Հուդայի Սեդեկիա+ թագավորը Բաբելոն ուղարկեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ։ Նամակում ասվում էր.
4 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, բոլոր գերիներին, որոնց նա Երուսաղեմից գերեվարել տվեց+ Բաբելոն.
5 «Տներ կառուցեք ու բնակվեք դրանց մեջ, այգիներ տնկեք ու կերեք դրանց պտուղները+։
6 Կին առեք և որդիներ ու աղջիկներ ունեցեք+, ձեր որդիների համար կին առեք և ձեր դուստրերին մարդու տվեք, որպեսզի նրանք էլ որդիներ ու աղջիկներ ծնեն։ Շատացեք այնտեղ և մի՛ քչացեք։
7 Խաղաղություն փնտրեք այն քաղաքի համար, ուր ձեզ գերության ուղարկեցի, և նրա համար Եհովային աղոթեք, որովհետև եթե նրանում խաղաղություն լինի, ձեզ համար ևս խաղաղություն կլինի+։
8 Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Թույլ մի՛ տվեք, որ ձեր մեջ եղող մարգարեներն ու ձեր գուշակները խաբեն ձեզ+, և ուշադրություն մի՛ դարձրեք նրանց երազներին, որ տեսնում են+,
9 որովհետև «նրանք իմ անունով սուտ մարգարեություն են անում ձեզ համար։ Ես նրանց չեմ ուղարկել»+,– ասում է Եհովան»»»։
10 «Այսպես է ասում Եհովան. «Երբ Բաբելոնում յոթանասուն տարին լրանա, ես ուշադրություն կդարձնեմ ձեզ+ և կհաստատեմ ձեր մասին իմ բարի խոսքերը՝ ձեզ այս վայրը վերադարձնելով»+։
11 «Ես գիտեմ, թե ինչ եմ մտադրել ձեզ համար+,– ասում է Եհովան։– Խաղաղություն եմ մտադրել և ոչ աղետ+, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ+։
12 Եվ դուք կկանչեք ինձ, կգաք ու կաղոթեք ինձ, ու ես կլսեմ ձեզ»+։
13 «Կփնտրեք ինձ ու կգտնեք+, որովհետև ձեր ամբողջ սրտով եք ինձ փնտրելու+։
14 Եվ ես թույլ կտամ, որ գտնեք ինձ+,– ասում է Եհովան։– Կհավաքեմ ձեզ՝ գերիներիդ, կհավաքեմ բոլոր ազգերից ու այն բոլոր վայրերից, ուր ցրել եմ ձեզ+,– ասում է Եհովան։– Եվ ես հետ կդարձնեմ ձեզ այն տեղը, որտեղից որ գերեվարել տվեցի»+։
15 Բայց դուք ասում եք, թե՝ «Եհովան մեզ համար մարգարեներ է կարգել Բաբելոնում»։
16 Այսպես է ասում Եհովան թագավորին, որ նստում է Դավթի գահին+, ողջ ժողովրդին, որ բնակվում է այս քաղաքում, և ձեր եղբայրներին, որոնք ձեզ հետ գերության չգնացին+.
17 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ահա ես նրանց դեմ սուր+, սով+ և համաճարակ+ եմ ուղարկում։ Նրանց փտած թզերի պես պիտի անեմ, որոնք անկարելի է ուտել»»+։
18 «Նրանց պիտի հալածեմ սրով, սովով ու համաճարակով, և իմանալով նրանց մասին՝ երկրի բոլոր թագավորությունները սարսափահար կլինեն+, նրանց անեծքի, զարմանքի, սուլելու և նախատինքի առարկա պիտի դարձնեմ այն բոլոր ազգերի մեջ, ուր նրանց ցիրուցան կանեմ+,
19 որովհետև չլսեցին իմ խոսքերը,– ասում է Եհովան,– երբ նրանց մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին, կանուխ վեր էի կենում և ուղարկում նրանց»+։
«Բայց դուք չլսեցիք»+,– ասում է Եհովան։
20 Իսկ դուք, բոլոր գերինե՛րդ+, որոնց Երուսաղեմից Բաբելոն ուղարկեցի+, լսեցե՛ք Եհովայի խոսքը։
21 Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, Կոլայիայի որդի Աքաաբի և Մաասիայի որդի Սեդեկիայի մասին, որոնք իմ անունով ձեզ համար սուտ են մարգարեանում+. «Ահա ես նրանց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը պիտի մատնեմ, և նա ձեր աչքերի առաջ պիտի սպանի նրանց+։
22 Եվ նրանցից հետո Բաբելոնում եղող Հուդայի բոլոր գերիների մեջ այս անեծքը կգործածվի՝ «թող Եհովան քեզ այնպես անի, ինչպես արեց Սեդեկիային ու Աքաաբին+, որոնց Բաբելոնի թագավորը կրակի մեջ խորովեց»+,
23 որովհետև նրանք անմիտների պես վարվեցին Իսրայելում+, շնություն էին գործում իրենց ընկերների կանանց հետ+ և իմ անունով սուտ էին խոսում, ինչը նրանց չէի պատվիրել+։
«Բայց ես գիտեմ ու վկա եմ»+,– ասում է Եհովան»»։
24 Իսկ նեհելամացի Սեմայիային+ ասա.
25 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Քո անունից դու Երուսաղեմում եղող ողջ ժողովրդին, Մաասիայի որդի Սոփոնիա+ քահանային և բոլոր քահանաներին նամակներ ես ուղարկել+ այսպիսի խոսքերով.
26 «Եհովան քեզ քահանա է նշանակել Հովիադա քահանայի փոխարեն, որպեսզի դու Եհովայի տան մեջ ավագ վերակացու լինես+ ամեն խելացնոր+ մարդու վրա և ամեն մեկի վրա, ով իրեն մարգարեի պես է պահում, և որպեսզի նրան կոճղերի* մեջ դնես+։
27 Ուրեմն ինչո՞ւ դու անաթոթցի Երեմիային+ չհանդիմանեցիր այն բանի համար, որ ձեզ մոտ իրեն մարգարեի պես է պահում+։
28 Եվ հիմա նա մեզ նամակ է ուղարկել Բաբելոն՝ ասելով, թե՝ «դա երկար է տևելու. տներ շինեք ու բնակվեք, այգիներ տնկեք ու կերեք դրանց պտուղը+...»»»»։
29 Սոփոնիա+ քահանան այս նամակը կարդաց Երեմիա մարգարեին։
30 Այդ ժամանակ Եհովայի խոսքը եղավ Երեմիային.
31 «Լուր ուղարկիր ողջ գերի ժողովրդին+ ու ասա. «Այսպես է ասում Եհովան նեհելամացի Սեմայիայի մասին. «Քանի որ Սեմայիան ձեզ համար մարգարեացավ, թեպետ ես նրան չեմ ուղարկել, և փորձեց ստիպել ձեզ ստի հավատալ+,
32 դրա համար էլ այսպես է ասում Եհովան. «Ես նեհելամացի Սեմայիային+ և նրա սերնդին պիտի պատժեմ»+։
«Այս ժողովրդի մեջ ապրող սերունդ նա չի ունենա+ և չի տեսնի այն բարությունը, որ անելու եմ իմ ժողովրդին+,– ասում է Եհովան,– որովհետև իր խոսքերով նա ապստամբեց Եհովայի դեմ»»»»+։
Ծանոթագրություններ
^ Եբր. տեքստում օգտագ. է երկու բառ, որոնցից մեկը հվնբր նշ. է «կոճղ ոտքերի համար», իսկ մյուսը՝ «կոճղ ձեռքերի ու վզի համար»։