Երեմիա 3:1-25

3  Ասում են. «Եթե մարդ արձակի իր կնոջը, և կինը նրա մոտից գնա ու մեկ ուրիշի կինը դառնա, արդյոք կարո՞ղ է նա դրանից հետո վերադառնալ այդ կնոջ մոտ»+։ Մի՞թե այդ երկիրը չի պղծվել+։ «Դու շատերի հետ ես պոռնկություն արել+, արդյոք կարո՞ղ ես ինձ մոտ վերադառնալ+,– ասում է Եհովան։–  Բարձրացրու աչքերդ դեպի ճանապարհներն ու նայիր+։ Որտեղ ասես, որ քեզ չեն բռնաբարել+։ Ճանապարհների մոտ նստել էիր ու նրանց էիր սպասում, ինչպես արաբացին անապատում+, և դեռ շարունակում ես երկիրը պղծել քո մարմնավաճառությամբ ու չար գործերով+։  Այդ պատճառով էլ հորդառատ անձրևները խափանվել են+, և նույնիսկ գարնանային անձրև չի գալիս+։ Քո ճակատը մարմնավաճառ կնոջ ճակատի պես է դարձել, և դու չես ուզում քեզ նվաստացած զգալ+։  Իսկ հիմա կանչում ես ինձ՝ ասելով. «Հա՛յր իմ+, դո՛ւ ես իմ երիտասարդության մտերիմ ընկերը+։  Մի՞թե դու ընդմիշտ բարկացած պիտի մնաս ու հավիտյան նայես մեր մեղքերին»+։ Այդպես ես ասում ու շարունակում ես չար գործեր անել և առաջադիմել դրանցում»+։  Հովսիա թագավորի+ օրերում Եհովան ասաց ինձ. ««Տեսա՞ր, թե անհավատարիմ Իսրայելն ինչ է անում+։ Գնում է ամեն բարձր լեռան վրա+ ու ամեն սաղարթախիտ ծառի+ տակ, որ մարմնավաճառություն անի այնտեղ+։  Եվ այն բանից հետո, երբ նա արեց այս ամենը, ես ասացի նրան, որ ինձ մոտ դառնա, բայց նա հետ չդարձավ+։ Իսկ Հուդան նայում էր, թե ինչ է անում իր ուխտադրուժ քույրը+։  Երբ դա տեսա, անհավատարիմ Իսրայելին շնություն գործելու պատճառով արձակեցի+ ու նրան բաժանման վկայական տվեցի+։ Մինչդեռ նրա ուխտադրուժ քույրը՝ Հուդան, ոչ միայն չվախեցավ, այլև ինքն էլ գնաց ու սկսեց մարմնավաճառությամբ զբաղվել+։  Նա մարմնավաճառությամբ զբաղվեց իր թեթևամտության պատճառով և պղծեց երկիրը+՝ շնություն գործելով քարերի ու ծառերի հետ+։ 10  Եվ չնայած այդ ամենին, նրա ուխտադրուժ քույր Հուդան հետ չդարձավ ինձ մոտ իր ամբողջ սրտով+, այլ կեղծավորությամբ հետ դարձավ»+,– ասում է Եհովան»։ 11  Եվ Եհովան ասաց ինձ. «Անհավատարիմ Իսրայելը ցույց տվեց, որ իր հոգին ավելի արդար է, քան ուխտադրուժ Հուդայինը+։ 12  Գնա, այս խոսքերը հռչակիր հյուսիսին+ ու ասա. ««Հե՛տ դարձիր, ո՛վ դավաճան Իսրայել,– ասում է Եհովան+։ – Ձեզ վրա զայրույթով չեմ նայի+, որովհետև ես նվիրված եմ+,– ասում է Եհովան։ – Ես հավիտյան բարկացած չեմ մնա+։ 13  Միայն թե ուշադրություն դարձրու քո մեղքին. չէ՞ որ Եհովայի՝ քո Աստծու դեմ ես անօրենություն գործել+։ Եվ ամեն մի սաղարթախիտ ծառի տակ+ քո ճանապարհները դեպի օտարականները տարածեցիր+, իսկ իմ ձայնին չլսեցիր»,– ասում է Եհովան»»։ 14  «Հե՛տ դարձեք, դավաճա՛ն որդիներ+,– ասում է Եհովան։– Ես ձեր ամուսինն ու տերը դարձա+, և ես կվերցնեմ ձեզ՝ ամեն քաղաքից մի հոգի, և ամեն տոհմից՝ երկու հոգի, ու ձեզ Սիոն կբերեմ+։ 15  Ձեզ իմ սրտով հովիվներ կտամ+, և նրանք ձեզ իմացությամբ ու հասկացողությամբ կսնեն+։ 16  Եվ երբ այն օրերին երկրի վրա բազմանաք ու շատանաք,– ասում է Եհովան+,– այլևս չեն ասի. «Եհովայի ուխտի տապանակը»+։ Այն արդեն ոչ մեկի միտքը չի գա, չեն հիշի+, չեն ցանկանա ու այլևս չեն շինի։ 17  Այն օրերին Երուսաղեմը Եհովայի գահը կկոչեն+, և բոլոր ազգերը նրա մոտ կհավաքվեն+, որպեսզի Եհովայի անունը փառաբանեն Երուսաղեմում+։ Նրանք այլևս չեն գնա իրենց չար սրտի կամակորության հետևից»+։ 18  «Այդ օրերին նրանք՝ Հուդայի տունը Իսրայելի տան հետ+, կգնան և հյուսիսի երկրից միասին+ դուրս կգան ու կմտնեն այն երկիրը, որը որպես ժառանգություն եմ տվել ձեր հայրերին+։ 19  Ես ասացի. «Ի՜նչ ուրախությամբ քեզ կդնեի որդիների մեջ և քեզ կտայի ցանկալի երկիրը+՝ ժառանգությունը, որը շատ ազգերի հիացմունքի առարկան է»։ Եվ ավելացրի. «Ինձ «հա՛յր իմ»+ պիտի կանչեք և ինձ հետևելուց չպիտի դադարեք»։ 20  «Իրավամբ, ինչպես մի դավաճան կին, որ լքել է իր ընկերոջը+, դուք էլ ինձ հետ դավաճանի պես վարվեցիք, ո՜վ Իսրայելի տուն»+,– ասում է Եհովան»։ 21  Ճանապարհների վրա մի ձայն է լսվում, Իսրայելի որդիների լացի ու աղաչանքի ձայնը, որովհետև նրանք ծռեցին իրենց ճանապարհը+ և մոռացան իրենց Աստծուն՝ Եհովային+։ 22  «Հե՛տ դարձեք, դավաճա՛ն որդիներ+։ Ես կբուժեմ ձեր դավաճանությունը»+։ «Ահա մենք քեզ մոտ ենք եկել, որովհետև դու ես մեր Աստվածը, ո՛վ Եհովա+։ 23  Արդարև, բլուրներն ու սարերի վրայի աղմուկը+ ստություն են+։ Հիրավի, Եհովայի՝ մեր Աստծու մեջ է Իսրայելի փրկությունը+։ 24  Ամոթալի աստվածը+ կերավ մեր մանկությունից ի վեր մեր հայրերի վաստակածը՝ նրանց հոտերն ու նախիրները, նրանց որդիներին ու դուստրերին։ 25  Մենք պառկում ենք մեր ամոթի մեջ+, և մեր ստորացումը ծածկում է մեզ+, որովհետև մեր Աստված Եհովայի դեմ մեղք գործեցինք+, մենք և մեր հայրերը՝ մեր մանկությունից ի վեր մինչև այսօր+, և չհնազանդվեցինք մեր Աստված Եհովայի ձայնին»+։

Ծանոթագրություններ