Երեմիա 36:1-32

36  Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի+ չորրորդ տարում Եհովայի կողմից այս խոսքը եղավ Երեմիային.  «Քեզ համար մի փաթույթ+ վերցրու և նրա մեջ գրիր այն բոլոր խոսքերը+, որ ասել եմ քեզ Իսրայելի, Հուդայի+ և բոլոր ազգերի մասին+՝ սկսած այն օրից, երբ Հովսիայի օրերից մինչև օրս խոսեցի քեզ հետ+։  Թերևս Հուդայի տան մարդիկ, լսելով այն բոլոր աղետների մասին, որ մտադրվել եմ բերել նրանց վրա+, հետ դառնան՝ յուրաքանչյուրն իր չար ճանապարհից+, և ես ներեմ նրանց անօրենությունն ու մեղքը»+։  Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին+, որպեսզի Բարուքը փաթույթի մեջ գրի առնի Երեմիայի բերանից դուրս եկած այն բոլոր խոսքերը+, որ Եհովան ասել էր նրան։  Դրանից հետո Երեմիան պատվիրեց Բարուքին ու ասաց. «Ինձ արգելել են Եհովայի տուն մտնել+։  Դրա համար էլ դու գնա ու այս գրքից բարձրաձայն կարդա Եհովայի խոսքերը, որ գրի առար իմ խոսքերի համաձայն+, Եհովայի տան մեջ ծոմապահության+ օրը բարձրաձայն կարդա ժողովրդի համար+, նաև իրենց քաղաքներից եկած Հուդայի բոլոր բնակիչների համար։  Թերևս նրանք աղոթեն Եհովային ու նրա բարեհաճությունը խնդրեն+, և ամեն մեկը հետ դառնա իր չար ճանապարհից+, որովհետև սաստիկ է այն բարկությունն ու զայրույթը, որոնց մասին Եհովան խոսել է այս ժողովրդի դեմ»+։  Ներիայի որդի Բարուքը+ ամեն ինչ արեց այնպես, ինչպես Երեմիա մարգարեն նրան պատվիրել էր. Եհովայի տան մեջ+ գրքից բարձրաձայն կարդաց+ Եհովայի խոսքերը։  Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի+ հինգերորդ տարում՝ իններորդ ամսին+, Երուսաղեմի բոլոր բնակիչները և ողջ ժողովուրդը, որ Հուդայի քաղաքներից Երուսաղեմ էր եկել, Եհովայի առաջ ծոմ հայտարարեցին+։ 10  Եվ Բարուքը Եհովայի տան մեջ՝ Սաֆան+ գրագրի+ որդի Գամարիայի+ ճաշասենյակում+, որ վերևի գավիթում է, Եհովայի տան նոր դարպասի մուտքի մոտ+ ողջ ժողովրդի համար գրքից սկսեց կարդալ Երեմիայի խոսքերը։ 11  Երբ Սաֆանի+ որդի Գամարիայի որդի Միքիան լսեց գրքից ընթերցված Եհովայի բոլոր խոսքերը, 12  իջավ թագավորի տուն՝ քարտուղարի ճաշասենյակը, ուր նստած էին բոլոր իշխանները. Ելիսամա+ քարտուղարը, Սեմայիայի որդի Դալայիան+, Աքբորի+ որդի Ելնաթանը+, Սաֆանի+ որդի Գամարիան+, Հանանիայի որդի Սեդեկիան և մյուս բոլոր իշխանները։ 13  Միքիան+ հայտնեց նրանց այն բոլոր խոսքերը, որ լսել էր, երբ Բարուքը ժողովրդի համար ընթերցում էր գրքից+։ 14  Այդ ժամանակ բոլոր իշխանները Բարուքի+ մոտ ուղարկեցին Քուսիի որդի Սելեմիայի որդի Նաթանիայի որդի Հուդիին+՝ ասելով. «Այն գիրքը, որ ընթերցում էիր ժողովրդի համար, ձեռքդ առ ու եկ»։ Ուստի Ներիայի որդի Բարուքը գիրքը ձեռքն առավ ու գնաց նրանց մոտ+։ 15  Նրանք ասացին նրան. «Խնդրում ենք, նստիր և կարդա մեզ համար»։ Բարուքն+ էլ կարդաց նրանց համար։ 16  Երբ նրանք լսեցին այդ բոլոր խոսքերը, վախեցած իրար նայեցին ու ասացին Բարուքին. «Այս բոլոր խոսքերը անպատճառ թագավորին պիտի պատմենք»+։ 17  Եվ Բարուքին հարցրին. «Ասա մեզ, խնդրում ենք, ինչպե՞ս գրեցիր այս ամենը՝ ըստ նրա խոսքերի»+։ 18  Բարուքն էլ պատասխանեց. «Այս բոլոր խոսքերը նա ինձ իր բերանով ասաց, և ես թանաքով գրեցի այս գրքի մեջ»+։ 19  Իշխանները Բարուքին ասացին. «Դու և Երեմիան գնացեք թաքնվեք, և թող ոչ ոք չիմանա, թե որտեղ եք»+։ 20  Դրանից հետո նրանք եկան թագավորի մոտ՝ գավիթ+, իսկ գիրքը պահ տվեցին Ելիսամա+ քարտուղարի ճաշասենյակում+։ Այս բոլոր խոսքերը նրանք պատմեցին թագավորին։ 21  Թագավորը Հուդիին+ ուղարկեց գիրքը բերելու։ Նա էլ Ելիսամա+ քարտուղարի+ ճաշասենյակից գիրքը բերեց ու սկսեց կարդալ թագավորի և նրա կողքին կանգնած բոլոր իշխանների համար։ 22  Թագավորը նստած էր ձմեռային տանը+։ Իններորդ ամիսն էր+, և նրա առաջ վառվող կրակարան+ կար։ 23  Եվ երբ Հուդին ընթերցում էր երեք կամ չորս սյունակ, թագավորը դրանք կտրում էր քարտուղարի դանակով և կրակարանի կրակի մեջ էր գցում, մինչև որ ամբողջ գիրքը կրակարանի կրակի մեջ հայտնվեց+։ 24  Նրանք չվախեցան+. ո՛չ թագավորը, ո՛չ էլ նրա ծառաները, ովքեր լսում էին այդ խոսքերը, և իրենց հանդերձները չպատռեցին+։ 25  Եվ թեպետ Ելնաթանը+, Դալայիան+ ու Գամարիան+ աղաչեցին թագավորին, որ գիրքը չայրի, բայց նա չլսեց նրանց+։ 26  Դեռ ավելին, թագավորը հրաման տվեց Հերամելին՝ թագավորի որդուն, ինչպես նաև Եզրիելի որդի Սարայիային ու Աբդեելի որդի Սելեմիային, որ բռնեն Բարուք քարտուղարին և Երեմիա մարգարեին+։ Սակայն Եհովան թաքցրեց նրանց+։ 27  Այն բանից հետո, երբ թագավորը այրեց այն գիրքը, որի մեջ Բարուքը+ գրի էր առել Երեմիայի բերանից դուրս եկած խոսքերը+, Եհովայի խոսքը եղավ Երեմիային. 28  «Նորից մի ուրիշ փաթույթ վերցրու և նրա մեջ գրիր բոլոր այն խոսքերը, որ կային առաջին գրքում, որը Հուդայի Հովակիմ թագավորն այրեց+։ 29  Իսկ Հուդայի Հովակիմ թագավորին ասա. «Այսպես է ասում Եհովան. «Դու այն գիրքը այրեցիր+՝ ասելով՝ «ինչո՞ւ ես նրա մեջ գրել+. «Բաբելոնի թագավորը անպատճառ պիտի գա ու ավերի այս երկիրը և այն պիտի զրկի մարդուց և անասունից»»+։ 30  Դրա համար էլ այսպես է ասում Եհովան Հուդայի Հովակիմ թագավորի մասին. «Նա Դավթի գահի վրա նստող մարդ չի ունենա+, իսկ նրա դիակը դեն կգցվի+ ու ընկած կմնա ցերեկվա շոգին և գիշերվա ցրտին։ 31  Ես հաշվեհարդար կտեսնեմ նրա հետ+, նրա սերնդի, նրա ծառաների հետ իրենց անօրենության պատճառով+ և նրանց վրա, Երուսաղեմի բոլոր բնակիչների և Հուդայի բոլոր մարդկանց վրա կբերեմ այն բոլոր աղետները, որոնց մասին խոսել եմ+, բայց նրանք չլսեցին»»»»+։ 32  Եվ Երեմիան մեկ ուրիշ փաթույթ վերցրեց ու տվեց Ներիայի որդի Բարուք քարտուղարին+։ Նա էլ, ըստ Երեմիայի խոսքերի+, նրա մեջ գրի առավ այն գրքի բոլոր խոսքերը, որը Հուդայի Հովակիմ թագավորը կրակի մեջ այրել էր+։ Այնտեղ դրանց նման ուրիշ շատ խոսքեր էլ ավելացվեցին։

Ծանոթագրություններ